Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում մենք չփաստագրեցինք և չշրջեցինք մեր պատմության ողբերգական «Մարտի մեկի» էջը. Զարուհի Փոստանջյան

Իշխանության գերկենտրոնացումը, իշխանության երեք թևերի միջև զսպումների և հակակշիռների մեխանիզմի բացակայությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների անբավարար երաշխավորումը, ի դեմս պետական բարձրաստիճան պաշտոնյաների արտոնյալ՝ ոչ ձեռնահաս խմբակի առկայությունը, փակ համակարգում  նրանց ոչ թափանցիկ գործունեությունը, չեն  արդարացնում հասարակության սպասումները: Մեր հասարակության զգալի մասի մոտ կրկին ձևավորվում է ծայրահեղական գործունեության պահանջարկ, ինչը իհարկե ցանկալի է, որ ունենա լավագույն հանգուցալուծում` արտահերթ քաղաքական միջոցառումների ձևաչափով: Այս իրավիճակում արդի քաղաքական միտքը փորձում է գեներացնել և ձևակերպել այդ պահանջարկին համապատասխան առաջարկ: Գործող պետական կառուցակագերը` ի դեմս ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային Ժողովի և դատարանների չմեձեցրեցին մեր բևեռացված հասարակությանը և անհանդուրժողականության մթնոլորտը ավելի խորացավ: Ներկայիս իրավիճակի  ախտերը պետք է փնտրել անկախության տարիների սկզբից ի վեր, և խնդիր դնել վերացնելու ձևավաորված արատավոր համակարգը: Հերթապահ և ամբոխահաճո խոսքերը չեն կարող երկար ժամանակ ծառայել ամբոխավարներին: Նիկոլ Փաշինյանի ժամանակը եկավ և անցավ, հանրության աղաղակող նշանակալի հարցապնդումներից` «Մարտի 1-ը» պատասխան չստացավ` այն չբացահայտվեց: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում մենք չփաստագրեցինք և չշրջեցինք մեր պատմության ողբերգական  «Մարտի մեկի» էջը: Նիկոլ Փաշինյա՛ն դու համալրեցիր քո նախորդների շարքը, ինչպես նրանք այնպես էլ դու ճշմարտությունը փաստագրելու փոխարեն, քաղաքական շահարկումների միջոցով փորձ կատարեցիր փակել մեր պատմության ողբերգական այդ էջը: Շուրջ տասը տարի հանրությունը մտածում էր քանի դեռ յուրացված իշխանությունը Սերժ  Սարգսյանի ձեռքերում է, ապա «Մարտի մեկը» չի բացահայտվելու` մնալու է փակ էջ: Ցավալի է, սակայն փաստ քանի դեռ մեր հանրությունը թույլ է տալու շահագործել ավտորիտար համակարգը «Մարտի մեկը» շարունակելու է մնալ չբացահայտված`չփաստագրված: Սպասումներով լի հանրությունը այդպես էլ չստացավ պատասխան, ովքե՞ր էին  կրակ արձակելու հրամանի  հեղինակները և ովքե՞ր էին կրակողները: Հանրությունը այդպես էլ պատասխան չստացավ, ինչո՞ւ միայն 2008 թվականի սահմանադրական կարգի տապալման շուրջ է տեղի ունենում քրեական հետապնդում, և այդ ժամանակ իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանը ինչո՞ւ չի ներգրավված, որպես մեղադրյալ: Իսկ ո՞ւր մնաց 1996 թվականի սահմանադրական կարգի տապալումը` երբ Երևանի փողոցներում շրջում էին տանկեր և Սերժ Սարգսյանը ցանկանում էր կրակել մարդկանց վրա: Հանրությանը պատասխան չտրամադրվեց՝ ինչո՞ւ 2008 թվականի մարտի մեկի գիշերը հանգիստ անցկացրած Լևոն Տեր-Պետրոսյանը, երեք տարի անց`  2011 թվականի մարտի մեկին,  հայտարարեց և սկսեց երկխոսություն Սերժ Սարգսյանի հետ: Հանրությանը պատասխան չտրամադրվեց՝ ի՞նչ գործարքի հիման վրա 2011 թվականի մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանին բանտից ազատեց Սերժ Սարգսյանը: Հանրությանը պատասխան չտրամադրվեց՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի կողմից  «մերժված» Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլի 23-ին իշխանությունը փոխանցեց հենց Նիկոլ Փաշինյանին: Հանրությանը պատասխան չտրամադրվեց՝  ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի կողմից  «մերժված» Սերժ Սարգսյանը շուրջ վեց ամիս նրա հետ ապրեցին նույն բնակատեղիում: Վերը թվարկված իրադարձությունները  ծրագրված քաղաքականության շղթա են, որը չէր նախատեսում արդար և թափանցիկ ընթացակարգի միջոցով լուծում: Հետևաբար մեր սպասումները ի կատար ածելու համար պետք է մերժել ոչ թե անձին, այլ համակարգը: «Երկիր Ծիրանի» կուսակցություն

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել Գագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը Առևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում ՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին Այս քստմնելի քայլը հասցեական է Քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ բնակիչներին հորդորում են զգոն լինել Դատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեց Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ, քանի դեռ վարչապետ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am