Փաշինյանի ահն ու Օսիպյանի «դուխը»

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իշխանական պատգամավորների հետ ունեցած փակ հանդիպումից հետո մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Հատկանշական է Մարտի 1-ին ոստիկանության եւ անձամբ իր մասնակցության վերաբերյալ Օսիպյանի պատասխանները: Մարտի 1-ի քաղաքացիական երթին ոստիկանությունը մասնակցություն ունենալո՞ւ է հարցին, նա պատասխանել է. <<Իհարկե: Մենք դա դիտարկում ենք որպես հավաք, և ոստիկանությունը ցանկացած հավաքի և երթի ընթացքում ապահովում է հասարակական անվտանգությունը>>: Բացի հասարակական կարգի ապահովումը, ոստիկանության մյուս ստորաբաժանումները կմասնակցե՞ն այս երթին որպես քաղաքացիներ.<< Դա յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր ոստիկանի գործն է: Բայց որ իմ կողմից հանձնարարական լինի, որ գան, մասնակցեն՝ ոչ: Մնացած մասով մենք ծառայությունը կկազմակերպենք>>,- ասել է ՀՀ ոստիկանապետը: Բայց ահա, անձամբ իր մասնակցության հարցին ի պատասխան նա չի բացառել՝ ասելով.<<Կախված է ինչ-ինչ հանգամանքներից>>: Հետաքրքիր է իմանալ այդ ինչ հանգամանքներ պետք է լինեն, որպեսզի ոստիկանապետն անձամբ մասնակցի Մարտի 1-ի տարելիցին նվիրված երթին; Եթե նախկինում Օսիպյանի՝ նման միջոցառումներին անձամբ մասնակցությունը որպես կանոն լինում էր հատուկ նպատակներով, քանի որ նա ընդդիմադիրների ցույցերն ու երթերը <<ցրելու>> անգերազանցելի շնորհով էր օժտված, ապա ներկայումս ոստիկանապետի այդ ունակությունները այլեւս առոչինչ են, քանի որ այս երթի կազմակերպիչն անձամբ Նիկոլ Փաշինյանն է: Հետեւաբար Օսիպյանի մասնակցությունը երթին կարող է ունենալ միայն մեկ բացատրություն՝ զորակցություն Փաշինյանին ու իր քաղաքական թիմին: Հետեւաբար այդ հանգամանքը, որի մասին խոսում է Օսիպյանը կարող է լինել միայն Փաշինյանի հրահանգը: Գուցե սրա է համար է, որ Օսիպյանը հստակ ու կատեգորիկ չի հայտարարում, որ Ոստիկանությունը ապաքաղաքական մարմին լինելու փաստով պայմանավորված ինքն իրավունք չունի մասնակցելու նման երթերի, ոստիկանության աշխատակիցները կզբաղվեն հասարակական կարգի պահպանմամբ, բայց իր ներկայությունն ինքնին կխորհրդանշի ոստիկանության զորակցությունը օրվա իշխանություններին: Այսինքն քանի դեռ Նիկոլ Փաշինյանից հրահանգ չի ստացել, ոստիկանապետն այդքան դուխ չունի կոնկրետ հայտարարություններ անելու։ Ոչ պակաս ուշագրավ էր նաեւ Սաշիկ Սարգսյանի որդու վերաբերյալ Օսիպյանի հայտարարությունները: Եթե խորհրդարանական ընտրություններից առաջ ոստիկանապետը հպարտ քաղաքացիներին խոստանում էր Հայաստան վերադարձնել Ֆրանկլին Գոնսալեսի անվան տակ արտերկիր գնացած Նարեկ Սարգսյանին, ապա այսօր նահանջում է այդ հայտարարություններից.<< Դա արդեն ոստիկանության գործառույթներից չի կախված: Այս հարցում ինչ հնարավոր է, ոստիկանությունն արել է>> ասում է Օսիպյանը, հարցին՝ բացառո՞ւմ եք, որ Նարեկ Սարգսյանը չարտահանձվի Հայաստան.<< Չեմ կարող ասել: Դա ոստիկանությունից կախված չի, դրա համար չեմ կարող ասել>>: Փոխարենը ՀՀ հեղափոխական ոստիկանությունը հույժ կարեւոր գործերով է զբաղվում, ինչպիսին ասֆալտին փռելն է ու պատերին ծեփելը: Ոսիպյանն էլ պարծենում է, որ վերջերս էլ են մեկին ասֆալտին փռել, թե ում, չի ասում, ավելին Օսիպյանը բացահայտ ասում է, որ գործընթացն այդ <<եղել է կա ու կլինի>> Անի Սահակյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am