Ռազմինֆոն գրում է. Ապրիլի 2-ի երեկոյան Ադրբեջանի նախագահի ղեկավարությամբ անցկացված անվտանգության նիստի ընթացքում երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը խոստովանում է, որ իրենք են սկսել ռազմական գործողությունները` բերելով մեղմ ասած անիմաստ «հիմնավորումներ»:
Այս մասին հայտնի դարձել Զաքիր Հասանովի զեկույցի տեսագրությունից: Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր զեկույցում մասնավորապես նշում է.
«Պետք է նշեմ, որ վերջին ժամանակները ՀՀ զինված ուժերը սահմանագծին տեղակայված տարածքներում, գյուղերում դիվերսիաներ են կազմակերպում, բնակչության դեմ ծանր հրազեն, հրետանի են օգտագործում, դրա հետևանքով բնակչության շրջանում կորուստներն էլ են ավելացել (ակնհայտ ապատեղեկատվություն, ընդհակառակը` վերջին շրջանում Ադրբեջանի զինուժն էր սկսել հրետանայաին և հրթիռային տեխնիկաներից կրակել հայկական բնակավայրերի ուղղությամբ:- խմբ.):
Այս դիվերսիաներին հակազդելու համար, գնահատելով ստեղծված իրավիճակը` որոշվել է հրետակոծել հայկական դիրքերը և նրանց զինված ստորաբաժանումները ստիպողաբար հեռացնել մեր գյուղերի մոտակայքից: Բացի այդ, պլանավորված կերպով, հաշվի առնելով հնարավոր ուղղությունով հայկական զինուժի ստորաբաժանումների գործողությունները, գիշերվա 1-ից 2-ը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական ստորաբաժանումները 3 ուղղությամբ գործողություններ են ձեռնարկել: ….. Այս գործողության հիմնական նպատակը դիվերսիաներին հակազդելը և մեր կրակակետերի, բնակավայրերի ազատագրումն է…»:Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը