Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

ՀՀ 1-ին նախագահ (որոշ շրջանակների համար՝ հիմնադիր նախագահ), ՀԱԿ առաջնորդ և «Ilur.am» կայքի փաստացի գլխավոր խմբագիր Լևոն Տեր-Պետրոսյանըհանդես է եկել խմբագրականով, որում անդրադարձել է Անդրանիկ Թևանյանի՝«Ազատվել «Մարտի 1»-երի գերությունից» հոդվածին: Նա փորձել է «կեղտ բռնել» այդ հոդվածի կապակցությամբ, բայց լրիվ հակառակ բանն է ստացվել: Ստացվել է ըստ Ֆրեյդի, իսկ ավելի ճիշտ՝ ըստ ՌԴ նախկին վարչապետ Չերնոմիրդինի, այն է՝ ուզում էր լավ, բայց ստացվեց՝ ինչպես միշտ: Տեր-Պետրոսյանն իր խմբագրականում գյուտ է արել՝ փորձելով ցույց տալ, թե, իբր, Թևանյանը փոխել է իր տեսակետը 2016-ի համեմատ: Իրականությունը, սակայն, այն է, որ ոչ թե տեսակետ է փոխվել, այլ հարցադրում է հնչեցվել, ըստ որի՝ եթե որոշ շրջանակներ (մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանը), փորձեն շահարկման առարկա դարձնել 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերի արդյունքում 10 զոհի հարցը, ապա դա կարող է բումերանգի էֆեկտով հարվածել շահարկողներին, քանզի շահարկումների ֆոնին կյանքի իրավունք է ստանում նաև «Եթե ընտրությունները կեղծվել են 1995-ից սկսած, ապա ինչո՞ւ միայն 2008-ին զոհեր եղան»հարցադրումը: Որից էլ կարող են բխել այլ հարցադրումներ ու եզրահանգումներ: Տեր-Պետրոսյանն այդ հարցադրումներից նյարդայնացել է (ինչը սպասելի էր) և փաստացի իր վրա վերցրել զոհերի հարցը շահարկողի դերն ու պաշտպանվելու համար հիշել Թևանյանի այն հոդվածը, որտեղ վերլուծված էր, որ Տեր-Պետրոսյանին պետք է որ ձեռնտու չլիներ «Մարտի 1»-ը, քանզի նա այլ մարտավարություն էր ընտրել: Մարտավարություն ընտրելը մի բան է, իսկ բախումների մթնոլորտ ստեղծելն՝ այլ բան: Բանասիրական կրթությամբ 1-ին նախագահը պետք է որ այս տարբերությունը լավ հասկանար: Զարմանալի է, որ ՀԱԿ առաջնորդն ակամայից որպես պնդում է ընկալել հարցադրումն ու իր կարծիքով ուժեղ տեխնոլոգիա ընտրել՝ հղում անելով Թևանյանի մեկ այլ հոդվածին և իր կածիքով լավագույն պաշտպանության ձև ընտրել: Մինչդեռ իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում: Մթնոլորտ, որի ստեղծման հեղինակը հենց 1-ին նախագահն էր: Տեր-Պետրոսյանն, ամենայն հավանականությամբ, զոհեր չէր ուզում, բայց այդպես ստացվեց իր իսկ կիրառած տեխնոլոգիաների արդյունքում: Սա՛ էր Թևանյանի հոդվածի գլխավոր իմաստը: Ինչ վերաբերում է Թևանյանի, իբր, տեսակետներ փոխելուն, ապա դա հատուկ է հենց Տեր-Պետրոսյանին: 2008-ի դեպքերից հետո ՀԱԿ առաջնորդը, կախված այն հանգամանքից, թե ում կողմից է տվյալ պահին «երկխոսացվում» (չենք ուզում օգտագործել «հաճախորդացվում» բառը), ամեն տարվա մարտի 1-ի իր ելույթներում փոխել է թիրախները, դիրքորոշումները, շեշտադրումները և գնահատականները «Մարտի 1»-ի ու դրա մեղավորների հետ կապված: Փոխել է, քանզի իր համար «ծանրակշիռ» փաստարկներ են հրամցվել, և նա չի դիմացել «առերեսմանը»: Մենք գիտենք, որ ինքը գիտի, որ մենք գիտենք: Այնպես որ, դասականի բառապաշարն օգտագործելով՝ մի խորհուրդ կտայինք՝ հանգի՛ստ նստեք տեղներդ: 7or.am Հ.Գ.: «Մարտի 1»-ից կառչելն ու թեման քաղաքական շահարկման առարկա դարձնելը Լևոն Տեր-Պետրոսյանի միակ փոքրիկ հնարավորությունն է քաղաքական դաշտում մոռացության չմատնվելու համար: Նիկոլ Փաշինյանն իր սխալ քայլերով տվել է նրան այդ հնարավորությունը, և 1-ին նախագահը մինչև վերջ կպած է այդ հնարավորությունից: «Մարտի 1»-ի «աստվածացումը» ճանապարհ է բացում Տեր-Պետրոսյանի համար արդիական դառնալու, բայց փակում է Փաշինյանի ճանապարհը Տեր-Պետրոսյանի կցորդ չդառնալու համար: Դատելով ամենից՝ Փաշինյանը սկսել է այս ամենը հասկանալ: Նա սկսել է հասկանալ, որ Տեր-Պետորսյանի հետ իր ասոցացումը ձեռնտու չէ որևէ պարագայում: Հիմա նա փորձ է անում տարանջատվել Տեր-Պետրոսյանից: Պատահական չէ, որ «Մարտի 1»-ի հետ կապված իր ուղերձում Փաշինյանը, ձգտելով սխալների ուղղման, դատապարտում էր հետանկախական Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքները, իսկ դա նշանակում է դատապարտել նաև 1995-ի խորհրդարանական և հատկապես 1996-ի նախագահական ընտրությունները: Դա նշանակում էր նաև 2008-ը դնել 1996-ի հետ նույն շարքում:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am