«Նոր իշխանություններն իրենց քայլերի հետևանքները չեն գիտակցում»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեր-պետրոսյանական ժամանակների պաշտոնյաներից մեկն ուշագրավ պատմություն արեց՝ նկատելով, որ նոր իշխանություններն այնքան երիտասարդ են ու անփորձ, որ իրենց քայլերի պատասխանատվությունը, հետևանքները չեն գիտակցում։ Հիշելու առիթը Հայկ Մարությանի մտադրությունն էր՝ Բուզանդի 1/3 շենքից մի խումբ ԶԼՄ-ների հանելու հետ կապված։ Նա պատմեց, որ տարիներ առաջ, երբ դեռ քաղաքում մեծ թվով ազատ տարածքներ կային, և պետական հողերը դեռ «մեջ-մեջ» չէին արել, կառավարության անդամներից մեկի գլխում մի գայթակղիչ միտք է ծագել՝ չբնակեցված պետական տարածքներից մի քանի կտոր հողատարածք սեփականաշնորհելու և բարձրաստիճան պաշտոնյաներին տրամադրելու որպես տնամերձներ՝ հետագայում այդ հողերի վրա տներ կառուցելու նպատակով։ Միտքը ոգևորել է մի քանի պաշտոնյայի, և նրանք արդեն մտորել են, թե ինչպես, ինչ նախագծերով են տներ կառուցելու ու իրենց նեղլիկ բնակարաններից բարեկարգ տներ տեղափոխվելու։ Բայց մինչ մտադրությունն իրականացնելը, մեր զրուցակիցը մի քանի հոգու հետ այցելել է նշված տարածք՝ տեղանքը տեսնելու, ուսումնասիրելու։ Եվ չնայած հողերը պետական են եղել, և տներ չեն եղել կառուցված, բայց թաղի բնակիչներն այստեղ հող մշակելիս են եղել, ինքնակամ զավթած։ Երբ պաշտոնական պատվիրակությունը գալիս է, հարևան տներից հասկանում են այցի մտադրությունը և դուրս են գալիս՝ հասկացնելու, որ հեշտ չեն հանձնելու իրենց չպատկանող, բայց իրենց տնօրինության տակ գտնվող հողերը։ Պաշտոնյաները, այս դիմադրությունը տեսնելով, անմիջապես հրաժարվում են իրենց մտադրությունից՝ բողոքի ալիք չբարձրացնելու և մարդկանց իշխանությունների դեմ չհանելու համար»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am