Նիկոլն՝ ընդդեմ իր նախկին կոլեգաների

Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտ է մտել լրատվականից: Նա շատ լավ գիտի մամուլի դերն ու նշանակությունը քաղաքական գործընթացներում: 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական իրադարձություններում տպագիր և համացանցային լրատվամիջոցների դերը հսկայական էր: Փաշինյանը վարչապետ դարձավ մամուլի օգնությամբ: Նրան աջակցում էր թերթերի ու կայքերի մոտ 90 տոկոսը: Սոցիալական ցանցերում էլ գրեթե նույն պատկերն էր: Նիկոլն՝ ընդդեմ իր նախկին կոլեգաների Իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտը կոմայի մեջ հայտնվեց: «Ժողովրդի վարչապետին» ու նրա քայլարած թիմին հակակշռելու և քաղաքական ընդդիմության դերը կատարելու ֆունկցիան մնաց մամուլի վրա: Ու պետք է ասել, որ մամուլն այդ դերը կատարում է բարձր արդյունավետությամբ՝ լցնելով վակուումը և փոշիացած քաղաքական դաշտում թույլ չտալով իշխանության բացարձակ այլասերում: Հենց դա էլ հունից հանել է Նիկոլ Փաշինյանին, ով այժմ թիրախավորել է լրատվական դաշտին: Երբ Նիկոլ Փաշինյանը զրահապատ մեքենայի միջից սրտնեղում էր, թե բա՝ հայաստանյան ԶԼՄ-ի 90 տոկոսն իր դեմ է գործում, դա սովորական սրտնեղում չէր: Դա նշանակում էր, որ հարձակում է սպասվում մամուլի դեմ: Այդ հարձակումն իրեն սպասեցնել չտվեց: Բացի ընտանիքի անդամների՝ մամուլի դեմ գրառումներից, Փաշինյանի մոտ կա նաև վարչաֆինանսական քայլերի փաթեթ, որի միջոցով նա փորձում է ոչնչացնել այլընտրանքային ու ոչ «թավշյա» տեսակետներ ներկայացնողներին: Փաշինյանը նախ իր պատգամավոր աներձագի միջոցով կայքերի գովազդատուների ցանկը կրճատելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ: Հետո խաղի մեջ մտցվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը կարգին վնաս է ուզում տալ մի շարք տպագիր ու էլեկտրոնային պարբերականների: Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվականներ պետք է ազատեն իրենց զբաղեցրած տարածքները: Քաղաքապետարանն արդեն ծանուցումներ է ուղարկել շենքում գտնվող բոլոր խմբագրություններին՝ «Հրապարակ» օրաթերթ, «ԱՌԿԱ» և «Նյութ» լրատվական գործակալություններ, «Հայելի» մամուլի ակումբ, «Անդին» գրական հանդես, և այլն: Քաղաքապետը խմբագիրներին 5 օր ժամանակ է տվել տարածքն ազատելու համար։ Հայկ Մարությանի այս որոշումը տարակուսանք ու զայրույթ է առաջացրել խմբագիրների շրջանում, քանի որ նրանք այդ տարածքները զբաղեցնում են պայմանագրով, իսկ պայմանագիրը դեռ ուժի մեջ է և ավարտվելու է հաջորդ տարի։ Բոլորի համար էլ պարզ է, որ հնգօրյա ժամկետում հնարավոր չէ տեղափոխվել: Բացի այդ՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է քաղաքապետարանը շտապում: Պատճառը շատ պարզ է. անհրաժեշտ է վարչական ռեսուրս կիրառել այն լրատվամիջոցների դեմ, որոնք «Ազատություն» ռադիոկայանի կամ «Հայկական ժամանակի» պես Փաշինյանին չեն ծառայում սովետական «Պրավդայի» ոճով: Ի դեպ, ուշագրավն այն է, որ լրատվամիջոցներին քաղաքապետարանի «սև թղթից» պաշտպանելու առաքելությամբ միայն Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հանդես եկավ: Իսկ ահա խոսքի ազատության ու մամուլի խնդիրներով զբաղվող մի շարք գրանտակեր ՀԿ-ներ փաստացի հանդես են եկել ի պաշտպանություն ... քաղաքապետարանի որոշման, այսինքն՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքի: Սրանք փարիսեցիաբար առաջարկել են իրենց միջնորդական առաքելությունը կառավարության, քաղաքապետարանի ու լրատվամիջոցների արանքում, ինչպես նաև կոչ են արել լրատվամիջոցներին չդրամատիզացնել իրավիճակը: Ըստ սահմանման ու ըստ գրանտային ծրագրերի մամուլին պաշտպանելու համար ստեղծված և նախորդ իշխանությունների ժամանակ մամուլի պաշտպանության անվան տակ «ցեխավիկություն» արած մամուլի այս «բարեկամները» հիմա պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի վրա հարձակվելու իրավունքը: Թե ինչպես կավարտվի կոնկրետ այս պատմությունը, դեռ հայտնի չէ, բայց մի բան հստակ է՝ մամուլի միջոցով եկածը կարող է մամուլի միջոցով էլ գնալ: Դեռ ոչ մեկին չի հաջողվել մամուլի դեմ պատերազմում հաղթել ու «սաղ-սալամաթ» դուրս գալ այդ պատերազմից: Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am