Երբ գողն առաջինն է գոռում՝ «Բռնե՛ք գողին»

Ցինիկ ու փարիսեցիական ժամանակներ են եկել։ Ավելի ճիշտ՝ այդ երևույթները խորացել են։ Արդյունքում՝ հայտնվել ենք կապիկների մոլորակում։ Անբարոյականները բարոյականություն են քարոզում, գողերը՝ օրինապաշտություն, հաճախորդները՝ քաղաքական մաքրություն, ագահները՝ ժուժկալություն, անկուշտները՝քչակերություն, անգրագետները՝գրագիտություն և այլն։ Պատկերը զզվելի է։ Զզվելի է, երբ ընտրակեղծիքների ներդրման գլխավոր տեխնոլոգ Գագիկ Ջհանգիրյանը խոսում է ընտրակեղծիքների անթուլատրելիությունից, արդարությունից և սահմանադրականության դասեր տալիս հայ ժողովրդին։ Անտեղյակներին ասենք, իսկ տեղեկացվածներին էլ հիշեցնենք, որ 1995–ի հուլիսի 5–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը հանդիսանում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Իրականում նա փաստացի ղեկավարն էր, քանզի ղեկավարի դերում նստացրել էին կոմունիստական «Ֆունտի», որպեսզի նրա թիկունքից Ջհանգիրյանն իր գործն աներ։ Եվ արեց։ Ներդրվեց ընտրակեղծիքի ավանդույթը՝ լցոնումներ, քվեատուփերի գողություն, ծեծ ու ջարդ, ընտրահանձնաժողովականների ահաբեկում և այլն։ Հետագայում Ջհանգիրյանը տարբեր պաշտոններ զբաղեցրեց։ Ըստ օդում կախված լուրերի՝ նա դատախազության ամենակաշառակեր դեմքերից էր և իր վրա էր վերցնում բանակում սպանությունների գործերը «սվաղելու» դերակատարումը (օրինակ՝ «Մատաղիսի գործը»)։ Ու հիմա, երբ Ջհանգիրյանը Հանրային հեռուստատեսության եթերից ազատ ընտրություններ և սահմանադրական իրավունք է քարոզում, հասկանում ես, որ Հայաստանը ոչ միայն կապիկների մոլորակ է դարձել, այլ նաև վերածվել է ծուռ հայելիների թագավորության։ Եվ ինչքա՞ն պետք է այս ամենը հանդուրժել։ Ինչքա՞ն կարելի է հետևել, թե ինչպես է գողն առաջինը գոռում՝ «Բռնե՛ք գողին»։ Մինչև 1995–ի և հատկապես 1996–ի ընտրակեղծիքների համար չպատժվեն ընտրակեղծիքների հիմնադիր–հայրերը, որևէ այլ թվականներին անդրադառնալը կլինի ոչ լեգիտիմ ու կընկալվի որպես անձնական վրեժխնդրություն, ավելին՝ հանցակցություն կամ հանցագործության կոծկում։ Պետրոս Ալեքսանյան 7or.am

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am