Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Գեղարքունիքի մարզում. ոսկու հանքից գողությունն ավարտվել է սպանությամբ. 48-ամյա տղամարդուն կենդանի այրել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 2013թ. փետրվարի 8-ին Վարդենիս քաղաքի բնակիչ, 48-ամյա Ն. Ե.-ի մահվան փաստով: Այդ օրը Ն. Ե.-ի դիակը այրվածքներով տեղափոխվել էր Վարդենիսի հիվանդանոց: Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 2-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2012 թվականի դեկտեմբերի կեսերից մինչև 2013 թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Ն. Ե.-ն համաքաղաքացի՝ 35-ամյա Ս. Ս.-ի, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի բնակիչ, 43-ամյա Ա. Ն.-ի հետ Գեղարքունիքի մարզի «Գեո-Պրոմայնինգ-Գոլդ» ՍՊԸ պատկանող ոսկու հանքից ոսկի ստանալու նպատակով հանքանյութ են բերել Ն. Ե.-ի տուն: 2013թ. փետրվարի 7-ին Ն. Ե.-ն հերթական անգամ գնացել է ոսկու հանք, որտեղ վիճաբանություն է սկսվել Ս. Ս.-ի հետ, որի ընթացքում՝ ըստ ստացված օպերատիվ տվյալների, Ս. Ս.-ն բենզին է լցրել Ն. Ե.-ի և վառել, ինչի հետևանքով վերջինս այրվածքներից մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, փետրվարի 8-ին արհեստական դեպքի վայր ստեղծելու նպատակով Ս. Ս.-ն անհայտ մակնիշի ավտոմեքենան տարել, կանգնեցրել է Վարդենիս քաղաքի «Բոզեյ գոռներ» կոչվող տարածք, կարմիր գույնի մարզական համազգեստ է այրել, իբրև Ն. Ե.-ն բենզին է լցրել ավտոմեքենայի բենզաբաքը, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ և Ն. Ե.-ն դժբախտ դեպքի զոհ է դարձել: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված տեղեկությունը ստացվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանների կատարած աշխատանքների արդյունքում: Չի բացառվում, որ հնարավոր է կատարվի դիակի արտաշիրմում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am