Գործող իշխանության համար լեգիտիմության հիմք է անհրաժեշտ, հեղափոխական զոհեր, քայլերթների համար դրդապատճառներ

«Մարտի 1»-ի հեղափոխական դիսկուրսը. Ցանկացած իշխանություն լեգիտիմության համար հանրային դիսկուրսի պահանջ ունի։ Ադրբեջանի ղեկավարի լեգիտիմության հիմքն է «գրավված» տարածքների վերադարձը։ Կուբայի հեղափոխական կառավարության հիմքը համաշխարհային, այսինքն ամերիկյան իմպերիալիզմի և կապիտալիզմի դեմ պայքարը։ Վրաստանում և Ուկրաինայում պայքարում են ռուսական իմպերիալիզմի դեմ և այլն։ Լեգիտիմության դիսկուրսից հրաժարումը կարող է տապալել իշխանությանը։ Նման դիսկուրսներ ունեն նաև տարբեր ինստիտուտները․ Հայ եկեղեցին 5-րդ դարից ի վեր նշում է Ավարայրի բարոյական հաղթանակը և սրբադասել է նահատակներին։ Շիաները մինչև հիմա նշում են 661-ին տեղի ունեցած Ալի Մարգարեյի մահը և նշում են այնպիսի էմոցիոնալ կերպով, կարծես դա երեկ է տեղի ունեցել։ Դա նույնպես իրենց լեգիտիմության դիսկուրսի հիմքն է։ Բնականաբար, լեգիտիմության դիսկուրսը պետք է ունենա որոշակի բառապաշար, կախված ժամանակից, տեղից և իրավիճակից՝ «նահատակ», «մարտիրոս», «քաղաքացի», «աշխատավոր ժողովուրդ», «սովետական սոցիալիստական մեծ հեղափոխություն», «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն», «հպարտ քաղաքացի», «հեղափոխության առաջներդ» և այլն։ Դրանք պետք է անընդհատ և ցանկացած առիթներով կրկնվեն, որպեսզի մեխվեն մարդկանց ուղեղներում։ Տիրապետել մարդկանց ուղեղները, նշանակում է ուղղորդել և իշխել նրանց վրա։ Կարգախոսները պետք է ունենան էներգետիկա և որևէ գործողության պոտենցիալ․ «հողը գյուղացուն, գործարանները բանվորներին», կամ «պայքար, պայքար մինչև վերջ», ինչպես նաև որևէ մի խորհրդանշական «ճակատամարտ», իրական, կամ բարոյական հաղթանակներով։ Եկեղեցու համար դա Ավարայրի ճակատամարտն է, ֆրանսիական հեղափոխության համար Բաստիլի գրավումը, կուբայական հեղափոխության համար Մոնկադա զորանոցի գրավումը։ Հայկական հեղափոխությունը նույնպես պետք է ունենա իր բառապաշարը և որպես խորհրդանիշ որևէ իրադարձություն։ «Ռադիոտան» գրավումը չի կարող համեմատվել Ձմեռային պալատի, կամ Մոնկադայի գրավվման հետ։ Արցախյան հաղթանակի ստորադասումը ապրիլյան դեպքերին հանրության կողմից չընդունեցին։ Մնում էր մի այլ իրադարձություն դարձնել հեղափոխության խորհրդանիշը։ Նման իրադարձությունները կարևոր են նաև երթերի և զանգվածային միջոցառումների համար։ Պետք է լինեն նաև թանգարաններ, սակայն «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» թանգարանի ստեղծման փորձը հանրության կողմից նույնպես չընդունվեց։ «Մարտի 1-ի» դեպքերը, ըստ էության, միակ իրադարձությունն է, որը կարելի է նշել որպես հեղափոխական իրադարձություն, հնարավոր Ավարայրի ճակատամարտ։ Դա հեղափոխական սիմվոլիկայի միակ հնարավոր նշանակալի իրադարձությունն է կարող դառնալ, և կարևոր չի, որ քսան տարի առաջ է եղել։ Գործող իշխանության համար լեգիտիմության հիմք է անհրաժեշտ, հեղափոխական զոհեր, քայլերթների համար դրդապատճառներ։ Ինչ վերաբերում է զոհերին, ապա նրանց ողբերգական մահը պետք է միավորի մարդկանց, լինի ապագայի համար դաս։ Սակայն ոչ լեգիտիմության դիսկուրսի համար շահարկման միջոց։ Առհասարակ, մարդկանց մահը քաղաքական նպատակների համար շահարկելն աընդունելի է, ինչպես նաև սրբապղծություն է, երբ երթի կազմակերպմանը մասնակցում են մարդիկ, որոնք եղել են բարիկադների հակառակ կողմում ու կրել են զենք ու ստացել հանդերձանք այդ նպատակի համար»։  Ստեփան Դանիելյան Քաղաքագետ

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Շատ ժամանակ չունենք․ Քոչարյանը շատ կարճ ժամանակում այդ հարցը լուծելու է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ժողովու՛րդ, 3 քայլ ենք անում ու սրանց հարցը լուծում․ Իշխան Սաղաթելյան (video) Ես ձեզ ասում եմ՝ թմրամոլությունը հիմնահատակ վերացնելու ենք․ Աննա Գրիգորյան (video) «Պատերազմի եռագլուխ դև դու՛ ես ու քո․․․»․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Շանտաժ է անում, լավա օրն էլ չի ասում պատերազմի, հիմա էլ ռայոններն ընկած քարտեզ ա բաժանում․ հարցում (video) «Հա, ես իրոք բուժման կարիք ունեմ»․ Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի հայտարարությանը (video) «Նիկո՛լ, բոմժ ես ման գալիս, տղուցդ հարցրա՝ ինչ էր անում Արարատում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սեյրան Օհանյանի պատասխանը չուշացավ Փաշինյանի երեկվա գոռգոռոցներին (video) Փաշինյանին բոմժությունը հանգիստ չի տալիս (video) Աղ ու հացով Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Դիլիջանում (video) Կառավարությունը անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում է․ ինչ են ասում վանաձորցիները (video) Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Դու՛ ես պատերազմի մեջ ներքաշել, դու՛ ես բանակցությունները տապալել․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում. բրիտանական Financial Times Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավոր Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am