Գազային խաղաքարտի խորքերը

Փետրվարի 26-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է իրանական գազի տարանցիկ երկիր դառնալ: Նա նշել էր, որ Էներգետիկ միջանցքի ստեղծումը կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային, և թե՛ ավելի ընդարձակ առումով: Նկատենք` Իրան–Հայաստան գազամուղը շահագործման էր հանձնվել 2007թ.–ի մարտին։ Դրա նախնական հզորությունն ինչպես 12 տարի առաջ, այսօր էլ մնում է տարեկան 1,1 միլիարդ խորանարդ մետր։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի Իրանում արված այն հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է լինել տարանցիկ երկիր իրանական գազի համար՝ երեկ կառավարության նիստից հետո ասաց, որ սա հնարավորություն կընձեռի, որպեսզի Իրան-Հայաստան գազամուղով Իրանից ավելի մեծ ծավալով գազ ներմուծենք Հայաստան՝ Վրաստան տարանցելու համար: Ըստ նախարարի, այդ հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքն արդյունավետ օգտագործելու համար: Տիգրան Խաչատրյանի խոսքով, մինչ այս, իրանական գազամուղի կես ներուժն էր օգտագործվում. «Կարծում եմ` այնտեղ կան չօգտագործված ծավալներ: Իմ գործընկերների կողմից հնչեցված կարծիքներից տեղեկանում ենք, որ այսօր եղած հզորությունները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել իրանական գազի ծավալները»: Ի դեպ, այն մասին, որ Իրանից Հայաստան եկող գազի ծավալը պետք է կրկնապատկվի հայտարարվել էր դեռ գազատարի բացման օրը, Իրանի այն ժամանակվա նախագահ Մահմուդ Ահմադինեջադի Հայաստան այցի ընթացքում։ Ըստ այդ հայտարարության, 2019թ.-ից Հայաստան եկող գազի ծավալը պետք է հասցվեր 2,3 միլիարդ խորանարդ մետրի: Նշենք, որ ըստ Իրանի հետ Հայաստանի կնքած «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի, գազի յուրաքանչյուր 1 խորանարդ մետրի դիմաց մեր երկիրն Իրանին է մատակարարում 3 կիլովատ էլեկտրաէներգիա: Պայմանագրի գործողության ժամկետը 20 տարի է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան մանրակրկիտ նախապատրաստված էր. այս մասին Սպահանում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև տեղի ունեցած բանակցությունները շատ կարևոր էին ու արդյունավետ: Վ. Կարապետյանը հավելել է, որ թե՛ Իրանի նախագահի, թե՛ ՀՀ վարչապետի կողմից տրվել են հանձնարարականներ՝ կարգավորելու, հարթելու համագործակցության հարցերը: Tert.am-ի հարցին, թե ի՞նչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ հայ-իրանական հարաբերությունները պետք է լինեն գլոբալ բնույթի, Վ. Կարապետյանը պատասխանեց. «Պայմանավորվածություն ձեռքբերվեց միջկառավարական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը ակտիվացնելու վերաբերյալ: Առաջիկայում կլինի նիստ, որտեղ կքննարկվեն էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցերը: Վարչապետի այցն Իրան, նման մակարդակի հանդիպումները ձևավորում են փոխվստահության մթնոլորտ, որը հնարավորություն է տալիս պատասխանատու գերատեսչություններին անկաշկանդ աշխատել՝ ունենալով նաև հանձնարարականը: Հանդիպումը ծառայեց խոչընդոտները վերացնելուն: Մենք իրանական կողմից լսել ենք առաջարկ՝ լսել ենք առաջարկ էլեկտրոէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալելու Վրաստանի և Ռուսաստանի հետ: Կա պայմանավորվածություն՝ ապրիլին Թեհրանում քառակողմ հանդիպում կազմակերպելու Թեհրանում»: Այսպես, կարող ենք ասել, որ Հայաստան-Իրան հարաբերություններում՝ այս պահին էներգետիկ առումով ոլորտում բավական տպավորիչ նախադրյալներ են ստեղծել հետագա առաջխաղացումն արձանագրելու համար՝ գոնե հայտարարությունների մակարդակով: Պաշտոնական այն հայտարարությունները, որոնք հետևեցին Փաշինյանի Իրան կատարած այցին՝ հուսադրող են: Հայտնի է, որ իրանական կողմը համարվում է բարդ բանակցող, սակայն նրանց համաձայնությունները կատարվում են ըստ արժանվույն: Սակայն բարդությունները այլ տեղ են: Ինչպե՞ս կարձագանքի արևմուտքը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները հայ-իրանական ծրագրերի վերաբերյալ հայտարարություններին՝ ցույց կտա ժամանակը: Պաշտոնական Երևանը, ամեն դեպքում, պետք է հավասարակշռի հարաբերությունները, և ոչ ԱՄՆ-ի հետ, ոչ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները չպետք է տուժեն: Բայց արդյո՞ք դա կհաջողվի Փաշինյանի կառավարությանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am