90-ականների համատարած թալանն ու սեփականաշնորհումը․ ՄԱՍ 2․ yerevan.today

Սկիզբը՝ այստեղ։ Ի՞նչ է վաուչերը և մասնակցե՞ց արդյոք ժողովուրդը սեփականաշնորհմանը Պետական օբյեկտների սեփականաշնորհման համար 90-ականներին Հայաստանի կառավարությունն ընտրեց վաուչերային սեփականաշնորհման մեխանիզմը՝ դրանով պատրանք ստեղծելով, որ ամբողջ ժողովուրդն է մասնակցել պետական ձեռնարկությունների սեփականաշնորհմանը։ Այդ նպատակով թողարկվեցին սեփականաշնորհման սերտիֆիկատներ կամ այսպես կոչված՝ վաուչերներ՝ յուրաքանչյուր անձի համար 1 հատ։ Դրանով քաղաքացին կարող էր մասնակից դառնալ այս կամ այն օբյեկտի սեփականաշնորհմանը՝ այդ վաուչերի միջոցով գնելով սեփականաշնորհվող ձեռնրակության բաժնետոմս։ Սակայն այն պայմաններում, երբ ձեռնարկությունները համատարած դադարել էին աշխատել և թալանվում էին, մարդկանց համար անհասկանալի էր, թե ի՞նչ պետք է անեն իրենց տրամադված վաուչերը և դրանից իրենց ի՞նչ օգուտ կարող է լինել։ Ուստի, նրանք սկսեցին զանգվածաբար վաճառել իրենց վաուչերները, որի արժեքն ընկել էր մինչև 2-3 հազար դրամ։ Տպավորությունն այնպիսին էր, որ այդ ամենը կանխամտածված էր արվում, որպեսզի այդ վաուչերներն էժան գնով ձեռք բերեն ՀՀՇ-ական իշխանության վերնախավի ներկայացուցիչները և դրանցով գնեն ձեռնարկությունները չնչին գնով։ Հետաքրքրական է, որ հետագայում վաուչերի անվանական արժեքը բարձրացվեց՝ դառնալով 20 հազար դրամ, բայց շուկայական արժեքը գրեթե չփոխվեց։ Վաուչերի անվանական արժեքի բարձրացման իրական նպատակը թերևս այն է, որ ձեռնարկություններին չնչին գներով տիրացողների համար ավելի էժանացներին դրանց գնումը։ Դարձյալ նույն՝ 2-3 հազար դրամով շարքային քաղաքացիներից ձեռք բերված վաուչերները, նախկին 10 հազար դրամի փոխարեն, արդեն որպես 20 հազար դրամի վճարման միջոց օգտագործելով։ Նմանատիպ մասնավորեցման օրինակ բերեցինք վերևում։ Հետագայում, 1994-1996 թթ․-երին հատկապես խոշոր ձեռնարկություններ սեփականաշնորհելիս, որոշում ընդունվեց դրանց բաժնետոմսերի 20 տոկոսը սեփականաշնորհել այդտեղ աշխատող կոլեկտիվներին։ Սակայն գործազուրկ դարձած և օրվա հացի խնդրի առջև կանգնած մարդիկ, որևէ ապագա չտեսնելով ձեռնարկության փշրանքային մասի սեփականատեր լինելուց, այս դեպքում նույնպես չնչին գներով վաճառեցին նաև այդ բաժնետոմսերը խոշոր բաժնետերերին, որոնց մեջ, բացի իշխանության ներկայացուցիչներից, սովորաբար լինում էին նաև տվյալ ձեռնարկության տնօրենն ու մյուս ղեկավարները։ Ինչ մնում է 90-ականների սոցիալական վիճակին, որից անտեղյակներն ի վիճակի չեն պատկերացնել դա, ապա կարելի է բնորոշել մեկ բառով՝ աղետալի։ Սոցիալական վիճակը 90-ականներին Առաջին ծանր հարվածը խորհդրային ռուբլու հիպերարժեզրկումն էր, որի հետևանքով միանգամից հարյուր հազարավոր մարդիկ զրկվեցին տարիների և տասնամյակների իրենց կուտակած միջոցներից, որոնք որպես ավանդ ներդրել էին խորհրդային տարիների միակ բանկում՝ «Խնայբանկում»։ Հայկական դրամի փոխարժեքը խորհրդային ռուբլու համար սահմանվեց 1 դրամ-200 ռուբլի հարաբերակցությունը, որի հետևանքով, օրինակ 5000 ռուբլու խնայողություն ունեցող ընտանիքի խնայողությունը միանգամից դարձավ ․․․ 25 դրամ։ Հետաքրքրական է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշները։ 1993թ․-ին, երբ դեռ հաշվարկը կատարվում էր խորհրդային ռուբլիներով, Հայաստանում միջին անվանական աշխատավարձը պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն, կազմել է 6779 ռուբլի, որը եթե դրամի վերածենք կստացվի 34 դրամ։ 1993 թ․-ին այդ ցուցանիշը կազմել էր 340 դրամ, բայց ոչ թե աշխատավարձն էր աճել սրընթաց, այլ դրամի արժեզրկումը, որը գերազանցում էր աշխատավրձեր պարբերաբար արվող ինդեքսավորմանը։ Ենթադրենք, եթե կառավարությունը որոշում էր աշխատավարձը բարձրացներ 10 տոկոսով, գնաճը և համապատասխանաբար դրամի արժեզկումն արդեն գերազանցած էր լինում 20 տոկոսը։ Կնեսաթոշակները զիջում էին աշխատավարձերին և երկու դեպքում էլ ուշացումներով էին հասնում հասցեատերերին։ Մարդիկ ամիսներով՝ մինչև 9-10 ամիս սպասում էին թոշակների և աշխատավարձերի վճարմանը աներևակայելի սոցիալական պայմաններում լինելով, իսկ ստանալուց էլ այդ գումարը բավարար էր լինում մի քանի օրվա միայն հրատապ ծախսերի համար։ Օրինակ 1995 թ․-ին 1400 դրամ կազմող միջին կենսաթոշակով կարելի էր ձեռք բերել ․․․ 10 կգ հաց։ Ի դեպ՝ հացի մասին։ 90-ականները վերապրածների մեջ այն մնում է նաև հացի հերթերի հիշողություններով։ Հերթեր, որոնց դեպքում հայտնի չէր, կհասնի՞ քեզ հաց, երբ հերթը հասնի քեզ։ Ինչ որ կանոնակարգում մտցնելու համար կառավարությունը հացի կտրոնային համակարգ մտցրեց՝ 250 գրամ մեկ անձին մեկ օրվա համար։ Ներկայացնելով կտրոնը, հնարավոր էր հաց գնել միայն այդ քաշի չափով։ Իրավիճակը հացի պակասուրդի հետ որոշ չափով կարգավորվեց, երբ կառավարությունը որոշեց ազատականացնել հացի գինը, բայց դա բերեց գնի շեշտակի՝ մի անգամ բարձրացման։ Այդ պատճառով ավելի խորացավ աղքատությունը, շատերը չէին կարողանում հացը գնել՝ դրա բարձր գնի պատճառով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 862 անգամ
Լրահոս
Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video) Ուժեղ կայծակի հետևանքով ենթակայան է վթարվել. 11 գյուղեր հոսանքազրկվել են Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հ1-ի. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը․ «Հետք» Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Այնթապում ծեծկռտուք է տեղի ունեցել. մանրամասներ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. «Փաստ» Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ» Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am