Ինտիմ լուսանկարները հարազատներին չուղարկելու, չհրապարակելու համար տղամարդը գումար է պահանջել/տեսանյութ/

Խարդախությունն ու շորթումը, լինելով տարբեր հանցատեսակներ, որոշ դեպքերում կարող են և ընդհանուր եզրեր ունենալ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հանցավորի և տուժողի միջև առկա վստահելի հարաբերությունների օգտագործմանը: Օրերս ոստիկանության Էրեբունու բաժնում արձանագրվածն այս մասին էր. ոչ միայն չարաշահել էին տուժողի վստահությունը, այլև շորթել: Փետրվարի 27-ին մի կին ոստիկանությունում հաղորդում տվեց, որ փետրվարի 3-ից 22-ը, տարբեր ժամանակահատվածներում, իր ծանոթ ոմն Արտակ աշխատանքի տեղավորելու պատրվակով իրենից պահանջել և ստացել է ընդհանուր 780 հազար դրամ: Իսկ աշխատանքի ոչ միայն չի տեղավորել, այլև օրեր անց պահանջել է 600 հազար դրամ` իրենց ինտիմ լուսանկարները հարազատներին չուղարկելու, չհրապարակելու համար: Մշակվեց օպերատիվ հետախուզական միջոցառումների պլան: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողները: Փոխգործակցության արդյունքում պարզվեց, որ ոմն Արտակը Երևանի Զաքյան փողոցի բնակիչ Արամ Խաչատուրյանն է: Քրեական հետախույզները, փորձաքրեագիտական վարչության ծառայողների հետ, կատարեցին փողերի մշակում: Տուժողը 600 հազար դրամը պայմանավորված վայրում պետք է հանձներ Խաչատուրյանին: Հանդիպման վայրը Տիգրան Մեծի պողոտայում էր: Ոստիկաները դարանակալեցին: Կասկածյալին պետք էր տեսադաշտում պահել: Իրավապահներից մի քանիսն աչք չէին կտրում նաև տուժողից: Գումարը տվեց… Երեկ իրադրության տերն էր, այսօր` գումարի, ու մտքով չէր անցնում, որ հանգամանքներն այդքան շուտ կշրջվեն: Քրեական հետախույզներն Արամ Խաչատուրյանին բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին: Ամեն ինչ հաշվի էր առել, բացառությամբ երկու հանգամանքի` նախ այն, որ տուժողը ոստիկանություն կդիմի, և երկրորդ, որ իրավապահներն այդքան հմուտ կգործեն: Փաստի առթիվ քրեական օրենսգրքի խարդախության և շորթման հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Միջոցառումներ են ձեռնարկվում բոլոր հանգամանքները բազմակողմանի և օբյեկտիվ քննելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video) Ուժեղ կայծակի հետևանքով ենթակայան է վթարվել. 11 գյուղեր հոսանքազրկվել են Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հ1-ի. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը․ «Հետք» Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Այնթապում ծեծկռտուք է տեղի ունեցել. մանրամասներ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. «Փաստ» Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ» Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am