Եվ դու՞, Ռուբեն․․․ զարմանում եմ Ռուբեն Հախվերդյանի՝ արցախցիների հանդեպ ֆաշիզմի հասնող ատելության վրա

Ընկերներիս մոտ միշտ պաշտպանել եմ Ռուբեն Հախվերդյանին՝ անկախ նրա արտահայտած, մեղմ ասած, ոչ այնքան «իմաստուն» գռեհկաբանություններից։ Միշտ ասել եմ, որ նրա նկատմամբ պետք է  լինել ներողամիտ՝ հաշվի առնելով նրա տաղանդը և նրա ստեղծած իսկապես քաղաքային, կոլորիտային երաժշտական մշակույթը։ Միշտ նրան համարել եմ հայկական Վլադիմիր Վիսոցկի, Ժակ Բրել և կարող եմ նրան անվերջ լսել։ ․․․ Եվ հանկարծ լսեցի Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցը հայ լրագրության գերաստղ Համլետ Ղուշչյանի հետ։ Էլի, կարելի էր նույն «ներողամտությամբ» վերաբերվել նրա բառապաշարին (լածիրակ, լակոտ, ԼՏՊ, թյուրիմացություն, Սեռժիկ, ռուսական  գործակալներ, բեղլու, կնանիք, լափել, արա, կնոջդ հետ հաճախ պիտի հարաբերվես, վիժվածքներ, աբորտացուներ, դեպուտանքներ, վեցանոցներ, հետույքն էին լիզում, հետույքը կմտնեն…)։ Ամենահետաքրքրականն այն է, որ այդ նույն Համլետ Ղուշչյանը ժամանակակից եզրույթով ասած «դուխ» է առնում ու սկսում իր հերթին «դամ» պահել Ռուբենին (տականքներ, սարսափելի ժամանակահատված, բուլկի Արամ, նախկին հանցավոր ռեժիմի պարագլուխներ…) Բայց, իհարկե, հաղորդման գլուխգործոցը սույն Ղուշչյանի «անկեղծ խոստովանությունն» էր, որ ինքն անցած «հանցավոր ռեժիմից» հալածվել և ստիպված հեռացել է Մոսկվա (հիշեցի անորսալի Ջոյին), իրեն համեմատում է Ռուբենի «Լավագույն տղերքը հեռանում են» երգի հերոսների հետ։ Իհարկե, Ղուշչյանի «ինտելեկտն» ունի իր հոտառությունը։ Եթե Ռուբեն Հախվերդյանը հայհոյում է Հայաստանի անկախության շուրջ 30 տարիները, ապա Համլետ Ղուշչյանը, դրանից սարսափելով և զգալով այսօրվա պատվերը, հայհոյում է միայն անցած 20 տարիները։ Այս հարցազրույցը չէի լսի կամ  բնավ չէի անդրադառնա, եթե համացանցում չկարդայի խոսքեր, որոնք վերագրվում էին Ռուբեն Հախվերդյանին և որոնց չէի ուզում հավատալ։ Բայց․․․ ահա Ռուբեն Հախվերդյանի մտքի գոհարները․ «․․․ Թուրքական հատկություն ա (քծնանքը) ուժեղի ձեռքը համբուրի, թույլին սպանի, որը վառ կերպով արտահայտվեց Ռոբերտի ու Սերժիկի, որովհետև իրանք, ի վերջո, ադրբեջանցիներ են, ադրբեջանական մթնոլորտում են մեծացել։ Էդ ազդեցությունը մինչև մաքրվի, ևս 50 տարի պիտի անցնի, տխմար դերասանուհի կա ընդե, արա, վաբշե մաքրվեք ստեղից, վեկալեք գնացեք ձեր մշակույթով, ձեր նամազներով, ձեր մուղամներով (վերջին բառը հուշում է «դուխով» Համլետը) Ղարաբաղից, էս թուրքական երաժշտությունը էկավ ու արմատակալեց Սպիտակցի Հայկո, Թաթուլ, Թաթա ու հազար ու մի զիբիլ․․․»։ Չգիտես` ի՞նչ պատասխանես, այն, որ քծնանքը որևէ ուղիղ կապ չունի արցախցիների հետ, որ ադրբեջանական երաժշտություն լսում էին ողջ Խորհրդային Հայաստանում։ Այն, որ նույն Խորհրդային Հայաստանում նույնպես ծաղկում էր ռաբիսը, բայց, ի տարբերություն այսօրվա, ստեղծվում էին նաև բարձրակարգ էստրադային երգեր (իսկ որ այսօր չեն ստեղծվում, հաստատ արցախցիները չեն մեղավոր): Արդյոք Ռուբեն Հախվերդյանը հոգու խորքում չի՞ նախանձում նույնպես բոլորի կողմից սիրված Թաթային, նաև Թաթայի՝ գուցե ավելի մեծ հոնորարների համար։ Բայց սրանք հեչ։ Ես զարմանում եմ Ռուբեն Հախվերդյանի՝ արցախցիների հանդեպ ֆաշիզմի հասնող ատելության վրա։ Չէի պատկերացնում, որ լյումպենական պարզունակությունը, այն է՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ ատելությունը տարածվում է արցախցիների նկատմամբ, հատուկ է նաև Ռուբեն Հախվերդյանին։ Հետաքրքիր է, հայ ժողովրդի այդ ո՞ր հատվածն այդքան տարիներ կդիմանար ադրբեջանական ճնշումներին։ Եվ հիմա իրենց հայրենակիցներն ասում են՝ թողեք, գնացեք։ Հարյուր հազարավորների սիրելի Ռուբեն Հախվերդյանի այս խոսքերը ավելի վտանգավոր են, քան տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների` մեր շահերից չբխող հայտարարություններն ու բանաձևերը Արցախի հարցի վերաբերյալ և շատ ավելի վտանգավոր, քան ալիևյան սպառնալիքներն ու ադրբեջանական զենքերը։ Ես սխալվել եմ։ Ռուբեն Հախվերդյանն, իհարկե, տաղանդավոր երգահան, բանաստեղծ, երգիչ է։ Բայց, միևնույն ժամանակ, պարզունակ մտածողության տեր, չար և նախանձ անձնավորություն։ Եվ երբեք՝ Վլադիմիր Վիսոցկի կամ Ժակ Բրել։ ․․․ Իսկ Համլետ Ղուշչյանը հենց նրա կողմից երգված «լավագույն տղերքից» է։

Ավետիք Իշխանյանի գրառումը

   
 

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am