Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում կատարելու /երկու դրվագ/, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու /երեք դրվագ/, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,  շահադիտական դրդումներով, զենքի գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով  մարդուն առևանգելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու  համար: 2018թ. հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով  կասկածյալ, Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Մերուժանի Գրիգորյանի նկատմամբ 2018թ. հուլիսի 5-ին խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 12.07.2018թ. Զ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ խափանման միջոցը՝ թողնվել անփոփոխ: 2018թ. սեպտեմբերի 19-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթ: 20.02.2019թ. որոշում է կայացվել՝ Զ.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, կրկին մեղադրանք առաջադրելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը որոշում է կայացվել՝ Զ.Գրիգորյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն հարուցելու մասին: 27.02.2019թ. ստացվել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի՝ մերժվել է Զ.Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը: 28.02.2019թ. որոշում է կայացվել՝ Արշալույս համայնքի ղեկավար Զ.Գրիգորյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դատախազի համաձայնությունն ստանալուց հետո՝  2019թ. մարտի 1-ին, որոշումն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզպետին՝ որոշման պահանջների կատարումն օրենքով սահմանված  ժամկետում կատարելու և այդ մասին վարույթն իրականացնող մարմնին հայտնելու համար: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա  մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`  օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video) Ուժեղ կայծակի հետևանքով ենթակայան է վթարվել. 11 գյուղեր հոսանքազրկվել են Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հ1-ի. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը․ «Հետք» Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Այնթապում ծեծկռտուք է տեղի ունեցել. մանրամասներ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. «Փաստ» Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ» Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am