«Մարտի 1-ը Հայաստանի նորագույն պատմության խարաններից մեկն է, ինչպես 1999-ի հոկտեմբերի 27-ը». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «11 տարի առաջ այս օրը՝ 2008-ի մարտի 1-ին, Երևանի կենտրոնում սպանվեցին Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիներ։ Անմեղ քաղաքացիներ, ովքեր մասնակցում էին իրենց հիմնարար իրավունքների խախտման պատճառով կազմակերպված բողոքի ակցիային։ Պետությունը բռնազավթած վարչախումբն ուժային բոլոր կառույցների՝ բանակի, ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաև քրեական տարրերի ներգրավմամբ, գնդակահարեց սեփական քաղաքացիներին։ Մարտի 1-ը եղբայրասպանության զարհուրելի դեպք է, որի թողած հետքը մշտապես ուղեկցելու է բոլորիս։ Մարտի 1-ի ոճրագործությունը փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կոպտագույն կեղծման հետևանք էր։ ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն էին արտահայտում կեղծված ընտրությունների դեմ, ավելի քան տասն օր բողոքի ակցիաներն անցնում էին միանգամայն խաղաղ և օրինական մթնոլորտում։ Իշխանությունը գիտակցում էր, որ բողոքի խաղաղ ակցիաների շարունակությունը կարող է հանգեցնել իշխանության կորստի և, միջոցների մեջ խտրություն չդնելով, որոշում կայացրեց բռնի ուժ գործադրել անզեն քաղաքացիների նկատմամբ։ Մարտի 1-ի ամենամեծ դասն, այդպիսով, վերաբերում է ընտրական իրավունքին, այդ դասը ցուցանում է, որ ընտրակեղծարարությունը ծանրագույն հանցագործություն է, և որ կեղծված ընտրությունը չի ներվում՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Ներկայում Մարտի 1-ի կազմակերպման կամ իրավական ձևակերպմամբ՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք է առաջադրված նախկին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, ուրիշները գործով անցնում են որպես վկա։ Իշխանության պարտականությունն է ապահովել այս գործով օրենքի կատարյալ գերակայությունը, որպեսզի Մարտի 1-ի գործով կայացվելիք դատավճիռները լինեն անխոցելի, վերջնական և ենթակա չլինեն բողոքարկման՝ առնվազն հանրային ընկալման տեսանկյունից։ Մարտի 1-ը Հայաստանի նորագույն պատմության խարաններից մեկն է, ինչպես 1999-ի հոկտեմբերի 27-ը։ Առանց Մարտի 1-ի կազմակերպված հանցագործությանն ամբողջական իրավաքաղաքական գնահատական տալու մենք չենք կարող առաջ շարժվել։ Մենք պարտավոր ենք կառուցել ու կերտել այնպիսի պետություն ու այնպիսի հասարակություն, որում և որի պայմաններում անվերապահորեն կբացառվի Մարտի 1-ի կրկնությունը։ Հավերժ հիշատակ Մարտի 1-ի զոհերին՝ Գոռ Քլոյանին, Դավիթ Պետրոսյանին, Տիգրան Աբգարյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Համլետ Թադևոսյանին, Գրիգոր Գևորգյանին, Սամվել Հարությունյանին, Զաքար Հովհաննիսյանին»։

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video) Ուժեղ կայծակի հետևանքով ենթակայան է վթարվել. 11 գյուղեր հոսանքազրկվել են Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հ1-ի. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը․ «Հետք» Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Այնթապում ծեծկռտուք է տեղի ունեցել. մանրամասներ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. «Փաստ» Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ» Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am