ՈՒմ «ծոցում» է տաքանում Նիկոլը

Սորոսական համքարությունը երեկ տվեց վերջին մարտը` եկեղեցուն սեփական հաշվեհամարին գումար փոխանցողի դերակատարում «վերապահելուց», բանակը «ի պատկերի յուրում» կերտելուց, դպրոցները անհասկանալի «ռեստարտի» ենթարկելուց հետո հերթը պատմական, քաղաքակրթական, ոգեղեն, սերնդային արժեհամակարգի բջիջներ կրող համալսարանինն էր: ՈՒ մինչ համալսարանի մատույցներում պատերազմ էր` առաջին հերթին հայոց ոգու ու սորոսյան «ոգու» միջև, արտքաղաքական վեկտորում էլ ավելի հետաքրքիր իրադարձություններ էին տեղի ունենում: Փաշինյանը Իրանում էր: Խոսվում էր Իրանից գազ բերելու մասին (միշտ է խոսվել. նորություն չէր): Բոլոր ասպարեզներում խառնակչություններ ստեղծող Փաշինյանն իհարկե շատ կցանկանար գազ գնել Իրանից, սակայն նա պետք է որ հիշեր` ասպարեզը Ռուսաստանինն է, որովհետև Իրանից Հայաստան մտնող գազի խողովակի թողունակությունը ոչ միայն սահմանափակ է, այլև այն, այսպես ասած, ռուսական իրավասության ներքո է` Ռուսաստանի հետ կնքված պայմանագրի համաձայն: Ասել է` խոշոր հաշվով մեծ բլեֆ է գազի գնման մասին այս պահին «շաղակրատելը»: Իրականում Փաշինյանի իրանյան այցն առավելաբար քաղաքական նշանակության էր` ոչ միայն Իրանի նկատմամբ ամերիկյան սեղմվող աղեղի, այլև բուն Հայաստանի, ավելի կոնկրետ` Արցախի մասով: Հասկանալի է` տարիներ շարունակ ԱՄՆ-ը փորձում է «պատուհան» ունենալ Հարավային Կովկասում` դեպի Իրան նայող, ուր կտեղակայի իր լոկացիոն վերահսկողությունը և նշանակետի տակ կպահի Իրանը` Մեղրու, Ադրբեջանի տարածքներից: Այդ որոնումները ԱՄՆ-ին մշտապես հանգեցրել են Ղարաբաղյան հարցի «արագահաս» լուծմանը, ինչը կանխակայվել է Ռուսաստանի և իհարկե, Իրանի կողմից: Դրա հաղթահարմանն է միտված պարոն Բոլթոնի ամբողջական քաղաքականությունը: Նկատենք` արագ ընթացքով տարածաշրջան եկած, հակամարտող երկրների նախագահների հետ հանդիպած ԵԱՀԿ ՄԽ-ն, որը մեկ առաքելություն ունի այս փուլում` պատրաստել նախագահների պաշտոնական հանդիպումը, առ այս պահը ձայն-ծպտուն չի հանել, երբ նախկինում հանդիպումներից եթե ոչ անմիջապես հետո, ապա մեկ-երկու օր անց հայտարարություն էր տարածում` իր այցի արդյունքների մասին. անցել է գրեթե տասն օր` «ձայն բարբառոյ յանապատի»: Կարմեն ԴԱՎԹՅԱՆ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video) Ուժեղ կայծակի հետևանքով ենթակայան է վթարվել. 11 գյուղեր հոսանքազրկվել են Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հ1-ի. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը․ «Հետք» Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Այնթապում ծեծկռտուք է տեղի ունեցել. մանրամասներ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. «Փաստ» Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ» Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am