Նույնիսկ եթե «իրավիճակ է փոխվել»՝ միևնույն է պատմական փաստերը անփոփոխ են մնացել. Հայկ Մամիջանյան

Դեռ երեկ պիտի անդրադառնայի Արման Մուսինյանի գրածին, բայց հասկանալի պատճառներով չկարողացա: Հարգելիս, նույնիսկ եթե «իրավիճակ է փոխվել»՝ միևնույն է պատմական փաստերը անփոփոխ են մնացել։ Ախր, ո՞րը հիշացնեմ. նորանկախ Հայաստանի պատմության մեջ Ձեր առաջին կեղծած ընտրությունը, սեփական երկրի մայրաքաղաքում հրազենով ցուցարարների վրա կրակելը, քաղաք զրահամեքենաներմտցնելը… Ու հեքիաթներ չպատմեք, թե այդպիսի բան չի եղել, փաստեր չկան՝ ես Բաղրամյան փողոցի վրա եմ մեծացել ու Ձեր այն ժամանակվա շինծու փաստերը ինձ համար համոզիչ չեն, երբ հիշում եմ թե ոնց էի պատշգամբից նայում մթության մեջ երևացող կրակոցներին ու զրահամեքենաներին՝ հետո ինչ որ Ֆեյսբուք չկար, որ լայվ անեի։ Չնայած ինչ Ֆեյսբուք՝ լույս չկար, ոչ էլ, առանձնապես, հույս կար։ Ոնց կարելի է խոսել պետական արժեքներից և օգտագործել «էժան, ճոռոմ հայրենասիրություն» բառակապակցությունը։ Չե՞ք ամաչում արտագաղթից ու պանդխտությունիցխոսելիս։ Չե՞ք հիշում ԱՄՆ դեսպանատան դիմացի հերթերը՝ ծանր, ճնշող, հուսահատեցնող… Հաստատ Դիսնեյլենդը տեսնելու համար չէին կանգնած ժամերով սպասում այդ մարդիկ։ Չնայած, որտեղի՞ց հիշեք՝ Դուք այդ ժամանակ մի որևէ տաքուկ ու, հավանաբար, լուսավոր անկյունում նստած էիք։ Այ, ես շատ լավ եմ հիշում։ Իսկ ինչ վերաբերվում է հողին, ապա ես կարծում եմ որ Ձեր դերակատարումը Հայաստանի պատմության մեջ չափազանց չնչին է եղել ու կարծում եմ, որ դժվար էլ երբևէ այնքան կշիռ ստանա, որ իրավունք ունենաք գնահատել, թե ժամանակին ով է հող ազատագրել (ազատագրել, ոչ թե գրավել՝ սովորեք վերջապես այսքան տարվա մեջ այդ բառերի ճիշտ կիրառումը) ու ով հանձնել։ Թե Դուք էլ եք համարում, որ արդեն այնքան տեղ ունեք Հայաստանի պատմության մեջ, որ կարող եք հեղինակավոր կարծիք հայտնել, թե ով ինչ դերակատարում ունի Արցախյան շարժման մեջ։ Եթե այդպես է՝ մի հանձնաժողով էլ Դուք ստեղծեք. որտեղ մի այլընտրանքային օրհներգ, այնտեղ էլ երկուսը, երեքը… Եվ գուցե ես չանդրադառնայի քաղաքագիտական գրագետ դիսկուրսի այն բռնաբարմանը, որը Դուք անվանում եք պատասխան հայտարարություն, եթե այն հնչեցներ անփորձ քաղաքական գործիչ։ Այս ի՞նչ «չսափրված» հռետորիկա է, պարոն Մուսինյան։ Թրաշամանուկների փառքը հանգիստ չի՞ տալիս և որոշել եք մի քանի լայք էլ Դուք փախցնեք։ Չնայած վերջին շրջանում քաղաքական գրագետ դիսկուրսը Հայաստանում դաժանաբար սպանվել է ու Ձեր հայտարարությունը բռնաբարություն չի՝ դիակապտություն է։ Մի զբաղվեք դիակապտությամբ, պարոն Մուսինյան։ Մի խոսքով` դուք մակարդակի քննությունը չհանձնեցիք:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել Գագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը Առևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում ՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին Այս քստմնելի քայլը հասցեական է Քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ բնակիչներին հորդորում են զգոն լինել Դատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեց Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ, քանի դեռ վարչապետ է Հայկականությունը պղծել փորձողը դուրս է եկել հետընտրական որսի. Գասպարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am