«Ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառում է, այլ դառնում է ավելի վտանգավոր». Ուորլիք (տեսանյութ)

Ստեղծված նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկյան նախկին համանախագահ, ներկայումս ռուսաստանյան իրավաբանական ընկերության աշխատակից դեսպան Ջեյմս Ուորլիքը. «Կարծես թե նախագահ Ալիեւն ընդունում է, որ նոր հնարավորություններ են բացվել: Հավատացած եմ, այս պայմաններում համանախագահներն աշխատում են երկու պետությունների ղեկավարների միջեւ պաշտոնական գագաթաժողով կազմակերպելու ուղղությամբ»: Պաշտոնաթող դեսպան Ուորլիքը, ով այժմ Վաշինգտոնում ներկայացնում է Վլադիմիր Պուտինի համակուրսեցու եւ ընկերոջ՝ Նիկոլայ Եգորովի կողմից հիմնադրված «Եգորով, Պուգինսկի, Աֆանասյեվ եւ գործընկերներ» ռուսական խոշորագույն իրավաբանական ընկերությունը, ընդգծում է, որ չի կիսում այն կարծիքը, թե Մոսկվան հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ. «Երեք տարի համանախագահ աշխատելով` ես դրա որեւէ ապացույց չեմ տեսել: Ընդհակառակը` աշխատել եմ Ռուսաստանի կառավարության հետ, տեսել եմ նրանց հետաքրքրությունը կարգավորման գործում: Եւ ասեմ, որ դա տրամաբանական է. Ռուսաստանն ունի բազմաթիվ այլ խնդիրներ աշխարհում եւ չէր ցանկանա, որ իր սահմաններին, իր ավանդական բարեկամներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը սրվեր»: Հիշեցնենք, ավելի վաղ Մինսկի Խմբում ԱՄՆ-ի նախկին այլ ներկայացուցիչ, պաշտոնաթող դեսպան Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի Ձայն»-ին ասել էր, որ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք հետաքրքրված չեն ղարաբաղյան խնդրի լիարժեք կարգավորման մեջ, քանի որ դրա արդյունքում Կրեմլը կզրկվի Երեւանի եւ Բաքվի վրա ազդեցություն գործադրելու կարեւոր լծակից: Դեսպան Ջեյմս Ուորլիքի խոսքով` ժամանակի ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառում է այլ դառնում է ավելի վտանգավոր: Ուստի, անհրաժեշտ է այն կարգավորել եւ, իր իսկ խոսքերով, օր առաջ ազատվել երկրների ապագան մշուշում թողնող ամպերից. «Իսկ ձեր կարծիքով հայերի եւս մեկ սերունդ ցանկանո՞ւմ է ապրել այս ամպի տակ: Անշուշտ, ոչ: Նույնը վերաբերում է ադրբեջանցիներին՝ արդյոք կարծո՞ւմ եք Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է այս խնդիրը փոխանցել հաջորդ սերունդներին: Անշուշտ, ոչ»: Հակամարտության կարգավորման սկզբունքները Ջեյմս Ուորլիքի խոսքով հիմնականում անփոփոխ են եւ լավ հայտնի: Այժմ դրանք ընդգրկված են «Լավրովի ծրագիր» կոչվող հայտնի փաստաթղթում, որը, սակայն, դեսպան Ուորլիքը նախընտրում է չանվանել Սերգեյ Լավրովի անունով. «Այդ սկզբունքները պետական գաղտնիք չեն: Կարգավորման ուրվագծերը քննարկվել են տարիներ շարունակ եւ կողմերից պահանջվում են համարձակ քայլեր առաջ շարժվելու համար»:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video) Ուժեղ կայծակի հետևանքով ենթակայան է վթարվել. 11 գյուղեր հոսանքազրկվել են Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հ1-ի. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը․ «Հետք» Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Այնթապում ծեծկռտուք է տեղի ունեցել. մանրամասներ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. «Փաստ» Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ» Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am