Անսպասելի ուղերձներ. Աշխարհաքաղաքական նոր իրավիճակ

Հայաստանյան թավշյա հեղափոխությունից և վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո սա Փաշինյանի առաջին այցն էր Իրան Իսլամական Հանրապետություն, որի հետ Հայաստանի առևտուրը անցած տարվա արդյունքներով հասավ ռեկորդային մակարդակի՝ 363,6 միլիոն դոլարի, ինչը 2017թ. համեմատ ավելին է 40,5 տոկոսով և ամենաբարձր ցուցանիշն է 1991-ից ի վեր: «Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր», -երեկ Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո այսպիսի ուշագրավ հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ», ասել է Փաշինյանը: Շարունակելով գազի թեման՝ նա նշել է․ - «Իհարկե, էներգետիկ ոլորտում մեր համագործակցությունը կարևոր է: Նախագահը նշեց, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարևոր հարց է գործարքի գրավչության իմաստով: Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղությամբ»: Գազի մասին ոչ պակաս ուշագրավ հայտարարություն է արել Իրանի նախագահը․ - «Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղղությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալել` գազը արտահանելու դեպի Վրաստան»: Հասան Ռոհանին նաև հայտարարել է, թե Թեհրանը պատրաստակամ է մասնակցել հայաստանյան «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման աշխատանքներին․ - «Մյուս թեմաներից մեկը, որը մեր ուշադրության կենտրոնում է, վերաբերում է «Հյուսիս-Հարավ» մայրուղու աշխատանքներին: Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց մասնակցել այդ ծրագրին: Քննարկման մյուս թեման վերաբերում էր Պարսից ծոցը Սև ծովին Հայաստանի միջոցով կապելուն»: Ե՛վ Հայաստանի վարչապետը, և՛ Իրանի նախագահը ընդգծել են, որ երկու երկրների հարաբերությունները լավ են և այսօրվա բանակցությունները արդյունավետ են անցել: Նիկոլ Փաշինյանը նաև կարծիք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության օրոք ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը, որը ներկայումս վավերացման գործընթաց է անցնում միության անդամ երկրների խորհրդարաններում: Թեհրանի «Սաադաբադ» թագավորական պալատում ողջունելով երկօրյա պաշտոնական այցով Իրան ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ըստ էության, ողջունել է հայաստանյան թավշյա հեղափոխությունը՝ նշելով․ - «Շնորհավորում եմ ձեզ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, որոնք դրսևորվեցին ժողովրդավարական ճանապարհով: Մեր պատմական հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական, և մենք ցանկանում ենք դրանք առավել ամրապնդել ու զարգացնել»: Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր․ - «Իրանը մոտ է մեր երկրին ոչ միայն աշխարհագրական, այլ նաև բարեկամական կապերի առումով: Հայաստանում տեղի են ունենում կարևորագույն փոփոխություններ, որոնք ամբողջությամբ ներհայաստանյան պրոցեսներ են, և որևէ արտաքին ուժ մեր երկրի քաղաքական գործընթացներում ներգրավված չի եղել: Սա սկզբունքային կետ է տեղի ունեցած գործընթացները ըմբռնելու համար: Համոզված եմ, որ մեր հարաբերությունների առումով նույնպես նոր հնարավորություններ են բացվել»: Փաշինյանն Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հյուրընկալվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին, որը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ տեղեկացվել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների արդյունքներին: Խամենեին իր աջակցությունն է հայտնել հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին: Նա առանձնակի կարևորել է հայ-իրանական տնտեսական փոխգործակցության ընդլայնումն ու խթանումը: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետևել է Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական կանոններով տեղի ունեցած գործընթացներին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային տարբեր խնդիրների: Նիկոլ Փաշինյանը և Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով: Նկատենք, որ անցած տարի հոկտեմբերին իր հայաստանյան այցի ընթացքում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը «Ազատությանը» հետ զրույցում հարցին, թե ինչ ազդեցություն կունենան Թեհրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները Հայաստանի վրա, պատասխանել էր․ - «Ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Այն շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության կենտրոնական «բանկիրը»: Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը և Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև զրույցը շատ կարևոր կլինի»: Վստահաբար, Հայաստանից Իրանը կճշգրտի Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ հարաբերությունների «սանդղակը», պաշտոնական Երեւանն էլ բարեկամանական հարաբերությունների ֆոնին կփորձի Իրանից տնտեսական հարաբերություններում ստանալ ավելին: Այն, ինչ երեկ հայտարարվել է, առավել քան բավարար է այդ հարաբերությունները նոր մակարդակի բերելու: Այս առումով, Փաշինյանի իրանական այցը չափազանց կարևոր է: Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է ոչ միայն առեւտրատնտեսական հարաբերությունների տեսանկյունից, այլեւ տարածաշրջանային անվտանգության առումով՝ կայունության և խաղաղության պահպանման տեսակետից: Ինչ վերաբերում է էներգետիկ համագործակցությանը, ապա ժամանակն է, որ խոսակցությունները, թե Իրանը Հայաստանի համար այլընտրանքային էներգետիկ աղբյուր է, իրականություն դառնան: Երրորդ երկրի ներգրավման առումով եւս  Իրանի հետ նոր համաձայնությունները կարեւոր են: Մինչեւ ԵՄ, Թուրքմենստան տարանցիկ գազամուղի հեռանկարները կարող են իրականություն դառնալ: Այսպես, պաշտոնական Թեհրանի կողմից հնչել են ուշագրավ արձագանքներ: Պաշտոնական Թեհրանի ուղերձները նույնիսկ կարելի է ինչ-որ առումով անսպասելի համարել: Մնում է սպասել իրական արդյունքների, հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը: Թամար Բագրատունի

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am