«Այժմ էլ Փաշինյանի հակառակորդներն են նրան ու իր թիմին մեղադրում ավելի պրոռուսական լինելու մեջ». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է. «Ողջունելով ՀՀ վարչապետի այս հայտարարությունը, այդուհանդերձ, նկատեմ, որ դա անելու՝ մարդկությանը հայտնի իրավական ձևը լյուստրացիան է, որի կողմնակիցն եմ տասնամյակներով, ժամանակին էլ հեղինակել եմ «Լյուստրացիայի մասին մայր ու հարակից օրենքների փաթեթ», որը չընդունվեց նախկին իշխանությունների օրոք: Այժմ, երբ տարատեսակ ռուս, ռուսահայ գործիչներ խոսում են ՀՀ իշխանություններում օտարերկրյա ագենտների մասին, «Իմ քայլ»-ի որոշ պատգամավորներ անուղղակի նույնպես փորձում են տարանջատվել «սորոսականներից» ու այլ «---ականներից»՝ դրանով անուղղակի համաձայնելով վերջին շրջանի ռուս, ռուսահայ մանիպուլյացիների հետ, ինչպես նաև՝ տաիներ շարունակ հայ հասարակության մեջ էլ մյուս կողմից կան կասկածներ իշխանությունների մեջ օտար ու մասնավորապես ռուսական ագենտների ներդրվածության մասին, թերևս այս հայտարարությանը միս և արյուն տալու լավագույն ուղին լյուստրացիայի մասին օրենքի ընդունումն ու գործընթացն է: Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ վարչապետի կողմից բարձրաձայնված ՀՀ ինքնիշխանության վերականգնման հայեցակարգը ենթադրում է որոշումների ընդունման գործընթացի վրա օտար ազդեցությունների բացառում: Այսինքն, երկրի ինքնիշխանությունը երբեք վերականգնված ու կատարյալ չի լինելու: Իսկ եթե ուղղակի ամեն ինչ սահմանափակվի նման քաղաքական հայտարարություններով ու ամեն մեկը մյուսին մեղադրի կամ ակնարկի օտար ազեդցություններ ներկայացնելու մեջ, ապա, զգուշացնում եմ՝ շատ վատ տեղ կգնանք ու ամեն ինչ կվերածվի blame-game-ի՝ փոխադարձ մեղադրանքների, որովհետև այժմ էլ Փաշինյանի հակառակորդներն են նրան ու իր թիմին մեղադրում ավելի պրոռուսական լինելու մեջ, քան նախկին իշխանություններն էին: Հետևաբար, այս խնդիրը պետք է լուծվի զգույշ, նուրբ, իրավական հարթության մեջ ու ճանապարհով»:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել Գագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը Առևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում ՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին Այս քստմնելի քայլը հասցեական է Քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ բնակիչներին հորդորում են զգոն լինել Դատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեց Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ, քանի դեռ վարչապետ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am