Պատմության հետ խաղալը, փաստերն ուզածդ լույսի ներքո ներկայացնելը երբեք և ոչ մի տեղ լավ բանի չեն բերել

«Թեև պատմությունն ամենաքաղաքական դիսցիպլինն է, բայց պատմության հետ խաղալը, փաստերն ուզածդ լույսի ներքո ներկայացնելը երբեք և ոչ մի տեղ լավ բանի չի բերել: Հայոց պատմության հատկապես նոր և նորագույն շրջանի հետ ամենաշատը խաղացին կոմունիստները: Գաղափարախոսական պետության մեջ չէր կարողը պատմությունը` որպես ագիտպրոպի առանցքային երևույթ, չգաղափարախոսականացվեր, հատկապես, երբ կար երկաթյա վարագույրն ու տեղեկատվական տոտալ վերահսկողությունը: Երրորդ հանրապետության շրջանում Հայոց պատմության բազմաթիվ դրվագներ արդարացիորեն ներկայացվեցին այլ լույսի ներքո, բայց դեռ բավականին մեծ աշխատանք կա անելու` թե գիտական անաչառության, և թե պատմական փաստերը ունիվերսալ ճշմարտության հուն մտցնելու և պահի քաղաքական կոնյուկտուրայից հեռու պահելու առումով:

Սովետական պատմագիտությունը Պապ թագավորի կերպարի և այդ շրջանի իրադարձությունների մասին սեփական մեկնաբանությունն ուներ: Պապի մասով աթեիստական-հակաեկեղեցական պետության տեսակետը չէր կարող հակաեկեղեցական և «հակաարևմտյան» չլիներ: Չէ որ այդ շրջանի «Արևմուտքը» Բյուզանդիան էր: Ի դեպ, հայկական ընկալումներում Կոստանդնուպոլսի անկումից հետո «Արևմուտքը» դարձավ Ֆրանկների Երկիրը, հետո` Բրիտանական Իմպերիան, հիմա արդեն` Միացյալ Նահանգները: Իրականում, սովետական պատմագիտության կողմից «սրբադասված» Պապ թագավորի կերպարն` իր ռեֆորմներով հանդերձ, վիճելի է` թե գիտական, թե քաղաքական մեկնաբանության, և մ.թ. 4-րդ դարի աշխարհաքաղաքական իրողությունները վերլուծելու տեսանկյունից: Ամեն դեպքում, չափազանց դժվար է համաձայնվել մտքի հետ, թե Պապ թագավորի անձն ու նրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունները հայ ժողովրդի կյանքում ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ նշանակություն են ունեցել: Սա մաքուր քաղաքական հայտարարություն է, ոչ ավել»: Միհրան Հակոբյան

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ» Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել Գագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը Առևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում ՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին Այս քստմնելի քայլը հասցեական է Քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ բնակիչներին հորդորում են զգոն լինել Դատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am