ԵՊՀ-ի շուրջ կրքերը շիկանում են, «զոհասեղանը» արդեն պատրաստ է

ԵՊՀ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Վաղն առավոտյան հրավիրվել է Երևանի պետական համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նիստ: Օրակարգում մեկ հարց է` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը: Անցած շաբաթ ոստիկանությունը հայտնեց ԵՊՀ-ում հայտնաբերված չարաշահումների մասին: Ռեկտոր Արամ Սիմոնյանը պնդում է, թե իշխանությունների կողմից քաղաքական հետպանդման է ենթարկվում: Չարաշահումների մասին հայտարարությունից հետո իշխանամերձ շրջանակներ բողոքի ակցիաներ սկսեցին Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով, առանց սպասելու, որ չարաշահումների գործով մեղադրանք կառաջադրվի եւ ի վերջո քննությամբ կպարզվի այդ չարաշահումների հիմնավոր կամ անհիմն լինելու փաստը։ Ավելին, տեղեկություններ կան, որ իրավապահ մարմինները ճնշում են գործադրում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների վրա, որպեսզի վաղվա նիստին արամսիմոնյանական թեւը չհաղթի հեղափոխականներին։ Նշենք, որ ԵՊՀ խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը շաբաթներ էռաջ է ընտրվել այդ պաշտոնում, նրան առաջադրել է Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Այսօր Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ եթե ապացուցվի, որ իրավապահները ճնշում են գործադրել խորհրդի անդամների վրա, ինքը հրաժարական կներկայացնի։ Նախարարն անհիմն է համարում հայտարարությունները, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նկատմամբ քաղաքական ճնշում է գործադրվում, քանի որ իրենց ռեկտորին են ցանկանում նշանակել, իսկ Արամ Սիմոնյանը ՀՀԿ խորհրդի անդամ է: «Նման բան բացառվում է, ու մինչև հիմա Արամ Սիմոնյանի հետ եղել են բացառապես գործընկերային հարաբերություններ, ինքն է փորձում այս ամենը քաղաքականացնել՝ ներքաշելով նաև իր գործընկերներին պրոցեսի մեջ։ Ես պարզապես իր գործընկերներին կոչ կանեմ այս սադրանքներին չտրվել։ ԵՊՀ-ում երկար ժամանակ աշխատել եմ, այնտեղ և՛ գիտխորհրդում, և՛ մնացած բոլոր ֆակուլտետներում կան հոյակապ մասնագետներ։ Իմ նշանակվելուց հետո Արամ Սիմոնյանին և մնացած բոլոր ռեկտորներին հավասար ու արդար վերաբերմունք եմ ցուցաբերել ու ցուցաբերելու եմ։ Մեր նախարարության ամենաբարձր պաշտոններին կան մարդիկ, որոնք Արամ Սիմոնյանի կուսակիցներն են»,- փորձեց արդարանալ Արայիկ Հարությունյանը՝ չհասկանալով, որ օրերս իր հայտարարությունը Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով արդեն իսկ քաղաքական ճնշում է։ Քանի դեռ չկա դատարանի որոշում ու ապացուցված չէ Արամ Սիմոնյանի մեղքը, այսպես կոչված, չարաշահումների փաստով, ուրեմն որեւէ մեկը չպետք է պահանջի Սիմոնյանի հրաժարականը։ Հակառակ դեպքում գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։ Հատկապես, երբ նախարարը չի հաստատում, որ ԵՊՀ-ում ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել․« Ես՝ որպես ԿԳ նախարար, զրո ինֆորմացիա ունեմ, թե ՊՎԾ-ն կամ մնացած բոլոր մարմիններն ինչ ստուգումներ են անցկացնում բուհերում, քանի դեռ այդ փաստաթուղթը ստորագրությամբ ու կնիքով չի դրվել իմ սեղանին, սա իմ անխախտելի սկզբունքն է»։ Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով վերջին օրերին ԵՊՀ շենքի դիմաց ընթացող ակցիաներին անդրադառնալով ՝ նախարարը հիշեցրեց, որ նախկինում որևէ նմանատիպ ակցիայի դիմաց իշխանությունները զորքի էին իջեցնում, իսկ հիմա իրենց համար ընդունելի է օրենքի շրջանակում կատարվող ցանկացած ակցիա: «Մարդիկ իրավունք ունեն նման ակցիաներ անել, օրենքով երկիր է, թե իրականացնեն»,- նշեց նա։ Նախարարը մտահոգված չէ նաեւ ցուցարարների այն հայտարարությունից, թե կշրջափակեն բուհը, որ թույլ չտան խորհուրդը նիստ անցկացնի, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Օրենքի ու իրավունքի սահմաններում յուրաքանչյուրը կարող է անել որոշակի գործողություններ, որոնք նրանց թույլ կտան իրենց կարծիքն արտահայտել։ Այս իշխանություններն այդ իրավունքը հարգում են»։ Անի Սահակյան

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am