Դավադրություններ դրսից. Փաշինյանին ուղղված հրահանգներ

Ամերիկյան Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամը հրապարակել է ԱՄՆ ՄԶԳ խորհրդատու Ռեյ Սալվատորե Ջեննիգսի հոդվածը՝ հետհեղափոխական Հայաստանին ԱՄՆ աջակցության ավելացման անհրաժեշտության վերաբերյալ։ Հեղինակը, ըստ «Այսօր»-ի, գրում է, որ Հայաստանում ժողովրդավարական արդյունավետ անցումը կարող է «օրինակ ծառայել» այլ խոստումնալից ժողովրդավարական երկրների համար։ «Մինչ այս, Վաշինգտոնը դանդաղել է Փաշինյանի կառավարությանն իր օժանդակությունը տրամադրելու հարցում։ Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրի թիրախավորված տեխնիկական աջակցություն ու համեմատաբար համեստ ֆինանսական օգնություն, ու դրանք կունենան չափից դուրս օգտակար ազդեցություն երկրի վրա», - գրում է հեղինակը ու թվարկում մի քանի ոլորտներ։ Հայաստանի ժողովրդավարական ընթացքը անշրջելի դարձնելու համար հեղինակը առաջարկում է, նախ, Փաշինյանի կառավարությանը տրամադրել պրոպագանդայի, խնդիրների համակարգման ու կառավարության կարևոր նախաձեռնությունները իրականացնելու հարցերում տեխնիկական աջակցություն։ Երկրորդը`փոքր քայլերն են, որ կօգնեն լուծել մայրաքաղաքի աղբահանության խնդրից մինչև երիտասարդական նախաձեռնությունների կողմից մեդիա բովանդակության ստեղծում։ Երրորդը` անցումային արդարադատության կազմակերպումն է։ Չորրորդը` հայկական սփյուռքի կազմակերպությունների հետ աշխատանքը։ Ապա` արտերկրի գերազանցության կենտրոնների հետ փորձի փոխանակման ծրագրերի ֆինանսավորումն է, որը կօգնի երիտասարդ ու անփորձ որոշում կայացնողներին գիտելիքներ ստանալ։ Եվ վերջինը` հեղինակը առաջարկում է օժանդակել Հայաստանին երկրի դեմ, հավանաբար, Ռուսաստանի կողմից սպասվող քարոզչական ու ապատեղեկատվության պատերազմում։ Ըստ Ջեննինգսի` «օգնությունից` առևտուր» անցում կատարել է պետք հայ-ամերիկյան հարաբերություններում։ Ներդրումների դաշտ ձևավորելու համար հեղինակը, առաջին հերթին, առաջարկում է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը։ «Առաջին հերթին, պետք է հեռացնել /Արցախի/ ուժայիններին կամ նրանց դեմ կոռուպցիոն մեղադրանքներ առաջ բերել։ Փաշինյանի փոխատեղությունները այս ռեգիոնում կարող են նշանակել նրա ճկունությունը ապագա բանակցությունների սեղանի շուրջ։ Նա ընտանյոք հանդերձ որոշակի քայլեր կատարեց, որոնք կարող են նշանակել վստահության ամրապնդման մեխանիզմներ իրականացնելու նրա պատրաստակամությունը», - գրում է Ջեննինգսը։ Թվում է, թե, մի օտարերկրացի հեղինակ է, կարծիք է արտահայտել, իրականում, սակայն, Արցախի շուրջ խմորումները բավական խորքային են: Այնպես է ստացվել, որ Փաշինյանի կատարած հեղափոխությունը հիմա կապվում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում «հեղափոխական փոփոխությունների» հետ: «Արցախի ուժայիններին հեռացնելու», «նրանց դեմ կոռուպցիոն մեղադրանքներ առաջ բերելու» հրահանգներն ուղղված են Փաշինյանին: Այս կերպ դրսից ցանկանում են ստուգել, թե որքան է խիզախ Փաշինյանը և կդիմի՞ կտրուկ քայլերի Ղարաբաղի հարցում: Մի օր ամերիկացի նախկին համանախագահն ակնարկում է, որ լավ է, որ Փաշինյանը ղարաբաղցի չէ, քիչ անց Քարնեգի հիմնադրամը հրապարակում է հոդված՝ անթաքույց Փաշինյանին ցույց տալ, թե ինչ քայլերի է պետք դիմել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am