Նիկոլ Փաշինյանը «քցեց» Սորոս պապիին ու Բոլթոն քեռուն, թե՞ հակառակը

Ամերիկյան միլիարդատեր Ջորջ Սորոսի աջակցությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը իր ոճին համաձայն կարծես թե «քցում» է թե Սորոսին, թե Բոլթոնին։ Որ Փաշինյանը ուղղակիրոնեն սնվել է Սորոսից, դրա վկայությունն են նաեւ ԱԺ-ում սորոսյան ֆոնդերից կերակրվող հայրենական գրանտակերների հայտնությունը։ Անունների կարիք թերեւս չկա, նրանց ճանաչում է բոլորը, իսկ Իմ Քայլում այդպիսինները քիչ չեն, մոտավորապես երեք տասնյակ։ Ովքեր որ չգիտեն Սորոս պապիկի գործունեության մասին, տեղեկացնենք, որ նա ստացել է «չար հանճար» տիտղոսը։ Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները գործում են տարբեր երկրների տարբեր ոլորտներում՝ մեդիա, կոռուպցիայի դեմ պայքար, դեմոկրատիայի զարգացում, հիվանդների, տրանսգենդերների, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանություն։ Մտադրությունները տվյալ երկրում արմատավորել սորոսյան ապազգային բարքեր՝ ԼԳԲՏ համայնքների, մարիխուաննայի օրինականացումից սկսած կոնկրետ մեր դեպքում Արցախյան հիմնահարցից վերջացրած, որի խոսափողը դարձավ Բոլթոնը ու անցած տարի Հայաստան այցի ժամանակ գաղտնազերծեց իր պլանը, դրանով նախատեսվում էր, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»: Բոլթոնյան պլանի շրջանակներում էր, որ անցած ամիսներին Փաշինյանն ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը բանակցեցին միջազգային արենայում, բայց զգալով, որ դրա կյանքի կոչումը կամ նույնիսկ հրապարակային հայտարարություններն արդեն իսկ լուրջ դիմադրություն են առաջացնում, վերջին օրերին անիվը պտտել այլ ուղղությամբ։ Հիշենք Նիկոլ Փաշինյանի մի քանի հստակ հայտարարությունները՝ ոչ մի թիզ հող չզիջելու վերաբերյալ, Արցախի վերաբերյալ հակաբոլթոնական հայտարարություններ արվեցին մինչեւ անգամ ԱՄՆ-ի հետ ոչ այնքան բարեկամական հարաբերություններ ունեցող Իրանում, ու դեռ ավելին, Փաշինյանը շատ կոնկրետ պատասխան տվեց այդ շրջանակներին՝ ասելով՝ «Թույլ չենք տալու, որ մեզ օգտագործեն որպես մանրադրամ իրենց աշխարհաքաղաքական խաղերում» ։ Իսկ օրերս էլ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել սահմանային դիրքապահներին ու կրկնել «ոչ մի թիզ հող չզիջելու» թեզը։ Իշխանությունների՝ Ղարաբաղի հարցում բոլթոնյան պլանից հրաժարվելու հայտարարություններին համահունչ են ընթանում նաեւ քաղաքական զարգացումները։ Հրաչյա Հակոբյանն է նաեւ հայտարարել, որ եթե նույնիսկ խորհրդարանում եղել են «սորոսյան» պատգամավորներ, ապա հիմա բոլորն էլ դարձել են հեղափոխականներ։Այս համատեքստում պատահական չէ վերջին օրերին Սորոսի հայտարարությունն առ այն, որ պատրաստ է աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և նպաստել ժողովրդավարական ներկային ու ապագային։ Այդ հայտարարությունն, ի դեպ, արվեց այն փուլում, երբ Արցախի հանձնման բոլթոնյան ծրագրից ՀՀ իշխանությունը հրաժարվեց, կամ առնվազն այդ ծրագիրը ժամանակավորապես սառեցվեց։ Ըստ էության Սորոսը հիմա ցանկանում է ֆինանսավորել քաղհասարակությանը, որպեսզի այն, ինչ չհաջողվեց իրականացնել իշխանության միջոցով, փորձեն կյանքի կոչել քաղհասարակության, մեդիայի միջոցով։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը իր բնույթին համաձայն ինչ-որ պահի նահանջեց պայմանավորվածությունից, միայն դժվար, թե սա այն դեպքն է, երբ կարող է հեշտ մարսել այդ ամենը, առաջիկայում գուցե պարզորոշ դառնա, թե ով ում է քցում։ Անի Սահակյան

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am