Սորոսի հայաստանյան գրասենյակի պատասխանը՝Ջորջ Սորոսին

Փետրվարի 6-ին «Հրապարակը» հարցում էր ուղղել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ին՝ տեղեկանալու, թե մասնավորապես թավշյա հեղափոխությունից հետո հիմնադրամը կոնկրետ որ ԶԼՄ-ներին է աջակցում։ Այդ օրերին էր, որ ամերիկացի հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը թվիթերյան իր միկրոբլոգում կատարել էր գրառում՝ ընդգծելով Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։ «Երկրի ժողովրդավարության ներկայի եւ ապագայի համար Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է»,-գրել էր Սորոսը։ Ելնելով Սորոսի հայտարարությունից՝ հիմնադրամից հետաքրքրվել էինք, թե քաղաքացիական հասարակությանն աջակցություն ցուցաբերելու համար ի՞նչ ծրագրեր են պատրաստվում ֆինանսավորել 2019թ․։ Մեր երկրորդ հարցը հետեւյալն էր․ «Ո՞ր ուղղություններն եք համարում անհրաժեշտ ֆինանսավորման տեսանկյունից, որոնք կարող են նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանը, քաղաքացիական ինստիտուտների հզորացմանը»։ Հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչպե՞ս է արտահայտվելու հիմնադրամի կողմից ԶԼՄ-ներին ցուցաբերվող աջակցությունը, ո՞ր ԶԼՄ-ներին են պատրաստվում ֆինանսավորել եւ կոնկրետ ի՞նչ ծրագրեր իրականացնելու համար։ Քանի որ հիմնադրամի կողմից մեզ ուղարկված պատասխանը  հագեցած է ընդհանրական ձեւակերպումներով, հարկ համարեցինք առանձնացնել այն հատվածները, որոնք վերաբերում են մեր կոնկրետ հնչեցրած հարցերին։ Նախ նշենք, որ նամակ-պատասխանը ստացել ենք երեկ, քանի որ հիմնադրամի գործադիր տնօրենը ՀՀ-ում չէր։ Նամակը թեեւ ուղարկված է հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի ստորագրությամբ, սակայն նշված է նաեւ տնօրենների խորհրդի կազմը․ նախագահ՝ Դավիթ Խաչատուրյան, Ռուբեն Բաբայան, Մարիաննա Գրիգորյան, Ինգա Զարաֆյան, Զարուհի Հովհաննիսյան, Արտակ Քյուրումյան։ Ըստ մեզ ուղարկված պատասխանի՝ հիմնադրամը 2019թ․ քաղաքացիական հասարակությանն աջակցություն ցուցաբերելու համար պատրաստվում է ֆինանսավորել ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի քաղաքացիական  հասարակության տարբեր կառույցների, ներառյալ հ/կ-ներ, քաղաքացիական նախաձեռնություններ, անհատ մասնագետներ եւ անհատ հետազոտողներ։ Մեր երկրորդ հարցին ի պատասխան՝ հիմնադրամից արձագանքել են․ «Հիմնադրամը 2019թ․ շարունակելու է կարեւորել այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են․ ա) մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, ներառյալ որեւէ տեսակի խտրականության չենթարկվելու, խոշտանգումից, վատ եւ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, խոսքի եւ արտահայտման, ազատ հավաքների իրավունքները, բ) որակյալ կրթության հասանելիության եւ սոցիալական արդարության իրավունքը հանրակրթության բնագավառում, գ) բարեվարքության ապահովումը կրթության բոլոր մակարդակներում, դ) ակադեմիական ազնվության ապահովումը բուհական կրթությունում, ե) թափանցիկ եւ հաշվետու կառավարման երաշխիքների ստեղծումը, զ) կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիքակազմի եւ պայքարի մեխանիզմների ստեղծումը, է) իրավունքի գերակայության հաստատումը, թ) անկախ հետազոտությունների հիման վրա, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, քաղաքականությունների մակարդակներում ժամանակակից պահանջներին համապատասխան փոփոխություններ իրականացնելը։ Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների աջակցությանը, ապա հիմնադրամից արձագանքել են, որ վերջին տարիներին իրենք ԶԼՄ-ներին աջակցելու ծրագիր չունեն։ «Հիմնադրամի կողմից որեւէ ԶԼՄ-ի ցուցաբերած աջակցությունը պետք է դիտարկել որպես հավելյալ գործիք, օժանդակություն՝ այլ ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքներն առավել լայն հանրությանը ներկայացնելու համար։ Դրանք նաեւ, հաճախ դիտարկվում են որպես ազատ տարածքներ, որտեղ քարոզվում են այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են՝ մարդու իրավունքներն ու ազատությունները, ժողովրդավարական արժեքները, թափանցիկ եւ հաշվետու կառավարումը, հակախտրականությունն ու հավասարությունը, սոցիալական արդարությունը, որտեղ նաեւ հնարավորություն է ստեղծվում բովանդակային բանավեճի՝ ազատ խոսքի եւ արտահայտման սկզբունքի հիման վրա՝ զերծ խտրական վերաբերմունքից հասարակության որեւէ խմբի նկատմամբ, նաեւ բացառելով ատելության եւ հակաժողովրդավարական արժեքների քարոզը։ Այս տեսակետից կարելի է դիտարկել հիմնադրամի կողմից «Ֆակտոր» տեղեկատվական կայքին աջակցությունը։ Թերեւս, պետք է նշեմ, որ, որպես ԶԼՄ, հիմնադրամը շարունակելու է օժանդակություն ցուցաբերել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությանը՝ իր բացառիկ առաքելության համար, ներառյալ նաեւ՝ «Հետք» կայքի գործունեության ապահովումը»,- արձագանքել են մեզ հիմնադրամից։

դիտվել է 177 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ ու Ժաննան միասնաբար ինձանից պահանջում են 5 մլն ՀՀ դրամ որպես փոխհատուցում զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար. Հայկ Դեմոյան Այս շաբաթ մի շատ կարևոր բան է լինելու, բանալի է տրվելու, բոլորդ համաձայնվելու եք․ Պարույր Հայրիկյան (video) Վերաքննիչ դատարանն արձանագրել է Միքայել Սրբազանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը ՔԿՀ-ի կողմից. Զոհրաբյան Ամո՛թ ձեզ․․․ ՄԱԿ-ում սկանդալ ու խայտառակություն է տեղի ունեցել, մի բառ չեք ասում․ Դիլբարյանը՝ ՔՊ-ին (video) Փաշինյա՛ն, բա լեզուդ ու՞ր է, որ Ալիևին մի բան չասացիր․ Արամ Սարգսյան (video) Սարսափելի դեպք․ Արամուսում ամուսիններին սպանած տղամարդը ժամեր անց ևս 2 հոգու է կյանքից զրկել (լուսանկար) Վաղարշապատում կայանալիք ընտրությունները վճռորոշ են Իբր Թրшմփի «Վաթսшփի» համшրն ունեցող խզորը ԱՄՆ նախшգահին հիշեցրել է, որ ինքը Հայшստանի վարչшպետն է Հոպար, ես Հայաստանի վարչապետն եմ․ ինքը Թրամփի համար «էն տղեն է» (տեսանյութ) Համատարած գնաճի ֆոնին պայթում է իշխանության խոստացած «լավ ապրելու» առասպելը. պատգամավոր ՈւՂԻՂ. Ազատ արձակե՛ք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ պատանդներին. ակցիա ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց (video) «Այս իշխանությունը «հաջողել» է ունենալ աննախադեպ թվով քաղբանտարկյալներ, կալանքը դարձել է բացառապես պատժիչ միջոց ընդդիմադիրների նկատմամբ» 2 տարի է՝ բավական շատ գործ ենք անում գերիների վերադարձի հետ կապված, հույս ունեմ՝ կհաջողենք. Նուբար Աֆեյան Էրեբունի վարչական շրջանում կոյուղատարից թափվող կեղտաջուրը ողողել է ամբողջ թաղամասը Իրավապահ համակարգը մեկ անձի սպասարկման տակ դնելու ծանր հետևանքները #ՀԻՄԱ․ Արա՛, դու երեկ էլ խայտառակ եղար Թրամփի մոտ․ չփորձե՛ս խոսել մեր անունից․ Անաստաս Իսրայելյան (video) Ալեն Սիմոնյան, երբ մարդու ուղեղում կան տարբեր տեսակետներ, դա կոչվում է շիզոֆրենիա․ Երվանդ Բոզոյան (video) Զգուշացրել է՝ չհասցնեն նրան, որ սկսեն իրար «խփել» կոմպրոմատներով Հպարտության հետ զուգահեռ՝ երեխաների ուղեկիցն է անսահման կարոտը. կապիտան Արսեն Ահանյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ» «Ով պայքարում է Եկեղեցու դեմ, նզովյալ պիտի լինի»․ Միքայել Սրբազանի նկարով պաստառ՝ Երևանում Զանգը շարունակում է մնալ կախված օդում․ Դավիթ Անանյան Մխիթարյանը կազմել է կատարյալ ֆուտբոլիստի կերպարը Գագիկ Ծառուկյանի կարևոր խոստումը գյուղացիներին․ ի՞նչ է անելու նա (video) Շենգավիթի նախկին թաղապետը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Շենգավիթի նախկին թաղապետի խափանման միջոցը մեղմացրին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am