Նվազագույնը 33 մարդ է զոհվել և ավելի քան 200-ն ստացել են վնասվածքներ անցած հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների հետևանքով:
Նման տվյալներ է իր զեկույցում ներկայացրել ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը, տեղեկացնում է TASS-ը:
«Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների՝ նվազագույնը 30 զինվոր և 3 խաղաղ բնակիչ է զոհվել ռազմական գործողությունների հետևանքով։ Վիրավորների թիվը, ինչպես քաղաքացիական , այնպես էլ զինվորական, դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Համաձայն ոչ պաշտոնական աղբյուրների՝ այդ թիվն ավելի քան 200 է»,- ասվում է փաստաթղթում:
«Ադրբեջանի կառավարությունը տեղեկացրել է, որ ներքին տեղահանման ենթակա մարդիկ չկան, այն դեպքում, երբ Հայաստանի կողմից 50 մարդ ժամանակավոր ապաստան է խնդրել Երևանում: Երկու կառավարություններն էլ հայտարարել են, թե միջազգային մարդասիրական օգնության կարիք չունեն»,- ասվում է զեկույցում:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը