«Կա՛մ Ձեր հայրը թաքցրել է Մարտի 1-ի զոհերին, կա՛մ Դուք ժուլիկ ու խաբեբա եք». Մարինա Խաչատրյանը՝ Հայկ Սարգսյանին

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է հենց սկզբից խոստովանեմ, որ չեմ հետևում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ՖԲ-էջին։ Պարզվում է` շատ իզուր։ Որքաաան հետաքրքիր պահեր եմ հավանաբար բաց թողել։ Ի տարբերություն ինձ, մեր քաղաքացիներն ուշիուշով հետևում են համազգային պայքարի արդյունքում պաշտոններ ստացած «սիրասուն բալեքին»` հասկանալու համար, թե որ արժանիքի համար են նրանք հիմա վայելում ցոփ ու շվայտ կյանքի բերկրանքը։ Եվ այսպես, մեր քաղաքացիներն ինձ ուղարկեցին պարոն Սարգսյանի կողմից կատարված մի ուշագրավ գրառում և խնդրեցին իմ արձագանքը։ Նկարում ներկայացնում եմ այս շատ կարևոր ու խոսուն փաստաթուղթը։ «2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին հայրս արտասվելով տուն վերադարձավ և գուժեց, որ զոհեր ունենք»։ Այս առաջին նախադասությունն արդեն բավական է հարցեր տալու և պատասխաններ պահանջելու համար։ Պարո՛ն Սարգսյան, ոչ ոք ինձ թույլ չի տա ստել մի հայտնի փաստի մասին։ Մարտի 1-ի լուսաբացին որևէ զոհի մասին տեղեկատվություն չի եղել։ Դեռ ավելին` առկա են կադրեր, որոնցում Լևոն Տեր-Պետրոսյանը հանգիստ ու տաք նստած վայելում է իր ծխածոտը [այնտեղ լինեի, մի ադիալ էլ ես գցեի ուսերին]: Իսկ ըստ բոլորիս հայտնի լուրերի, բախումները եղել են մարտի 1-ի երեկոյան, երբ մութն արդեն թույլ չէր տալիս տեսնել, թե ով ում ուղղությամբ է կրակում, իսկ Տեր-Պետրոսյանը, երևի էլի ծուխը թոքերը քաշելով, տանից դուրս չէր գալիս «ոչ իր ժողովրդին» տեր կանգնելու։ Հիմա քաղաքացիները, ես էլ նրանց հետ, սպասում են Ձեր գրառման կապակցությամբ պարզաբանման, ու, իրավիճակն ավելի հասկանալի դարձնելու ակնկալիքով, պահանջում են ընտրել հետևյալ երկու պարզ պատասխանից մեկը. 1. կամ՝ մարտի 1-ի լուսաբացին արդեն եղել են զոհեր և, Ձեր հայրն այդ մասին իմանալով` նրանց մարմիններն ինչ-որ մի տեղ է թաքցրել ու չի տեղեկացրել իրավապահներին (գուցե ունեցել է հանցակիցներ)։ 2. կամ Դուք մի հասարակ ժուլիկ ու խաբեբա եք` մեկը ձեր մեծախոս ու ստախոս թիմից։ Հ.Գ. Ստի ոտքը կարճ է, քիթը` երկար։ Հ.Գ.Գ. Անգրագետի երկու ոտքն է կարճ։ Երկար ոչ մի բան չունի։ Հ.Գ.Գ.Գ. Մենք պարտավոր ենք արդար լինել»։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am