Մարտի 1-ի երթը Փաշինյանի վերջին փամփուշտն է, որ կրկին օդ է կրակելու. Շարմազանով

«Ինչպես շատ հարցերում, Մարտի 1-ի բացահայտման հարցում եւս ակնհայտ դարձավ Նիկոլ Փաշինյանի ոչ կոմպետենտությունը եւ սուտասանությունը: Նա հայտարարել էր, որ երբ իրենք գան իշխանության, կբացահայտեն  Մարտի 1-ը, ավելին հանրահավաքներից մեկ ժամանակ նա հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է: Նախկինում, երբ տեր-պետրոսյանական թիմն ամբողջությամբ ընդդիմութան դիրքերում էր, նրանք հայտարարում էին, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կոծկում են Մարտի 1-ը, հիմա տասն ամսից ավելի է, Փաշինյանն է իշխանության, հիմա ես նրան ուղիղ հարց եմ ուղղում՝ պարոն Փաշինյան, 10 զոհերի հարցով մեղադրյալներ կա՞ն, թե՞ ոչ, որտե՞ղ են նրանք»,-Henaran.am-ի  հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի բացահայտման խնդրին, ասաց ԱԺ նախկին փոխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, հարուցված քրեական գործերով որեւէ մեկի նկատմամբ 10 զոհերի մասով որեւէ մեղադրանք չի առաջադրվել: « ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին, Խաչատուրովին պաշտոնանկ արին ու գործ հարուցեցին, Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարեցին, բայց ու՞ր են 10 զոհերի մեղադրյալները, այսօր մեխն էլ մուրճն էլ նրա ձեռքում է: 11 տարի շարունակ Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը  ատելություն են սերմանել հանրության շրջանում, հայտարարել, թե Հանրապետական ռեժիմը կոծկում է գործը,  նա է իշխանության ղեկին, թող բացահայտի; Բավական չէ՞ դիվիդենտներ շահել զոհերի ընտանիքների զգացմունքների վրա»,-շեշտեց ՀՀԿ խոսնակը: Էդուարդ Շարմազանովի խոսքով, այս ամենը եւս  մեկ անգամ վկայում է, որ Փաշինյանի իշխանությունը պոպուլիստական է, իսկ այսօրվա երթը Փաշինյանի վերջին փամփուշտն է, որը կրկին օդ է կրակելու: «Սա ճարահատյալ երթ է,-ասաց Շարմազանովը ու հավելեց,-պետության ղեկավարը ճառ ասող չէ՝ զանգ կախող է, ճառ ասողն ընդդիմությունն է»: Շարմազանովի խոսքով , իրականում Մարտի 1-ը Տեր-Պետրոսյանի սերմանած ատելութան ծնունդն էր. «Հիմա նույն ճանապարհով Փաշինյանն է գնում: Տեր-Պետրոսյանը հայտարարում էր՝ թաթար-մոնղոլական կլան,  հիմա Փաշինյանը հայտարարում է՝ սեւեր-սպիտակներ, հեղափոխականներ եւ հակահեղափոխականներ»,-ընդգծեց Շարմազանովը՝ հավելելով որ այն իշխանությունը, որը սեփական երկրում ու սեփական հասարակության մեջ ատելություն է սերմանում, նույն հարվածից է ընկնելու: Անդրադառնալով  Փաշինյանի մարտիմեկյան ուղերձին, նա ընդգծեց. «Գիծ կարելի է քաշել այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ, երբ Փաշինյանը եւ իր իշխանությունը դադարեցնեն քաղաքական հետապնդումները եւ նրանք, ովքեր կազմակերպել են Մարտի 1-ը, պատասխան տան: Գիծ քաշում էր մեր իշխանությունը, որը  համերաշխություն էր քարոզում, մենք համաներեցինք իրենց, մեր  խորհրդարանը համաներեց Մարտի 1-ի գործով դատապարտվածներին, այդ թվում նաեւ Փաշինյանին, բայց ինքը, գալով իշխանության, գնաց անձնական վրեժխնդրության ճանապարհով: Դատարանը Փաշինյանին կամ որեւէ մեկին չի արդարացրել, նրանք համաներվել են, մինչդեռ այսօր որեւէ դատարանի որոշում չկա, որ Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր, Սերժ Սարգսյանն է մեղավոր, Միքայել Հարությունյանն է մեղավոր, որ Խաչատուրովն է մեղավոր»: Էդուարդ Շարմազանովը նաեւ շեշտեց՝ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հայտնի գաղտնալսումները ապացուցեցին, որ այս գործը Փաշինյանի իշխանության ձեռքին դարձել է խաղաքարտ. «Փաշինյանը  խճճվել է Մարտի 1-ի ճահճի մեջ եւ ամբողջ պետությունն է տարել դեպի այդ ճահիճը, փոխանակ հաներ այդ ճահճից: Սուրբ գրքում է գրված՝ ինչ ցանես, այն էլ կհնձես: Այսօր մեծագույն  խայտառակություն է, որ ՀՀ 2-րդ նախագահը շարունակում է մնալ կալանքի տակ, այդ գիծը քաշելու համար Փաշինյանը նույն կերպ, ինչպես գաղտնալսումը ցույց տվեց, պետք է զանգի Սասուն Խաչատրյանին եւ ասի՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեք»: Ստեղծված իրավիճակում, ըստ Շարմազանովի, Փաշինյանին մեկ բան է մնում՝  ներողություն խնդրել ժողովրդից ու հայտարարել, որ ինքը  սխալվել է, երբ հայտարարել է, որ Մարտի 1-ը բացահայտված է: « Ինչպես ասել եմ մայիս ամսին՝ իր աչքերի մեջ նայելով, կրկնում եմ նաեւ հիմա՝ Փաշինյանը չի կարող լինել երկրի ղեկավար, նա պետք է հեռանա, որովհետեւ պետությանն ղեկավար ոչ թրաշ պահելով են դառնում, ոչ՝ ճառ ասելով»,-եզրափակեց Շարմազանովը:

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցել Գագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը Առևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում ՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին Այս քստմնելի քայլը հասցեական է Քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ բնակիչներին հորդորում են զգոն լինել Դատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեց Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am