Ո՞վ էր Սասուն Խաչատրյանը հեղափոխությունից առաջ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը պատահական մարդ չէ համակարգում, նա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախկին նախագահ, Արաբկիրի դատարանի նախկին նախագահ, դասախոս, այժմ թոշակի անցած Մհեր Խաչատրյանի որդին է։ Ծնվել է Երեւանում, ավարտել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ուսանել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում, դասավանդել նույն ԲՈՒՀ-ում։ Որդի Խաչատրյանն իր կարիերան սկսել եւ /մինչեւ ՀՔԾ պետ նշանակվելը/ ավարտել է դատախազությունում, եւ ինչպես նրան բնորոշում են մտերիմները, ուղն ու ծուծով դատախազ է։ Համակարգում աշխատանքի է անցել դեռեւս նախկին նախագահ Քոչարյանի օրոք՝ 2000 թ. մայիսից, որպես Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ, եղել է նաեւ Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ, Շենգավիթի դատախազի տեղակալ, Երեւան քաղաքի դատախազի՝ Հրաչյա Բադալյանի տեղակալը, Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն, հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազը։ Խաչատրյանի դատախազական սրընթաց կարիերան կտրուկ ընդհատվեց 2016-ին՝նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի օրոք, երբ դատախազությունում կադրային աննախադեպ ջարդ ու «զտումներ» սկսեցին, երբ հիմնականում համակարգից հեռացվում էին նախորդի՝ Աղվան Հովսեփյանի կադրերը։ Իր դիմումի համաձայն՝ «կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ պաշտոնից հրաժարված մի քանի տասնյակ դատախազներից մեկն էլ Ս. Խաչատրյանն էր։ Դատախազի աշխատանքին հրաժեշտ տալուց հետո Խաչատրյանը կարճ ժամանակով ղեկավարեց հոր հիմնած «Մհեր Խաչատրյան եւ ընկերներ» իրավաբանական գրասենյակը, իսկ այնուհետ, երբ գլխավոր դատախազ նշանակվեց Արթուր Դավթյանը, ստանձնեց ՀՀ դատախազության՝ հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Այս պաշտոնից էլ նա 2018 թ. հունիսի 11-ից անցում կատարեց ՀՔԾ եւ մինչ օրս, ինչպես հատուկ նշված է ՀՔԾ կայքում, հիշյալ պաշտոնում է։ Ի դեպ, երբ Խաչատրյանը նշանակվեց ՀՔԾ պետ, ֆեյսբուքում աղմկահարույց գրառմամբ հանդես եկավ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն ու «արդարության վերականգնում» համարեց նախկին գլխավոր դատախազից «տուժած» Խաչատրյանին ՀՔԾ պետի պաշտոնում նշանակելը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 353 անգամ
Լրահոս
Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video) Ուժեղ կայծակի հետևանքով ենթակայան է վթարվել. 11 գյուղեր հոսանքազրկվել են Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հ1-ի. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը․ «Հետք» Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Այնթապում ծեծկռտուք է տեղի ունեցել. մանրամասներ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. «Փաստ» Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ» Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am