«Ուրեմն ստացվում է , որ այլոց նկատմամբ կարելի է նախապես եթերներից չդադարող անհիմն վարկածներ ասել, հետո…». Էլինար Վարդանյանը՝ Դավիթ Սանասարյանին

Երկակի ստանդարտներ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը կոչ է անում ԱԱԾ-ին ՊՎԾ պաշտոնայների նկատմամբ հարուցված քրեական գործով պահպանել նախաքննական գաղտնիքը, որպեսզի մուտիլովկաներում հայտնի դեմքերի ձեռքում չհայտնվի նման ինֆորմացիան: Իհարկե, նախաքննությունը պետք է իրականացվի անմեղության կանխավարկածի պահպանմամբ, և այդ հարցը արդեն տևական ժամանակ է բարձրաձայնվում է մեր կողմից: Բայց զարմանալի է այս երկակի մոտեցումը: Եթե քրեական գործը հարուցված է նոր պաշտոնյաների հանդեպ, ուրեմն սկզբունքը կարևոր է, ուրեմն սկզբունքը պետք է պահպանվի, իսկ եթե գործով անցնողները նախկին պաշտոնյաներ են կամ սովորական քաղաքացիներ, ապա թեման պետք է այնքան մանիպուլացնել, որ բոլոր տներում, հիմնարկներում, խանութներում ու տաքսիներում քննարկման առարկա դառնա: Ուրեմն ստացվում է , որ այլոց նկատմամբ կարելի է նախապես եթերներից չդադարող անհիմն վարկածներ ասել, հետո ժամանակի ընթացքում չգտնել որևէ ապացույց ու կամաց-կամաց մոռացության տալ։ Բա նախաքննության գաղտնիության ու անմեղության կանխավարկածի մասին ինչո՞ւ չեք հիշում, երբ խրոխտ հայտարարվում է չարաշահումների համար մեղադրվող պահակի, էլեկտրիկի, բժիշկի, ուսուցչի կամ դպրոցի տնօրենի մասին, թե այդ մարդիկ գաղտնիության իրավունք չունեն: Կամ նախաքննական գաղտնիքը պահելու ու մուտիլովկաների համար չէի՞ք անհանգստանում, երբ մի կնոջ ցուցմունքի հիման վրա գործ է հարուցվում բազմաթիվ մարդկանց նկատմամբ, թե Արմեն Գևորգյանը «քայլած» չէ և անմեղության կանխավարկածի իրավունք չունի՞: Չե՞ք հիշում, թե ամիսներ առաջ Հ1-ը ինչպես էր մի ամբողջ օր «սենսացիոն բացահայտում մարտի 1-ի գործով» լուրը անոնս անում ու օրվա վերջում եթերում հայտնվեց ՀՔԾ պետ-ը և պարզվեց, որ ընդամենը խոսք է գնում Վիկիլիքսի մի լուրի մասին, որում իսկ հիշատակվող անձը հրապարակավ հերքել է այն: Անմեղության կանխավարկածի խախտումով չէ՞ Հովիկ Աբրահամյանի չապացուցված «զենքերի» գործը, երբ բոլոր եթերներից գոռում էին, թե մարտի 1-ի զենքերն են, իսկ ամիսներ անց ի միջի այլոց հերքվեց։ Մանվելի Գրիգորյանի ձերբակալության օրերին չե՞ք հիշում, թե ինչեր էր ասվում։ Հիմա ԱԱԾ բացահայտած գործով ՊՎԾ-ի չարաշահումը ավելի մե՞ծ է, քան Մանվելի ողջ տուշոնկաներն ու մնացածը։ Բոլորն ունեն իրավունքների հարգանքի և պաշտպանության իրավունք։ Իսկ այն հայտարարությունները, որոնք արվում էին Ռ. Քոչարյանի և նրա ընտանիքի վերաբերյալ, առանց անմեղության կանխավարկածը պահպանելու, հետապնդում էին մեկ նպատակ, չէ՞. ձևավորել հանրային կարծիք։ Իսկ հետո՞… իսկ հետո գալու է դատավարությունների, ապացույցների ու փաստերի փուլը։ Այն ժամանակ ի՞նչ եք ասելու։ Նույն Դավիթ Սանասարյանը, երբ ազդարարում էր ԵՊՀ իր ստուգումները, այն ժամանակ դա կարելի՞ էր, թե կարելի՞ է մանկական խանդավառությամբ ամեն ստուգումից հետո սրան կամ նրան հանցագործ անվանել՝ առանց անմեղության կանխավարկածի ու նախաքննական գաղտնիքի մասին հիշելու։ Եվ վերջում անպայման հավելելով՝ « սիրում եմ բոլորիդ…»։ Սիրել պետք չէ, հարգել է պետք, և պետք է լավ իմանալ քեզ վստահված գործը։ Եթե դրվում է մի խաղի կանոն, այն միայն մի կարճ փուլ է լինում կառավարելի, իսկ հետո դառնում է համընդհանուր։ Հիմա Դ. Սանասարյանը ստանում է իրենց իսկ դրած խաղի կանոնների պտուղները։ Եվ մնում է աջակցություն հայտնել ԱԱԾ-ին, որ մինչև վերջ բացահայտի հեղափոխության հակակոռուպցիոն բնօրրանի կոռուպցիոն ողջ սխեման։ Որևէ գործով չպետք է թույլատրվի իրավունքի խախտում, լինի դա հին, թե նոր պաշտոնյա, թե շարքային քաղաքացի, ափսոս, որ դա գիտակցում են այն ժամանակ, երբ հարցն անմիջապես իրենց հետ է առնչվում: Էլինար Վարդանյան  «Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am