ՊՎԾ գործողությունները չեն ազդել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գործընթացի բնականոն ընթացքի վրա

ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործողությունները որևէ կերպ չեն անդրադարձել «Վանաձորի ԲԿ»-ի հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման և հիվանդների սպասարկման գործընթացի բնականոն ընթացքի վրա։ Այս մասին պարզաբանում է տարածել Պետական վերահսկողության ծառայությունը՝ անդրադառնալով «Վանաձորի ԲԿ»-ի տնօրենի կողմից հեմոդիալիզի պարագաներ գնելու մրցույթին։ «Անդրադառնալով մամուլում հրապարակված «Վանաձորի ԲԿ»-ի տնօրենի այն հայտարարությանը, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից կամ այլ անձանց կողմից գնումների միջամտության արդյունքում վտանգի տակ է դրվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման և հիվանդների սպասարկման գործընթացը, հայտնում ենք, որ 01.03.2019թ. դրությամբ «Վանաձորի ԲԿ»-ի կողմից 2019 թվականի կարիքների համար հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարվել են թվով 3 հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով մրցույթներ՝ 16.01.2019թ., 30.01.2019թ. և 21.02.2019թ։ Ավելի վաղ՝ 14.01.2019թ. «Վանաձորի ԲԿ»-ի կողմից հրապարակվել էին ՎԲԿ-ԷԱԱՊՁԲ-19/5 և ՎԲԿ-ԷԱԱՊՁԲ-19/6 ծածկագրերով էլեկտրոնային աճուրդները։ ՀՀ պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկման արդյունքում 16․01․2019թ․ ՀՀ Լոռու մարզպետարան ներկայացված գրությամբ առաջարկվել էին տիպային բնութագրեր, որոնց «Վանաձորի ԲԿ» չի համաձայնել և արդյունքում, առանց էական փոփոխությունների՝ նույն բնութագրերով 16.01.2019թ. վերահայտարարել է գնումը արդեն «մեկ անձից» գնման ընթացակարգով՝ ՎԲԿ-ՀՄԱ-ԱՊՁԲ-19/3 ծածկագրով և 21․01․2019թ արդեն իսկ ձեռք է բերել հրավերով նախատեսված ողջ խմբաքանակը։ 30.01.2019թ. կրկին հրատապության հիմքով հրապարակվել է ՎԲԿ-ՀՄԱ-ԱՊՁԲ-19/7 ծածկագրով գնման ընթացակարգ, և նախատեսված պարագաները մատակարարվել են։ 21.02.2019թ. «Վանաձորի ԲԿ»-ի կողմից կրկին հրատապության հիմքով հայտարարվել է ՎԲԿ-ՀՄԱ-ԱՊՁԲ-19/12 ծածկագրով ընթացակարգ, որի հրավերով ապրանքները նախատեսվել են մատակարարել 2019թ. փետրվար ամսին։ Հարկ է նկատել, որ «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետների պահպանման դեպքում 14.01.2019թ. հայտարարված էլեկտրոնային աճուրդի շրջանակներում հեմոդիալիզի պարագաների մատակարարումը կարող էր նախատեսվել փետրվարի 20-ից ոչ շուտ։ Հետևաբար, ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործողությունները որևէ կերպ չեն անդրադարձել «Վանաձորի ԲԿ»-ի հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման և հիվանդների սպասարկման գործընթացի բնականոն ընթացքի վրա»,- ասված է հաղորդագրությունում

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am