Վանեցյանը Դավիթ Սանասարյանի սերը տվեց իր բուռը

Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակիցների ձերբակալությունը եւ ԱԱԾ հաղորդագրությունը այդ միջադեպի վերաբերյալ, փոթորկել է ներիշխանական անդորրը: Վերահսկողականի աշխատակիցները ձերբակալվել են պաշտոնական դիրքը չարաշահելու եւ հոմոդիալիզի սպասարկման բիզնեսով զբաղվող ընկերությանը՝ շուկայից ապօրինաբար դուրս մղելու  կասկածանքով: ԱԱԾ-ն այս գործի վերաբերյալ այնպիսի մանրամասներ է հայտնել, որ այլեւս կասկած չի հարուցում վարչապետի ենթակայության տակ գտնվող երկու պաշտոնյաների գործողությունների անօրինության փաստը: <<Ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ>>: Մինչդեռ  ՊՎԾ-ի տնօրեն Դավիթ Սանասարյանը հայտարարում է, որ նրանց ձերբակալումը դեռ չի նշանակում, որ այդ մարդկանց պետք է մեղադրել ինչ-որ գործարքի մեջ եւ որ նրանց մեղքը դեռ պետք է ապացուցվի:  Սանասարյանը ԱԱԾ-ի իր գործընկերներին  կոչ  է անում նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը. «Որեւիցե մուտիլովկաներով հայտնի մարդկանց ձեռքում չպետք է հայտնվեն նման ինֆորմացիաները»: Դավիթ Սանասարյանը վստահեցրեց, որ գործով ձերբակալվածներ Սամվել Այդյանն ու Գեւորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության լավագույն աշխատակիցներից են: Եթե ավելի պարզ, Սանասարյանը բացահայտ մեղադրում է Արթուր Վանեցյանին նախաքննական գաղտնիքները <<սլիվ>> անելու եւ անմեղության կանխավարկածը խախտելու հարցում : Դավիթ Սսանասարյանն ամենայն հավանականությամբ փորձ է անում դիմակայություն մտցնել ԱԱԾ-վարչապետ հարաբերություններում՝ ցույց տալով, որ ԱԱԾ-ն առաջ է անցել իրադարձությունների զարգացումներից ու չի հարգել անգամ վարչապետի ենթակայության տակ գործող կառույցի աշխատակիցների անմեղության կանխավարկածը: Սակայն ԱԱԾ-ի կողմն ուղղված մեղադրանքներից առաջ արժե հիշել բումերանգի կանոնները, համաձայն որոնց ինչ-որ պահից  դու կարող ես հայտնվել քո գործողությունների ծուղակում: Միգուցե Դավիթ Սանասարյանը մոռացել է, թե ինչպես է պաշտոնում հայտնվելու առաջին իսկ օրից  գործունեության հարթակ դարձրել Ֆեյսբուք սոցիալական ցանցը ու  կառույցի ստուգումների ընթացքում նույն հարթակում ներկայացրել որպես կատարված հանցագործություններ, այդ բոլոր տեքստերը եզրափակելով <<Սիրում եմ բոլորիդ>> նախադասությամբ: Հիշենք մի շարք համայնքապետարաններում ՊՎԾ-ի ստուգայցերը եւ զորօրինակ Ուրցաձորի համայնքապետին հրաժարականի պարտադրումը: Հիշենք ԵՊՀ-ում իրականացվող ստուգումները եւ հայտարարություններն առ այն, որ Արամ Սիմոնյանը  աղմկահարույց չարաշահումներ է գործել: Սա այն պարագայում, երբ չկա դատարանի որոշում ու ապացուցված չէ որեւէ մեկի մեղքը: Եւ առհասարակ ,Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ սկիզբ դրվեց անմեղության կանխավարկածի ինստիտուտի հիմնահատակ ոչնչացումը, երբ մինչեւ բուն քննչական գործողություններին անցնելը ,վարչապետի մակարդակով բարձր ամբիոններից խոսվում է <<դարի հանցագործությունների>> մասին: Այնպես որ, պարոն Սանասարյան, բնավ էլ չենք սպասում ու ԱԱԾ հաղորդագրությունն ու գործողություններն ընդունում ենք ի գիտություն եւ ապացույցն այն բանի, որ ձեր իշխանությունում կոռուպցիան ու ապօրինությունները ոչ թե ստորին օղակներում են, ինչի մասին  հայտարարում է վարչապետը, այլ ամենաբարձր՝ վարչապետի ենթակայության տակ գտնվող կառույցի մակարդակով: Անի Սահակյան

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am