Ինչ կարևոր հարցեր են քննարկել Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: ՀՀ վարչապետն ու նախագահը քննարկել են օրակարգային տարբեր հարցեր: «Պարոն վարչապետ, ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել: Կարծես մեր ավանդական հանդիպումները շարունակվում են: Մեր զրույցը սկսելուց առաջ ուզում եմ Ձեզ շնորհավորել, որովհետև լսել եմ, որ շատ հաջող էր Ձեր այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: Ուրախ կլինեմ լսել այդ այցելության մանրամասները: Բոլոր դեպքերում, այն բոլոր արձագանքները, որ լսել եմ՝ և՛ ներսից, և՛ դրսի որոշ բարեկամներից, դրական են եղել: Այնպես որ, ուզում եմ շնորհավորել, որ հաջող այցելություն է եղել»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Այո մեր այս աշխատանքային հանդիպումները պարբերական բնույթ են կրում և շատ կարևոր է, որ մենք պարբերաբար կիսենք այն տեղեկատվությունը, որը կուտակվում է մեր տարբեր շփումների, աշխատանքային գործունեության ընթացքում և իհարկե քննարկենք առաջիկա անելիքները: Այո, Իրանի Իսլամական Հանրապետություն տեղի ուենցած այցը շատ կարևոր եմ համարում և շատ հաջողված: Նաև պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու մեր հետագա անելիքները: Առաջիկայում արտաքին քաղաքական հարուստ օրակարգ ունենք: Նաև այս տարի Եվրասիական տնտեսական միությունում ենք նախագահում և միջկառավարական խորհրդի նիստերից մեկը տեղի կունենա Երևանում: Նաև Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերից մեկը տեղի կունենա Երևանում: Այս ողջ արտաքին քաղաքական օրակարգն իհարկե կարևոր է նաև ծառայեցնել մեր տնտեսական հեղափոխության նպատակներին: Տեղյակ եմ, որ Դուք էլ այս ընթացքում որոշ հանդիպումներ եք ունեցել, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Եվ նաև կարևոր է այդ տեղեկատվությունները համադրել, որպեսզի դրանց պայմանավորվածությունների հետագա իրագործումը դառնա առավել արդյունավետ»: Արմեն Սարգսյան– «Ես էլ, պարոն վարչապետ, Ձեզ հետ կիսվելու շատ բան ունեմ: Մեր վերջին հանդիպումից հետո, իհարկե Դուք տեղյակ եք մանրամասներից, բայց լրացուցիչ մանրամասներ կուզեմ Ձեզ հետ կիսվել: Մանավանդ իմ վերջին երկու այցելությունից՝ մեկը Ֆրանսիա, որտեղ տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ լիագումար ժողովը, որին ես մասնակցեցի և որոշակի կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան Բարեգործականում: Սա մեր ազգային, Սփյուռքի կարևորագույն կազմակերպություններից մեկն է: Այդ ընթացքում Փարիզում, իհարկե, կրկին հանդիպումներ ունեցա այն շրջանակում, որի մասին մենք բավական երկար ժամանակ խոսում ենք իրար հետ՝ աջակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը, նոր տեխնոլոգիաներին: Կրկին ֆրանսիական շատ մեծ կազմակերպությունների հետ, լինի Thales-ը, Dassault-ն և այլն: Հետո իմ այցելությունն էր Մյունխենի անվտանգության համաժողովին, որի ընթացքում մի շարք քաղաքական հանդիպումներ տեղի ունեցան, ինչպես տեղյակ եք: Բայց նաև դրանից առաջ և վերջում, ըստ ծրագրի, հանդիպումներ ունեցա Հայդելբերգի համալսարանում, Մյունխենի տեխնիկական համալսարանում, Max Planck-ի ինստիտուտում: Եվ սրանք նորից ուղղված են՝ Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր և նպաստելու Հայաստանի տնտեսական արագ աճին: Այնպես որ, խոսելու շատ բան ունենք»:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել Գագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը Առևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում ՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին Այս քստմնելի քայլը հասցեական է Քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ բնակիչներին հորդորում են զգոն լինել Դատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեց Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am