Այսօրվանից սկսած վարչապետին օր ու արև չեմ տալու․ Էդուրադ Շարմազանով․ Էդուրադ Շարմազանով

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով անդրադարձել է վարչապետ Նիկոլ փաշինյանի՝ Իրանում արած այն հայտարարությանը, որ Հայաստանում չպետք է տեղ ունենան այն քաղաքական գործիչները, որոնք օտարերկրյա գործակալներ են։ Ինքը՝ Շարմազանովը օր ու արև չի տալու վարչապետին, մինչև չիմանա, թե ովքեր են այդ մարդիկ,քանի որ դա պետական դավաճանություն է, և վարչապետը հանցագործության մասին հաղորդում է տվել․ Օրեր առաջ Նիկոլ փաշինյանը, որը այլևս ոչ թե ընդդիմադիր պատգամավոր է, այլ փաստացի պետության ղեկավարը, որին ուղղակի ենթարկվում են ուժային կառույցները՝ կոնկրետ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, Իրանում արեց ուշագրավ և շատ կարևոր հայտարարություն։ Նա նշեց, որ չպետք է տեղ ունենան, կամ պետք է մերժվեն այն քաղաքական գործիչները, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան ՀՀ քաղաքացիներ։ Իհարկե, մանավանդ քաղաքական գործիչները, որնք զբաղված են զբացված են օտարերկրյա շահեր պաշտպանելով՝ ի վնաս Հայաստանի Հանրապետությանը, նրանք ինձ համար թուրքից ու ադրբեջանցուց ավելի վատն են։ Պետական դավաճանությունը, օտարերկրյա գործակալ լինելը տրոյական ձի է մեր պետության ներսում։ Ցանկացած նորմալ, ժողովրդավարական, ազգային անվտանգությունը կարևորող երկրում այդ հայտարարությանը կհետևեին կոնկրետ գործողություններ, և հասարակությունը կիմանար, թե ովքեր են այդ օտարերկրյա գործակալները, որոնք զբաղված են քաղաքական գործունեությամբ։ Անցել է 2 օր, Փաշինյանը և նրա շրջապատը որևէ քաղաքական գործչի անուն չեն տվել, որոնք օտարերկրյա գործակալներ են։ Ես՝ որպես 4-րդ, 5-րդ, և 6-րդ գումարաման Ազգային Ժողովների նախագահի տեղակալ, և որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի, պահանջում եմ վարչապետ Փաշինյանից տալ անուններ, թե ովքեր են այդ օտարեկրյա գործակալները, որոնք Հայաստանում զբաղված են պետականաքանդ գործունեությամբ։ Փաշինյանը այլևս ընդդիմադիր Նիկոլը չէ, որ ԱԺ ամբիոնից օդում կախված լուրերի մասին հաղորդում տա։ Իրանում Փաշինյանի հայտարարությունը հանցագործության մասին ուղիղ հաղորգում էր, և ուժային կառույցները ուղղակի պարտավոր են վարչապետից պահանջել ու ճշտել, թե ովքեր են այդ օտարերկրյա գործակալները։ Անուններ եմ պահանջելու, ես՝ ինքս, այսօրվանից սկսած օր ու արև չեմ տալու, և պահանջելու եմ նրանց անունները, ովքեր, ըստ վարչապետի, զբաղված են եղել իմ պետության դեմ գործունեությամբ։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am