90-ականների համատարած թալանն ու սեփականաշնորհումը․ ՄԱՍ 1 Yerevan.Today

Համատարած փլուզումն ու դրան զուգահեռ թալան բնորոշվող երևույթը, որի մասին խոսում են վերջին տարիներին, եղել է այն ժամանակաշրջանում, երբ խորհրդային 70 տարվա ընթացքում ստեղծվածը մի քանի տարում ոչնչացվեց, հարյուր հազարավոր մարդիկ մնացին առանց աշխատանքի և գոյության միջոցների, իսկ ահա մի քանի տասնյակ կամ հարյուր մարդ լիուլի օգտվեցին այդ ամենից։ Խոսքը 90-ական թվականների մասին է։ Տնտեսության փլուզումը Խորհրդային Միության կազմում գտնվող Հայաստանն արդյունաբերական հանրապետություն էր։ Տնտեսության մեջ գերակա դիրք էր զբաղեցնում արդյունաբերությունը։ Սակայն 90-ականներին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, Հայաստանի արդյունաբերությունը հայտնվեց ծանր վիճակում։ Նախկին միասնական երկրում եղած տնտեսական կապերը խզվեցին, անորոշություն առաջացավ հումքի ձեռք բերման և արտադրանքի սպառման առումով։ Մյուս կողմից էլ՝ այդ ժամանակաշրջանի Հայաստանի ղեկավարությունը ցուցաբերեց իր լիակատար անձեռնահասությունը և մեծապես նպաստեց ինչպես արդյունաբերության, այնպես էլ ընդհանրապես տնտեսության ծավալների կտրուկ նվազմանը։ Նոր ձևավորվող շուկայական հարաբերությունների պայմաններում պետությունը ընդհանրապես հրաժարվեց որևէ գործառույթ կատարելուց՝ ամեն ինչ թողնելով դեռևս չկայացած շուկայական խառնաշփոթին։ Արդյունքում, Համաշխարհային բանկի տվյալներով, 1992-1994 թվականներին Հայաստանում փակվեց շուրջ 600 հազար աշխատատեղ։ Այսինքն, մի ամբողջ երկիր փաստացի դադարեց աշխատել։ Համախառն ներքին արդյունքի ամենամեծ անկումը գանցվեց 1992թ․-ին՝ 42 տոկոս։ Այս տխուր ցուցանիշով Հայաստանի Հանրապետությունը բացարձակ առաջատար դարձավ նախկին ԽՍՀՄ երկրների մեջ, որոնք միավորվել էին ԱՊՀ-ում։ Մեր երկրի տնտեսական անկման տեմպը 6 անգամ գերազանցում ԱՊՀ երկրների տնտեսական անկման միջին ցուցանիշին։ Եվ, բնականաբար, ամենամեծ անկում արձանագրվեց արդյունաբերությունում։ Դարձյալ 1993 թ․-ին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմեց 1990 թ․-ի 43 տոկոսը։ Հատկապես կտրուկ էր 1992 թ․-ին արձանագրված անկումը։ Արդյունաբերության բոլոր ճյուղերն այդ տարիներին շեշտակի անկում ունեցան, բացառությամբ փայտամթերումներից։ Փայտը ճգնաժամային տարիներին դարձել էր ջեռուցման հիմնական միջոցը։ Ամբողջ Հայաստանում տեղի ունեցան զանգվածային անտառահատումներ, ձմեռային ամիսներին բնակարանները գոնե ինչ որ կերպ տաքացնելու համար։ Դրա հետևանքով, ամայացան հսկայական կանաչապատ տարածքներ։ Արդյունաբերական ձեռնարկությունների կուտակած պարտքերի պատճառով սնանկ հայտարավեցին, մաս մաս բռնագանձվեցին և վաճառվեցին, այդպիսով անպիտան լինելով վերագործարկման համար։ Մյուս կողմից էլ իրականացվեց լայնածավալ սեփականաշնորհում, որի արդյունքում չնչին գումարով առանձին անձանց ձեռքն անցան խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկություններ։ Առանձնակի անդրադարձի է արժանի իրականացված սեփականաշնորհման մեխանիզմը։ Սեփականաշնորհումը՝ որպես թալանի ուղիղ ճանապարհ 90-ականներին սեփականաշնորհումը նպատակ ուներ ստեղծել մասնավոր ընկերություններ, որոնք պետք է գործեին նոր շուկայական տնտեսության պայմաններում, գտնեին իրենց սպառողին և շուկան։ Սակայն իրականում դրա հետևանքով տեղի ունեցավ այն մեծ թալանը, ինչի մասին խոսվում է մինչ օրս, բայց շատ հաճախ շեշտադրումները տանելով այլ տեղ։ Այսպիսով, նախ նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ մինչև 1997 թվականը, մասնավորեցվեց 4917 օբյեկտ, իսկ պետական բյուջե մուտք գործեց ընդամենը 40,2 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 1997-2007 թվականներին կամ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության, ապա՝ նախագահության շրջանում սեփականաշնորհվեց 230-ով պակաս օբյեկտ, բայց պետությունը ստացավ 122 մլրդ դրամ և 108 մլն դոլար (կամ մոտ 52 մլրդ դրամ)։ Այսինքն, 2000-ականներին մոտ 4,5 անգամ ավելի շատ գումար է սեփականաշնորհումից մտել պետական բյուջե 90-ականներին սեփականաշնորհումից ստացված մուտքերի համեմատ։ Երբ խոսվում է թալանի մասին, պետք է դրա նշվի դրա ճշգրիտ հասցեն՝ 90-ականներին տեղի ունեցած աննախադեպ թալանը, երբ մի քանի սերունդների քրտինքով 70 տարիների ընթացքում ստեղծածը թալանվեց ու փոշիացվեց 2-3 տարում։ Ի դեպ, 2000-ականների մասնավորեցման ժամանակ ապագա սեփականատերերի առջև պայմանագրային պահանջ էր դրվում ձեռնարկությունը ձեռք բերելու դեպքում ապահովել ներդրումների որոշակի չափ և աշխատատեղերի քանակ։ Ի տարբերություն այս մոտեցման, 90-ականներին կատարված սեփականաշնորհումն ոչ շահավետ դարձրեց ձեռնարկությունների հետագա գործունեությունը, ինչպես նաև նպաստեց սեփականաշնորհված ձեռնարկությունների գույքի վաճառքին։ Այսինքն, մի կողմից պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունները չնչին գներով վաճառվեցին և պետական բյուջեն դրանից չստացավ հսկայական գումարներ, մյուս կողմից՝ սեփականաշնորհումից հետո նոր սեփականատերերը սկսեցին այդ ձեռնարկությունների սարքավորումների զանգվածային վաճառքը որպես մետաղի ջարդոն՝ անհամեմատ էժան գներով, դրանով իսկ զրկելով նրանց արտադրական գործունեություն իրականացնելու հնարավորությունից։ Աննշան գներով ձեռք բերված ձեռնարկությունները շահագործելու խթան նրանց համար չկար, այդ պատճառով նրանք վաճառեցին արժեք հանդիսացող սարքավորումները՝ ստանալով մեծ եկամուտներ և փոշիացնելով տասնամյակների ընթացքում ստեղծած հզորությունները։ Ինչպե՞ս էր տեղի ունենում մասնավորեցումը, որը հանգեցրեց նման տխուր հետևանքների։ Անհրաժեշտ է նշել որ, 90-ականներին ՀՀՇ-ի իշխանության մեջ կային գործիչներ՝ օրինակ վարչապետ Հրանտ Բագրատյանը, որոնք հասկանում էին կատարվողի անթույլատրելիությունը, սակայն դժվարությամբ կարող էին դիմագրավել այլ՝ ավելի զոր իշխանավորների ավազակային մղումները։ Շարունակությունը սկզբնաղբյուրում ՝ yerevan.today

դիտվել է 1114 անգամ
Լրահոս
Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video) Ուժեղ կայծակի հետևանքով ենթակայան է վթարվել. 11 գյուղեր հոսանքազրկվել են Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հ1-ի. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը․ «Հետք» Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Այնթապում ծեծկռտուք է տեղի ունեցել. մանրամասներ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. «Փաստ» Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ» Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am