Թուրքիայում խոզի գրիպից 14 մարդ է մահացել
Այս տարի խոզի գրիպ է հայտնաբերվել Թուրքիայի 463 քաղաքացիների մոտ: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը: Նշվում է, որ այդ ընթացքում Թուրքիայում խոզի գրիպից մահացել է 14 մարդ: Տարեսկզբից սկսած՝ խոզի գրիպի կասկածանքով հիվանդանոցներ են դիմել ավելի քան 2905-ը, որոնց թվում եղել են նաև օտարերկրացիներ:
