«Մեղավո՞ր ենք, որ մեզ քցողը ձեր թիրախը չէ». Կառավարությունում Դերժավայի Արկադիի դեմ 4 անձի բողոքն անտեսվել է

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանի նախկին աշխատակիցները բողոք են գրել նրա դեմ: Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ուղղված գրության մեջ 4 քաղաքացիներ հանգամանորեն ներկայացրել են Նոր Հայաստանում շարունակվող անպատժելիության մթնոլորտի եւ գործարարի կողմից ակնհայտորեն շորթման փաստի, հարկերից խուսափելու եւ իրենց խախտված իրավունքների մասին: 2018թ. երկրորդ կեսին Կառավարության նամակների բաժին մուտք արված բողոքի հեղինակները մինչեւ օրս օդից կախված են մնացել, օրինազանց գործարարի դեմ 4 անձի բողոքի հետքերով որեւէ գործողություն, հանձնարարականներ, տեսչական ստուգումներ չեն հետեւել: Նրանք համոզված են, որ Կառավարությունն իրենց նամակին հետամուտ չի եղել, իրենց դիմում-բողոքնի հիման վրա որեւէ գերատեսչություն հանձնարարական չի ստացել, փորձ չի արվել հասկանալու՝ ինչն ինչոց է, այլապես, վստահ են, Արկադի Համբարձումյանն այսօր մամուլի առաջին էջերում կլիներ, ու վարչական տույժերից հետո կվճարեր իրենց չվճարած ամբողջ գումարը: Երիտասարդներին Կառավարությունից տրված պատասխան-նամակում հայտնել են, որ իրենց դիմումը վերահասցեագրվել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Այստեղից էլ հուշել են, թե ուղին մեկն է՝ դիմեք դատարան, քանի որ աշխատանքի ոլորտի լիազոր մարմինն օժտված չէ գործատուին վերահսկելու իրավասությամբ՝ նրա նկատմամբ ստուգումներ իրականացնելու, վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Երիտասարդները հիասթափված են, որ Նոր Հայաստանում էլ պետությունն անզոր է գտնվել գործարարի դեմ: «Հրապարակից գոռում էին՝ քաղաքացուն տեր ենք, թիկունք ենք, քցողին մինչեւ վերջ կպատժենք, մեզնից խլածը կոպեկ-կոպեկ վերադարձնելու մասին էին խոսում, բա հիմա ինչ է, իմ խնդիրը Ձերը չէ՞, պարոն վարչապետ, մեղավո՞ր ենք, որ մեզ քցողը ձեր թիրախը չէ, ու էդ պատճառով էլ քաղաքական աղմուկ հանելու թեմա չի լինի»,- մեզ հետ զրույցում հարցադրումներ են անում Արկադի Համբարձումյանի գործունեությունից տուժած քաղաքացիները: Տղաները սպառել են արտադատական բոլոր միջոցները, փոշմանել են, որ նոր իշխանության հանդեպ հավատի մեծ վստահության պատճառով՝ մեկ տարի անիմաստ ժամանակ են կորցրել, ասում են՝ հերթը դատարանինն է, «Դերժավայի Արկադիի» դեմ բողոքով կմտնենք դատարան: Իսկ խնդիրը ծագել է անցած տարի, երբ հեղափոխության օրերին գործարարի մոտ առաջ եկած ֆինանսական խնդիրների պատճառով, մի քանի առաքիչներ եւ մենեջերներ կրճատման տակ են ընկել ու չեն ստացել իրենց հասանելիք գումարները: Երիտասարդները «Դերժավ-Ս» ընկերությունում առաքիչ եւ մենեջեր են աշխատել, զբաղվել են ներկրվող Snickers, Mars ապրանքատեսակի եւ կենցաղային պարագաների տարածման գործով: «Դերժավայի Արկադի» մականվամբ հայտնի նախկին ՕԵԿ-ական Արկադի Համբարձումյանը, ով մի քանի անգամ Սպիտակից ընտրվել է ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր, ունի բավականին մեծ կարողություններ: Նրան է պատկանում Երեւանում գործող «Սլավ Մեդ» բժշկական կենտրոնը, Սպիտակի թռչնաֆաբրիկան, կենցաղային իրերի ներկրմամբ զբաղվող «Դերժավա Ս» ընկերությունը, որը զբաղվում է նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշերի ներմուծմամբ, ինչպիսիք են՝ Lacoste-ն, Colgate-Palmolive-ը: Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը Audi եւ Porsche մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Գործարարին պատկանող «Դերժավ-Ս» ընկերությունից հրաժարվել եւ հրաժարվում են կատարել օրենքի պահանջը՝ աշխատանքից ազատված 4 անձի մերժել են տրամադրել վերջնահաշվարկը, ինչպես նաեւ՝ մարել շուրջ 10 տարի կուտակված արձակուրդայինի հանրագումարը: Փաստորեն, ՀՀԿ-ի խորհրդարանական ցուցակով տարիներ շարունակ պատգամավոր եղած գործարարի համար՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ այսօր խոչընդոտներ չկան: Աշխատանքային հարաբերություններ ու իրավունքի նորմեր կարգավորող օրենքները չեն գործում նրա ղեկավարած ընկերությունում: Իսկ Արկադի Համբարձումյանի ունեցած բիզնեսներում նվազագույնը 2000 մարդ է աշխատում: Իսկ դա նշանակում է, որ գործարարը աշխատակիցներ փոխելիս՝ տարին առնվազն մի քանի անգամ բախվում է միեւնույն խնդրին՝ վերջնահաշվարկ, վճարված-չվճարված արձակուրդային: Ի դեպ, մեզ դիմած նրա նախկին աշխատակիցների խոսքով՝ պարտքեր կուտակելը պրակտիկա է Արկադի Համբարձումյանի մոտ: Ասում են՝ այս մասին իրենց հետ մասնավոր զրույցում անկեղծացել է ընկերության պատասխանատուներից մեկը: Իսկ երբ սեփական խնդիրներով տղաները մոտեցել են ընկերության իրավաբանին՝ նա ակնարկելով գործարարի ազդեցիկ դիրքը, կապերն ու կարողությունները՝ հպարտացել է, թե՝ «ընկերության հազարներով աշխատողներին պարբերաբար փոխելիս՝ այսքան տարիներ նախադեպեր համենայն դեպս չեն ստեղծել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am