Փաշինյանի ու Ալիևի քայլերթերը

Վերջին օրերին քայլերթեր տեղի ունեցան Երևանում ու Բաքվում։ Դրանք ձևով տարբեր էին, բայց բովանդակությամբ նույնը՝ հակահայկական։ Բաքվում Ալիևը քայլերթ էր կազմակերպել Խոջալուում տեղի ունեցած «ցեղասպանության» կապակցությամբ։ Երթն այդ նպատակ ուներ կոնսոլիդացնել Ադրբեջանի հանրությանն՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի։ Ալիևը հաջողացրել էր հակահայկական շոուին մասնակից դարձնել նաև ՌԴ պետդումայի պատգամավորներին և անգամ այն գործիչներին, որոնք հայ–ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված կազմակերպության անդամներ են։ Դա նշանակում է, որ հայ–ռուսական հարաբերություններում հիմա այնպիսի վիճակ է ստեղծվել, ու այնպիսի վակուում առաջացել, որ Ալիևն առիթից օգտվում ու հաճախորդացնում է ոչ միայն Մարկովի պես էժանագին քաղաքագետներին, այլ նաև մինչև վերջերս հայամետ դիրքորոշում ունեցողներին։ Սա լուրջ մտահոգության տեղիք պետք է տա բոլորիս։ Ալիևի երթն ուներ երկու հասցեատեր՝ սեփական ժողովուրդն ու արտաքին աշխարհը։ Ներսին նա կոնսոլիդացնում էր մեր դեմ, իսկ դրսին՝ մեսիջ տալիս, որ ազգային համախմբման միջոցով պատրաստվում է կռիվ տալ Ադրբեջանի շահերի համար։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան երթին, ապա այն մեր հանրությանը դեկոնսոլիդացնող էր։ Փաշինյանի երթը սևերի ու սպիտակների բաժանարար գծեր անցկացնելու համար էր։ Դա ատելության երթ էր։ Դա մեկ մարդու անձնական հաշվարկների, բարդույթների, վրեժխնդրության ու մտասևեռման երթ էր։ Փաշինյանի երթն էլ Ալիևի նախաձեռնած երթի պես ուներ երկու հասցեատեր։ Ներսին Փաշինյանը ցույց էր տալիս, թե ովքեր են մերոնք, ու ովքեր՝ ներքին թշնամիները, այսինքն՝ «սիրո և հանդուրժողականության» կոչերով իշխանության եկած «ժողովրդի վարչապետը» ատելություն էր տարածում։ Ատելության երթն ուղղված էր մեկ մարդու՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ, ինչն առնվազն տարօրինակ էր, քանզի եթե Փաշինյանն իր մարտիմեկյան ուղերձում խոսում էր ընտրակեղծիքների մերժման մասին, ապա պետք է իր «քաղաքական հայրեր» Լևոն Տեր–Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի ու Վազգեն Սարգսյանի նկարները «Այլևս երբեք»գրությամբ տար իր թիմակիցների ձեռքը և խոսեր ընտրակեղծիքներ այլևս թույլ չտալու մասին, ոչ թե Քոչարյանի նկարն իր ու կնոջ գլխավերևում պահած՝ քայլեր դեպի Մյասնիկյանի արձան, ծաղիկներ դներ, ու հետո «նեղ կռուգով» գնային սրճարանում «նշելու» երթը։ Մեր երկրի նորագույն պատմությունը հատվածական ու կամայական մեկնաբանության է ենթարկվում, իսկ «արդարադատություն» կոչվածն էլ դառնում զանգովի։ Եթե սա է նոր Հայաստանը, ապա կարելի է միայն ափսոսանք հայտնել, որ հանրության հսկայական էներգետիկան մսխվում է մանր ու նեղ մտածողություն ունեցող մարդու կողմից։ Փաշինյանն իր երթով նաև յուրօրինակ ճնշում էր ուզում գործադրել դատարանների վրա, որպեսզի նրանք «ճիշտ» որոշում կայացնեն քաղաքական դատավարությունների ժամանակ։ «Մարտի 1»–ի վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի ատելության երթի մյուս հասցեատերը Ռուսաստանն էր։ Վարչական ու այլ բնույթի ռեսուրսների օգնությամբ գլխաքանակ ապահովելով՝ նա ուզում էր Կրեմլին ցույց տալ, որ ՀՀ 2–րդ նախագահին հետապնդելը, իբր, «հանրային պահանջ» է։ Ի դեպ, Փաշինյանը ոչ միայն ատում է Քոչարյանին, այլ նաև վախենում նրանից։ Երեկվա երթն, ըստ այդմ, նաև վախի երթ էր։ Փաստորեն, Արցախի հարցով Փաշինյան–Ալիև հերթական բանակցություններից առաջ Ադրբեջանի նախագահը կոնսոլիդացնում է իր ժողովրդին՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի, իսկ Փաշինյանը հակառակը՝ պառակտում է Հայաստանի ու Արցախի հանրություններին և թիրախներ փնտրում մեր երկրի ներսում։ Այսինքն՝ երկուսի երթն էլ հակահայկական ստացվեց։  7or.am  Կորյուն Մանուկյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am