SOS, փրկեք ավիացիան. 168.am

168.am-ը գրում է. Վերջերս ԶԼՄ-ների տարբեր հրապարակումներում քննադատության թիրախ են դարձել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի բազմաթիվ արտասահմանյան շրջագայությունները: Պաշտոնի բերումով նա պետք է հաճախակի շփումներ ունենա տարբեր միջազգային կազմակերպությունների` ICAO-ի, EUROCONTROL-ի, IATA-ի և այլոց ներկայացուցիչների հետ: Այլ բան է, որ ավիացիայի ոլորտի պետական կառավարման գործում անձանց որոշակի շրջանակ նախապատրաստում է Հայաստանի պետական շահերի համար ոչ ամենադրական փոփոխությունները: Ամենայն հավանականությամբ, ավիացիայի մասնագետների համար տագնապահարույց այդ փոփոխություններն են դարձել Ռևազյանի քննարկումների օբյեկտ` երիտասարդ պաշտոնյայի վերջին եվրոպական ուղևորության ընթացքում: Խոսքը վերաբերում է հենց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կարգավիճակին և կառուցվածքին, 3 ՓԲԸ-ների կարգավիճակին, բաժնետոմսերի կառավարմանը, որոնք պետությունը վստահել է այդ կոմիտեին՝ «Հայաերոնավիգացիային», «Ավիաուսումնական կենտրոնին» և «Ավիաբուժ բժշկական կենտրոնին»: Եթե Ավիաուսումնական կենտրոնում և «Ավիաբուժ բժշկական կենտրոնում» իրադրությունն ու ֆինանսական վիճակը, մեղմ ասած, «անմխիթար» է, ապա «Հայաերոնավիգացիա» ձեռնարկությունը Հայաստանի խոշոր հարկատու է, վերջին 21 տարիներին զարգանում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան: Հենց այդ կազմակերպությունն է կառավարում օդային երթևեկությունը Հայաստանի ողջ օդային տարածքում և օդանավակայաններում: Եվ ահա երիտասարդ պաշտոնյա Տ.Ռևազյանը, թողնելով ավիացիայի բնագավառի խնդրահարույց ձեռնարկությունների բոլոր խնդիրները, տեղական ավիաընկերությունների վերստեղծումը կազմակերպելու հարցերը, աշխուժորեն ձեռնամուխ է եղել լիովին կայացած և առաջադեմ «Հայաերոնավիգացիա» ձեռնարկությանը: «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ սեփականության իրավաբանական ձևն ինչ-որ կերպ փոխելու փորձեր ավելի վաղ էլ ձեռնարկվել են, չէ՞ որ ձեռնարկությունն ապահովում է բարձր եկամուտ` հետագայում շահույթի մի մասն ուղղորդելով պետական բյուջե: Նախորդ բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվել, և այժմ այդ կասկածելի գործը շարունակում է Տ.Ռևազյանը` առանց գիտակցելու իր չմտածված գործողությունների աղետալի հետևանքները: Եթե սեփականաշնորհումը չստացվի, ապա Տ.Ռևազյանը մտադիր է կազմակերպել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իր չինովնիկական ապարատի միաձուլումը «Հայաերոնավիգացիայի» հետ, ընդհանուր առմամբ, ողջ ավիացիան վերջնականապես փլուզելու նպատակով, ինչը նաև հակասում է միջազգային կանոններին և ստանդարտներին. 2002 թվականին Բոդենի լճի վրա ավիաաղետից հետո, երբ 71 մարդ զոհվեց, այդ թվում` 52 երեխա, միջազգային ավիացիոն կազմակերպությունները հանդես են գալիս աերոնավիգացիոն ձեռնարկությունների մասնավորեցման դեմ: Դրա պատճառն այն է, որ Եվրոպայի երկնքում ողբերգությունը տեղի էր ունեցել, գլխավորապես, շվեդական «Skyguide» մասնավոր ընկերության դիսպետչերի մեղքով: Դիսպետչերային կազմակերպությունների անցումը մասնավոր ձեռքերին ճանաչվեց աննպատակահարմար, քանի որ մասնավոր կապիտալն ամեն ինչը տնտեսում է` ծախսերի կրճատման և շահույթի ավելացման կանխատեսմամբ: Իսկ ավիացիայի ոլորտում տնտեսումն անխուսափելիորեն տեղի է ունենում անվտանգության հաշվին և հանգեցնում է աղետների` չնայած բոլոր կոշտ կարգավորումներին: «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի 2017 թվականի Ֆինանսական հաշվետվությունների համաձայն (2018 թվականինը դեռ չի հրապարակվել)՝ ընկերության շահույթը մինչև հարկումը կազմել է ավելի քան 3,1 մլրդ դրամ (մոտ 6,5 մլն դոլար): Կառավարության որոշմամբ, ընկերության շահույթի ընդամենը 50 տոկոսն է մնում ձեռնարկության կառավարմանը` զարգացման, թանկարժեք տեխնիկայի ձեռքբերման համար (որի արտադրությունը Հայաստանում գոյություն չունի): Երկրորդ կեսը բաժանվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և պետական ​​բյուջեի միջև, համապատասխանաբար` 60 և 40 տոկոս: Այն ժամանակ, երբ մեր ավիացիայի մասնագետներին հրավիրում էին այլ երկրներ՝ այնտեղի աշխատակիցների որակավորումը բարձրացնելու համար, Ռևազյանն իր համար խորհրդական է հրավիրում դանիացիների, որոնք բոլորովին զուրկ են Հայաստանի ավիացիոն ոլորտի յուրահատկության և կառավարման առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներից: Թեև՝ նման մոտեցումը զարմանալի չէ Կոպենհագենի օդանավակայանում տոմսեր վաճառողի և ուղևորների երեխաների ուղեկցողի աշխատանքի ընդամենը երկու տարվա փորձ ունեցող ղեկավարի համար: Մեր աղբյուրները չեն բացառում, որ Ռևազյանի նման գործողությունների հետևում կարող է կանգնած լինել ՔԱԳՎ նախկին պետ Սերգեյ Ավետիսյանը, որն այժմ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալն է: Ավետիսյանը Armenian Helicopters ընկերության համասեփականատեր է, որն ակտիվորեն զբաղվում է փոքր ուղղաթիռային ավիացիայի զարգացմամբ: Համենայն դեպս, ՔԱԳՎ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Մանուկյանը, որին ավիացիա է բերել Ավետիսյանը, այժմ զբաղեցնում է Armenian Helicopters-ի տնօրենի պաշտոնը: Իսկ վերջինը «Զվարթնոց» օդանավակայանում ստացել է լուրջ արտոնություններ, որոնք մինչ այդ չի ստացել, թերևս, ոչ մի ընկերություն: Ըստ այլ տեղեկությունների՝ Ռևազյանի հովանավորները կառավարությունում են՝ փոխվարչապետներից մեկի մակարդակով, և այդ է պատճառը, որ նրա բոլոր գործողությունները՝ ավիացիայի և ոլորտի մասնագետների նկատմամբ, հանդուրժվում են։ Այսօր Ռևազյանի վարքագիծը դժգոհություն է հարուցում՝ ինչպես հենց կոմիտեի, այնպես էլ՝ այլ ավիաձեռնարկությունների աշխատակիցների շրջանում: Շատերը լավ են հիշում Ռևազյանի համար 14 մլն դրամով նոր ձեռք բերված ավտոմեքենային առնչվող սկանդալը: Ռևազյանն արդեն ավելի քան 2 ամիս չի օգտվում նոր մեքենայից՝ մտածելով այդպես մեղմել իր անմիտ ձեռքբերումը: Սակայն իր նշանակման օրից ի վեր (2018 հուլիս) շարունակում է երթևեկել «Հայաերոնավիգացիայից» «զավթած» ավտոմեքենայով: Ռևազյանը այս օրերին շոշափում է այդ առնչությամբ եվրոպացի պաշտոնյաների տրամադրությունները: Թեև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի խնդիրներն ու պարտականությունները չեն ներառում մասնավոր կազմակերպությունների շահերի առաջմղում պետության եկամուտների և կառավարման գործառույթների կրճատման հաշվին:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ես ձեզ ասում եմ՝ թմրամոլությունը հիմնահատակ վերացնելու ենք․ Աննա Գրիգորյան (video) «Պատերազմի եռագլուխ դև դու՛ ես ու քո․․․»․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Շանտաժ է անում, լավա օրն էլ չի ասում պատերազմի, հիմա էլ ռայոններն ընկած քարտեզ ա բաժանում․ հարցում (video) «Հա, ես իրոք բուժման կարիք ունեմ»․ Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի հայտարարությանը (video) «Նիկո՛լ, բոմժ ես ման գալիս, տղուցդ հարցրա՝ ինչ էր անում Արարատում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սեյրան Օհանյանի պատասխանը չուշացավ Փաշինյանի երեկվա գոռգոռոցներին (video) Փաշինյանին բոմժությունը հանգիստ չի տալիս (video) Աղ ու հացով Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Դիլիջանում (video) Կառավարությունը անժամկետ դարձրեց օրինապահ հարկ վճարողների համար հավաստագիրը Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում է․ ինչ են ասում վանաձորցիները (video) Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Դու՛ ես պատերազմի մեջ ներքաշել, դու՛ ես բանակցությունները տապալել․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում. բրիտանական Financial Times Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավոր Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ Ի կատարում դատարանի 27.12.2024թ․ վճռի (հերքում)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am