Նիկոլ Փաշինյա՛ն, դու համալրեցիր քո նախորդների շարքը. Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի նախագահն է ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Իշխանության գերկենտրոնացումը, իշխանության երեք թևերի միջև զսպումների և հակակշիռների մեխանիզմի բացակայությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների անբավարար երաշխավորումը, ի դեմս պետական բարձրաստիճան պաշտոնյաների արտոնյալ՝ ոչ ձեռնահաս խմբակի առկայությունը, փակ համակարգում նրանց ոչ թափանցիկ գործունեությունը, չեն արդարացնում հասարակության սպասումները: Մեր հասարակության զգալի մասի մոտ կրկին ձևավորվում է ծայրահեղական գործունեության պահանջարկ, ինչը իհարկե ցանկալի է, որ ունենա լավագույն հանգուցալուծում` արտահերթ քաղաքական միջոցառումների ձևաչափով: Այս իրավիճակում արդի քաղաքական միտքը փորձում է գեներացնել և ձևակերպել այդ պահանջարկին համապատասխան առաջարկ: Գործող պետական կառուցակագերը` ի դեմս ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային Ժողովի և դատարանների չմեձեցրեցին մեր բևեռացված հասարակությանը և անհանդուրժողականության մթնոլորտը ավելի խորացավ: Ներկայիս իրավիճակի ախտերը պետք է փնտրել անկախության տարիների սկզբից ի վեր, և խնդիր դնել վերացնելու ձևավաորված արատավոր համակարգը: Հերթապահ և ամբոխահաճո խոսքերը չեն կարող երկար ժամանակ ծառայել ամբոխավարներին: Նիկոլ Փաշինյանի ժամանակը եկավ և անցավ, հանրության աղաղակող նշանակալի հարցապնդումներից` «Մարտի 1-ը» պատասխան չստացավ` այն չբացահայտվեց: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում մենք չփաստագրեցինք և չշրջեցինք մեր պատմության ողբերգական «Մարտի մեկի» էջը: Նիկոլ Փաշինյա՛ն դու համալրեցիր քո նախորդների շարքը, ինչպես նրանք այնպես էլ դու ճշմարտությունը փաստագրելու փոխարեն, քաղաքական շահարկումների միջոցով փորձ կատարեցիր փակել մեր պատմության ողբերգական այդ էջը: Շուրջ տասը տարի հանրությունը մտածում էր քանի դեռ յուրացված իշխանությունը Սերժ Սարգսյանի ձեռքերում է, ապա «Մարտի մեկը» չի բացահայտվելու` մնալու է փակ էջ: Ցավալի է, սակայն փաստ քանի դեռ մեր հանրությունը թույլ է տալու շահագործել ավտորիտար համակարգը «Մարտի մեկը» շարունակելու է մնալ չբացահայտված`չփաստագրված: Սպասումներով լի հանրությունը այդպես էլ չստացավ պատասխան, ովքե՞ր էին կրակ արձակելու հրամանի հեղինակները և ովքե՞ր էին կրակողները: Հանրությունը այդպես էլ պատասխան չստացավ, ինչո՞ւ միայն 2008 թվականի սահմանադրական կարգի տապալման շուրջ է տեղի ունենում քրեական հետապնդում, և այդ ժամանակ իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանը ինչո՞ւ չի ներգրավված, որպես մեղադրյալ: Իսկ ո՞ւր մնաց 1996 թվականի սահմանադրական կարգի տապալումը` երբ Երևանի փողոցներում շրջում էին տանկեր և Սերժ Սարգսյանը ցանկանում էր կրակել մարդկանց վրա: Հանրությանը պատասխան չտրամադրվեց՝ ինչո՞ւ 2008 թվականի մարտի մեկի գիշերը հանգիստ անցկացրած Լևոն Տեր-Պետրոսյանը, երեք տարի անց` 2011 թվականի մարտի մեկին, հայտարարեց և սկսեց երկխոսություն Սերժ Սարգսյանի հետ: Հանրությանը պատասխան չտրամադրվեց՝ ի՞նչ գործարքի հիման վրա 2011 թվականի մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանին բանտից ազատեց Սերժ Սարգսյանը: Հանրությանը պատասխան չտրամադրվեց՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի կողմից «մերժված» Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլի 23-ին իշխանությունը փոխանցեց հենց Նիկոլ Փաշինյանին: Հանրությանը պատասխան չտրամադրվեց՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի կողմից «մերժված» Սերժ Սարգսյանը շուրջ վեց ամիս նրա հետ ապրեցին նույն բնակատեղիում: Վերը թվարկված իրադարձությունները ծրագրված քաղաքականության շղթա են, որը չէր նախատեսում արդար և թափանցիկ ընթացակարգի միջոցով լուծում: Հետևաբար մեր սպասումները ի կատար ածելու համար պետք է մերժել ոչ թե անձին, այլ համակարգը»:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am