«Փաստորեն 1995, 1996, 1998, 1999, 2003, 2005, 2007, 2008, 2012, 2013, 2015, 2017 թվականներին իշխանության յուրացում չի համարվում». Արմեն Աղայան

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միանշանակ է, որ 2008թ․ մարտի 1-ին ցուցարարների դեմ մարտական ուժի ապօրինի կիրառումը, որը տասը մարդու կյանք խլեց, ծանրագույն հանցագործություն էր, որը կարող էր տեղի ունենալ միայն մեկ մարդու՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, չարաշահելով նախագահի լիազորությունները և հանցակցության մղելով մեծ թվով զինվորական, ոստիկանական և պետական պաշտոնյաների, որոնցից որոշները հրամանով սպանություններ և այլ ծանր հանցանքներ գործեցին։ Նրանք բոլորը պետք է բացահայտվեն և ենթարկվեն համապատասխան պատիժների։ Միաժամանակ պետք է նկատենք, որ նոր կառավարության կողմից այս գործի քննությունը վերածվում է մի քաղաքական շոուի, որի ընթացքում իշխանության յուրացում է ներկայացվում միայն բանակի ապօրինի ներգրավումը, իսկ համակարգված ընտրախախտումներով իշխանության պարբերական վերարտադրությունները, այդ թվում այդ նպատակով սահմանադրական փոփոխությունները, որ տեղի են ունեցել 1995, 1996, 1998, 1999, 2003, 2005, 2007, 2008, 2012, 2013, 2015, 2017 թվականներին, իշխանության յուրացում, փաստորեն, չեն համարվում։ Սա հնարավորություն է տալիս պատասխանատվության չկանչել ներկա վարչապետի երբեմնի գործընկեր Լևոն Տեր-Պետրոսյանին, մեղադրանքից զերծ պահել ազգային հերոս հռչակված Վազգեն Սարգսյանին, արդարադատությունից խուսափած Վանո Սիրադեղյանին, ինչպես նաև բոլոր հիշատակված ընտրախախտումների ժամանակ տարբեր կարգավիճակներով մեծ դերակատարություն ունեցած, իսկ վերջում հպարտ քաղաքացիների կողմից մերժված, սակայն մինչ օրս պատասխանատվության չկանչված և թալանածը վայելող Սերժ Սարգսյանին»։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video) Ուժեղ կայծակի հետևանքով ենթակայան է վթարվել. 11 գյուղեր հոսանքազրկվել են Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հ1-ի. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը․ «Հետք» Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Այնթապում ծեծկռտուք է տեղի ունեցել. մանրամասներ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. «Փաստ» Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ» Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am