Ղարաբաղյան պատերազմի միջազգային արձագանքը

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գոտում սանձազերծել է լայնածավալ ռազմական գործողություններ: Հայկական կողմը, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, անցել է պաշտպանական հակահարձակ գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդին հասցվել են հսկայական մարդկային եւ նյութական կորուստներ: Ամփոփելով ապրիլի 3-ի երեկոյի դրությամբ միջազգային արձագանքները՝ կարող ենք արձանագրել, որ միջազգային խաղացողները մեծ մասամբ հանդես են գալիս լղոզված անհասցե հայտարարություններով՝ հիմնականում կոչ անելով կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, պահպանել հրադադարի ռեժիմը եւ վերսկսել բանակցությունները: Երկրները ՌԴ-ն եւ Ֆրանսիան ԼՂՀ սահմանին Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունների կապակցությամբ հանդես են եկել նախագահների մակարդակով հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին անհապաղորեն դադարեցնել ռազմական գործողությունները եւ պահպանել հրադադարի ռեժիմը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապել է զանգահարել Ալիեւին, հայտնել զորակցություն եւ ցավակցել սպանված ադրբեջանցի զինվորին կապակցությամբ՝ չմոռանալով հորջորջալ Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականության մասին: Մոտավորապես նույնն է անում նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոն՝ զանգահարելով Ալիեւին եւ հենց նրանից հետաքրքրվելով վերջինիս ձեռնարկած ագրեսիայի մասին: Արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով հայտարարություններ են տարածել Գերմանիան, Նորվեգիան, Թուրքիան, Բելառուսը, Ղազախստանը, Միացյալ Նահանգները: Եվրոպական երկրները եւ ԱՄՆ-ն կոչ են անում կողմերին (անհասցե) դադարեցնել ռազմական գործողությունները, պահպանել հրադադարի ռեժիմը: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնում է, որ Անկարան աջակվում է Բաքվի գործողություններին, իսկ Երեւանում Բելառուսի դեսպանը կանչվում է ՀՀ ԱԳՆ՝ բացատրությունների տալու իր երկրի, որը Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ շրջանակներում, ոչ ադեկվատ պահվածքի համար: Բաքվում Պակիստանի դեսպանը հայտարարում է, որ Իսլամաբադը կաջակցի Ադրբեջանին Հայաստանի դեմ ռազմական գործողություններում: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանն անդրադառնում է նաեւ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեւիդ Լիդինգտոնը՝ կողմերին ուղղված կոչով՝ դադարեցնել ռազմական գործողությունները: Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ապրիլի 3-ին հանդես է գալիս հայտարարությամբ. «Իրանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»: Միջազգային կազմակերպություններ Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին են անդրադառնում նաեւ միջազգային կազմակերպությունները: Մասնավորապես՝ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է անում դադարեղնել բռնությունները հակամարտության գոտում, իսկ ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը հաջողացում է ասել, թե իբր պետք է «ի կատարումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, հայկական զորքերը հեռացնել Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել կրակը եւ վերադառնալ բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: ԵԱՀԿ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների առաջին օրը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ դեսպան Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Պիեր էնդրյոն (Ֆրանսիա), հանդես եկան հայտարարությամբ՝ դատապարտելով ուժի կիրառումը ղարաբաղյան հակամարտության գոտում եւ մտահոգություն հայտնելով այդ առնչությամբ: Այս  անորոշ եւ անհասցե հայտարարությանը նախորդել էր տեղեկատվություն այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եկող շաբաթվա ընթացքում (իմա՝ ապրիլի 4-ից հետո) հանդիպում կանցկացնեն Վիեննայում: Ավելի ուշ՝ արեն ապրիլի 3-ին, ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնեց, որ երկուշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, տեղի կունենա համանախագահների հանդիպումը, իսկ ապրիլի 5-ին արդեն տեղի կունենա ողջ խմբի հանդիպումը: ՀԱՊԿ Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման առաջին օրը՝ ապրիլի 2-ին, հայտարարությամբ հանդես եկավ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վադիմիր Զայնետդինովը՝ ընդգծելով, որ լարվածության աճի պատճառը Ադրբեջանի գործողություններն են: «Ամեն ինչ պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով: Ադրբեջանական կողմի գործողությունները տվյալ դեպքում բերում են իրավիճակի սրման եւ հակամարտության»,- մասնավորապես՝ ասաց Զայնետդինովը: Վերջինս ընդգծեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ կազմակերպության քարտուղարությունը մշտապես կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ: Դաշնակիցների բաշխումը Ի մի բերելով սույն տեղեկությունները, կարող ենք արձանագրել, որ միջազգային արձագանքները հիմնականում նեյտրալ են: Որոշ չափով «հայանպաստ» է ՀԱՊԿ-ի հայտարարությունը, քանի որ դրանում ռազմական գործողությունների պատասխանատվությունը դրվում է Ադրբեջանի վրա: Մյուս կողմից՝ ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի պահվածքը հակասում է կազմակերպության դիրքորոշմանը եւ որոշ չափով կասկածներ առաջացնում այդ կառույցի որդեգրած քաղաքականության վերաբերյալ: Սրան ի հակառակ, Թուրքիան բացահայտ աջակցություն է ցուցադրում Ադրբեջանին, որին կարծես թե սատարում է նաեւ հայատյաց Պակիստանը:  Հեգնանք է թե չէ, բայց այս պահի դրությամբ փաստ է, որ ադրբեջանական կողմին աջակցություն հայտնածների թվում է դասվում նաեւ Հայաստանի այսպես կոչված դաշնակից ու գործընկեր Բելառուսը:   Վահե Ղուկասյան, «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Մեղադրանքը եղել է ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու մասին Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովա Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն Հունիսի 7-ը մեր վերջին շանսն է. հարցում (video) Ես սարսափեցի, երբ լսեցի՝ Բաքվի բերդերից ինչ կոչ էր արեցին մեր ռազմագերիները․ սա վերջն է․ Զոհրաբյան (video) Փաշինյանի ժամացույցն արդեն միացված է․ Անդրանիկ Թևանյան (video) Նիկո՛լ, լսիր ամենասարսափելին՝ քանի կարող ես, դու որոշիր, թե չէ Ռուսաստանը գործի կանցնի․ Սուրենյանց (video) Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am