Նշանակետում Քոչարյանն է.Փաշինյանի ստուգարքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր հերթական «լայվի» ժամանակ հայտարարել է, որ մարտի 1-ին քաղաքացիական երթ է ուզում իրականացնել: Ըստ նրա՝ այդ քայլարշավը լինելու է ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների,ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների :Արդեն իսկ տեղեկություններ կան, որ երթի մարդաշատությունն ապահովելու համար գործի է դրվել վարչական ռեսուրսը: Այդուհանդերձ, անհասկանալի է, թե ինչու է ընդդեմ վերոնշյալների երթն ընտրվել մարտի մեկին, ասենք ինչ կապ ունի կոռուպցիան այդ օրվա հետ, էլ չենք խոսում, որ այդ օրը երթ անելու խորհուրդը բոլորովին այլ պետք է լիներ այն հայտարարությունների ֆոնին, որն անում է Նիկոլ Փաշինյանը, թե «Մարտի 1»–ի գործն ամբողջությամբ բացահայտված է: Իրականում գարնան առաջին օրվան նվիրված երթով նոր իշխանությունը երկու հստակ խնդիր է փորձելու լուծել: Առաջինը՝ քանի որ իրականում տնտեսական հեղափոխության անգամ նախադրյալները չեն զգացվում, ներդրումները հասկանալի պատճառներով ուշանում են, սրան գումարած Փաշինյանն ու իր քաղաքական հոգեւոր հայրը բռնաբարելով արդարադատությունը քաղաքական հաշվեհարդար են տեսնում նախկին իշխանության անցանկալի գործիչների նկատմամբ, հատկապես Ռոբերտ Քոչարյանի։ Այս պարագայում Փաշինյանին այլ բան չի մնում, քան ՀՀ հպարտ քաղաքացիներին մի քանի ամիս էլ կերակրել հզոր տեսարաններով։ Կարելի է նաեւ կանխատեսել, թե ինչ ուղերձով է հանդես գալու հպարտ քաղաքացիների սիրելի վարչապետը՝ ասելով, որ մարտյան ողբերգական իրադարձություններից տասը տարի անց հաջողվեց Հայաստանում իշխանությունը վերադարձնել ժողովրդին եւ հիմա ամեն ինչ անելու են, որ ժողովրդին գնդակահարած նախկին իշխանավորները պատասխան տան։ Որ իրենց խնդիրը Հայաստանում նախեւառաջ արդարությունը վերականգնելն է, որից հետո տնտեսական հեղափոխությունն ինքստինքյան իրականություն կդառնա։ Նիկոլ Փաշինյանի ուղերձը տեղավորվելու է «հացի» սպասում ունեցող ժողովրդին «տեսարանով» կերակրելու տիրույթում, եթե կարողանա զբաղեցնել «կերակրել» փոփոխությունների սպասող մարդկանց , ապա մի քանի ամիս հետո նոր տեսարան կբեմադրի։ Երկրորդ խնդիրն ավելի լայն՝ գլոբալ խնդիրների տիրույթում է: Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին իսկ օրվանից՝ ի հեճուկս վարչապետի այն հայտարարությունների, թե հայ-ռուսական աննախադեպ հարաբերություններ են հաստատվել, ռուսական կողմը մի քանի առիթներով բացահայտ պայթեցրել է այդ <<փայլուն>> հարաբերությունների միֆը, Ռոբերտ Քոչարյանին ուղղված մի քանի շնորհավորական ուղերձները՝ ծննդյան, անկախության տոնի առիթներով, Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում ոչ թե Պուտինի, այլ Մեդվեդեւի մակարդակով դիմավորելը, մեզ արտաքին խողովակներից ինֆորմացիաներ են հասնում նաեւ, որ պաշտոնական ճաշկերույթներին անգամ Փաշինյանը անտեսվում է Պուտինի կողմից ու շատ դեպքերում նրան նույնիսկ չեն հրավիրում: Սրան զուգահեռ ռուսաստանյան այլ պաշտոնյաների քննադատական հայտարարությունները նախկին իշխանության ներկայացուցիչների կատմամբ իրականացվող հաշվեհարդարի մասին, հիշենք միայն արտգործնախարար Լավրովի հայտարարությունը: Անզեն աչքով էլ ակնհայտ է պաշտոնական Մոսկվայի՝ նախկին իշխանության նկատմամբ ունեցած համակրանքը, որը հիմնված է անցյալում ունեցած փոխհամաձայնության եւ նույն արժեհամակարգը կրելու փաստով,դրա փոխարեն անվստահությունը սորոսյան ծագումնաբանությամբ նոր իշխանությունների նկատմամբ: Հետեւաբար այս պարագայում բնական է, որ Պուտինը դեմ պետք է լինի Քոչարյանի կալանավորմանը, որովհետեւ հակառակ պարագայում երկրորդ նախագահին կհետեւեն պաշտոնյաների այն լայն շրջանակը, որոնք ժամանակին գործել են նույն փիլիսոփայության ու տրամաբանության ներքո: Այս համատեքստում է, որ Փաշինյանի երթի գլխավոր մեսիջն ուղղվելու է Ռուսաստանին, ու որքան շատ մարդ հավաքվի, այնքան կկարողանա ցույց տալ, որ հանրության մեջ կա ներքին պահանջ նախկինների դեմ, որոնց ամենամեծ մեղքը անցած տարիներին , անշուշտ, Մարտի 1-ն է: Անի Սահակյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am