Երևանի ավագանու անդամը կիսվել է կիսամերկ լուսանկարով

Երևանի ավագանու անդամ Էդուարդ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ձմեռվա վերջին օրը ցրտին կարճաթև զբոսնելու փորձով և տպավորություններով։ Նա մասնավորապես գրել է․ «Նախ, ամենահաճախ տրվող հարցը` «չես մրսու՞մ էս ցրտին կարճաթևով»։ Հակառակ մի հարց` իսկ ի՞նչ է առհասարակ մրսելը։ Մրսելը ազդակ է ուղեղին, որ մարմինը դիսկոմֆորտ է ապրում և ուզում է շրջապատված լինել մարմնի ջերմաստիճանին մոտ ջերմաստիճանով։ Թեև մարմինը ցրտից դիսկոմֆորտ է ապրում, այն ունակ է շատ ավելիին քան թվում է։ Կարելի է աստճանաբար ընդլայնել կոմֆորտի սահմանները և այդպիսով կոփվել։ Ինքս մրսկան եմ։ Եթե սենյակում 23ºից ցածր է լինում, նստած պայմաններում վերջույթներս սկսում են սառել։ Ոգեշնչվել եմ մի տեսանյութից, որը տեղադրում եմ մեկնաբանություններում։ Սկսեցի կարճաթևով դուրս գալ սկզբից մի քանի րոպեով։ Առաջին զգացողությունները սուր են, թվում է, թե հեսա կմահանաս։ Բայց հետո սկսում ես խորը շունչ քաշել, չմտածել ցրտի մասին ու թողնում ես, որ մարմինը ինքնապաշտպանվի։ Մի քանի րոպե անց ադրենալինդ բարձրանում է ու զգում ես, որ մարմնիդ մեջ արյունը եռում է, կարծես թե կրակ է երակներովդ հոսում։ (father of dragons, you know?) Ամենակարևորը աստիճանաբար անելն է, շարժվելը և խորը շնչելը։ Սկզբից կարճ ճանապարհով` մի քանի անգամ թեթև հագնված խանութ գնալ (5 րոպե)։ Հետո մի քանի խաչմերուկ տենց քայլել(10 րոպե)։ Հետո մի քանի կանգառ քայլել (20 րոպե)։ Հետո արդեն սովորական բան է դառնում, երբեմն էլ ուզում ես դուրս գալ ցրտին, մարմնիդ ամեն միլիմետրը զգալ ու թարմանալ։ Երկու շաբաթ առաջ արշավ էի գնացել։ Իհարկե ուզեցի «էքսպերիմենտս» այնտեղ շարունակել։ Հենց մեքենայից իջանք, նայեցի ժամին, որ հաշվեմ, թե քանի րոպե կդիմանամ կարճաթևով։ Անցավ կես ժամ, մեկ ժամ, երկու ժամ, դեռ նույն զգացողություններն էին։ Վերջը 6-ժամանոց արշավը ամբողջությամբ այդպես քայլեցի։ Օդի ջերմաստիճանը 0º էր, որոշ տեղերում` ուժեղ քամի։ Քայլելուց մեկ մեկ գժություն էի անում, ձյունը քսում բաց ձեռքերիս։ Վերջում անասելի շատ էներգիայով էի լցված։ Կհարցնեք` կարճաթևով զբոսնելու այս երկու ամիսներին չե՞մ հիվանդացել։ Չէ։ Հակառակը, ավելի առողջ եմ ինձ զգում քան երբևէ։ Մեկ մեկ առավոտյան որ կոկորդս ցավում է, 10 րոպե ցրտին քայլում եմ, անցնում է։ Առհասարակ էնքան մրսկան մարդ եմ, որ թեթև միջանցիկ քամուց կարող եմ հիվանդանալ։ Եթե տաք եմ հագնված ու վիզս բաց է, նորից` կարող եմ հիվանդանալ։ Բայց երբ ամբողջովին եմ ցրտի ազդեցության տակ, ոչ մի բան չի լինում։ Սենց բաներ։ Խորհուրդ եմ տալիս փորձել միայն էքստրիմի սիրահարներին` զգուշությամբ ու պատասխանատվությամբ։ Եվ նորից, ամենակարևոր կանոնները` ցրտին տրվել աստիճանաբար, շարժվել և խորը շնչել։ Առողջություն բոլորիս»

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video) Ուժեղ կայծակի հետևանքով ենթակայան է վթարվել. 11 գյուղեր հոսանքազրկվել են Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հ1-ի. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը․ «Հետք» Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Այնթապում ծեծկռտուք է տեղի ունեցել. մանրամասներ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. «Փաստ» Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ» Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am