Սկզբում անիմաստ «շուխուռ» եք անում, հետո նոր մտածում եք, թե ինչպես տակից դուրս գաք

2019թ-ի փետրվարի 2-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ «Հայաստանը Վրաստանին կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ»։ https://lurer.com/?p=311329&l=am Այստեղ ինձ մոտ առաջացավ առաջին հարցը. Ինչպե՞ս ստացվեց, որ մեր երկիրը օգնություն է տրամադրում մեզանից մի քանի անգամ հարուստ, նավահանգիստ, ծովային բարիքներ, բերրի հող, շուրջ 8անգամ ավել զբոսաշրջիկ ու դեպի Եվրոպա առանց վիզային ռեժիմ ունեցող մեր հարևան պետությանը։ Մի շարք այլ հարցերի պարզաբանման նպատակով հարցում հղեցի Առողջապահության նախարարություն, որին պարտավոր էին պատասխանել 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Մինչ օրս պատասխան չեմ ստացել (կցում եմ հարցումս)։ Այնուհետև ինձ տեղեկություններ հասան, որ Վրաստանի Հանրապետությունը չի ընդունել և հետ է ուղարկել «Նվեր-Կարմրուկը»։ Դեռևս չգիտեմ նվերից հրաժարվելու պատրվակը, բայց բարձր եմ գնահատում Վրաստանի պատկան մարմինների աչալրջությունն ու սերը սեփական ժողովրդի հանդեպ (ուր էր թե մենք էլ Գարդասիլ-4-ը «նվեր» ստանալիս այդքան աչալուրջ լինեինք)։ 2019 թվականի մարտի երկուսին ՀՀ Առողջապահության նախարարությունը կատարում է իր հերթական, «երկար սպասված» հրապարակումը կարմրուկի մասին, որում մասնավորապես նշվում է. «Պատվաստումչստացածքաղաքացիներինառաջարկումեմդիմելտարածքայինպոլիկլինիկաևպատվաստվել»։ https://analitik.am/news/view/462457 Արդյոք իրադարձությունների այս հերթականությունը պատահականություն է, թե՞ …. Ի վերջո պատասխանատուները համարձակություն կգտնե՞ն խոստովանելու, որ Վրաստանից «մերժվածը» ցանկանում են «հմտորեն» «սաղացնել» մեր հայրենակիցների վրա։ Անհրաժեշտ է հասկանալ մի պարզ ճշմարտություն։ Մենք շնչում ենք մի օդ, որն աղտոտված է Երևանում գործող շուրջ 7բաց հանքերի արտանետումներով։ Մենք չենք սիրում զբաղվել սպորտով` դրա փոխարեն կազմակերպելով խորոված-խաշային party-երեկոներ։ Յուրաքանչյուրը կարող է շարունակել այս շարքը … Ուզում եք աշխարհի ամենաընտիր պատվաստանյութը բերեք, ուզում եք 7սարի հետևից անմահական ջուր բերեք, ուզում եք Սահարայի հսկա կանաչ օձի կենդանացնող թույնը բերեք, մենք չենք ունենա առողջ հասարակություն, եթե չզբաղվենք լուրջ խնդիրներով. էկոլոգիա, սնունդ, ջուր, սպորտ … Ինչպես ասել է Մահաթմա Գանդին մեր Առողջապահության նախարարությանը. սկզբում անիմաստ «շուխուռ» եք անում, հետո նոր մտածում եք, թե ինչպես տակից դուրս գաք։  Մարինա Խաչատրյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am