Ձեզանից ակնկալում եմ հետևողական և անմնացորդ աշխատանք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ. Հարգելի դիվանագետներ, Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակցությամբ: Հատկանշական է, որ մասնագիտական ձեր տոնը շաղկապված է հայ ժողովրդի պատմության ու հայոց պետականության կայացման շրջանի կարևորագույն այն իրադարձության հետ, երբ Հայաստանի Հանրապետության եռագույնը վեր հառնեց ՄԱԿ կենտրոնակայանի առջև՝ իրականացնելով մեր ժողովրդի դարավոր երազանքը, որն է՝ Հայաստանի տեղի ու դիրքի իրավական և խորհրդանշական ամրագրումը ինքնիշխան պետությունների մեծ ընտանիքում։ ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները, Հայաստանի ու Արցախի անվտանգության անսասանությունը, մեր քաղաքացիների արժանապատվությունն ու մեր երկիրն ավելի լավը տեսնելու կամքն այն արժեքներն են, որ ընկած են ձեր գործունեության հիմքում և պետք է առաջնորդեն ձեզ դեպի նորանոր հաջողություններ: Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կան լրջագույն հարցեր, որոնք առաջնահերթ և կենսական նշանակություն ունեն մեր պետության համար: Այդ հարցերի նկատմամբ մեր դիրքորոշմամբ և կեցվածքով են պայմանավորված Հայաստանի բնականոն զարգացումը, անվտանգությունը և միջազգային հեղինակությունը: Հայաստանը ներկայումս ընթանում է հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում համարձակ և անշրջելի բարեփոխումների ճանապարհով: Դուք՝ դիվանագետներդ, նույնպես կարևոր առաքելություն ունեք այս գործընթացներում՝ արտաքին քաղաքական ոլորտում այն ողջ ներուժը նյութականացնելու առումով, որը համակարգվեց մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ: Թավշյա հեղափոխությունից հետո մի կողմից առերեսվել ենք նոր մարտահրավերների, սակայն, մյուս կողմից, ունենք աննախադեպ հնարավորություններ։ Այսօր Հայաստանը միջազգային ասպարեզում հասել է մինչ օրս չհաղթահարած ամենաբարձր վարկանիշին։ Յուրաքանչյուր այցելություն, յուրաքանչյուր հանդիպում ասվածի վկայություններն են։ Մինչ օրս, Հայաստանում տեղի ունեցած և շարունակվող փոփոխություններն արժանացել և շարունակում են արժանանալ միջազգային հանրության ամենաբարձր գնահատականին։ Այս ամենը մենք պետք է կարողանանք առարկայացնել արտաքին քաղաքական ու տնտեսական ձեռքբերումներով: Սիրելի դիվանագետներ, Հայաստանն իրավունքի ու արդարության, ճշմարտության ու կարևորագույն արժեքների՝ ազատության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության երկիր դարձնելն է մեր համատեղ առաքելությունը, և այդ առաքելությունից մենք չենք շեղվելու ոչ մի միլիմետր: Այս հանգրվանում մեր կարևորագույն առաջնահերթությունը քաղաքական հեղափոխության վերածումն է տնտեսական հեղափոխության: Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի ուժեղացումը մեր այսօրվա անհետաձգելի խնդիրներից է, և ԱԳՆ-ն մեծ դերակատարություն ունի այս հարցում: Մենք պետք է նաև միջազգային ասպարեզում լավագույնս և համապարփակ կերպով ներկայացնենք մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման նպատակով ստեղծվող բոլոր հնարավորությունները: Հարգելի դիվանագետներ, Այսօր մենք ունենք բացառիկ միասնություն՝ մեր համազգային օրակարգն առաջ մղելու համար, որի նպատակը մեր պետականության ամրապնդմանը միտված նպատակների և երազանքների իրագործումն է: Այդ առումով ձեզանից ակնկալում եմ հետևողական և անմնացորդ աշխատանք: Շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ նոր խիզախ գաղափարներ և անսպառ եռանդ դրանք իրագործելու ճանապարհին՝ ի շահ մեր պետության հզորացման ու ժողովրդի բարօրության:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Ամեն ինչ թանկ է, թոշակը տալիս ենք կոմունալների՝ պրծնում է. քաղաքացիների բողոքները (video) Վթարվել է ջրատարը, մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից նոր զոհեր կան Հայտնաբերվել է մայթին կայանած Lexus-ը Ահազանգ․ Նոր Նորք Վիլնյուսի 107 շենքի բակում համաճարակի օջախ է Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ #ՈՒՂԻՂ. ԱԺ-ում երեկ Նիկոլն իրեն կորցրել է. «համբալաշոուներն» արդեն պայթում են. պահեստազորի գնդապետ (video) Օպերատիվ տեղեկությունը հավաստի էր Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Ընտրվել է Դավիթ Խաչատրյանը Մեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ եւս 2 հանգամանք կա. Գոհար Մելոյան ՌԴ տիեզերական կարողությունների աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի ռազմավարական նպատակների համար ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել ՀՀ ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը. «Հրապարակ» Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ» Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը խախտում է արդար մրցակցության սկզբունքը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am