Պլստալու գինը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «City of smile» (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի նվիրատուների ցանկից պարզ է դառնում, որ ամենամեծ գումարը նվիրաբերել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 51 մլն դրամ՝ ավելի քան հարյուր հազար դոլար: Կոմբինատի ՓԲԸ խորհրդի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Factor.am-ի հետ զրույցում ասել է, թե բարեգործական հիմնադրամին փոխանցված 51 մլն դրամն այդքան էլ մեծ թիվ չէ.«Կոմբինատի սոցիալական պարտավորությունների շրջանակներում ընդհանրապես խոշոր չի համարվում: 2019 թվականի բյուջեում մենք բարեգործության համար նախատեսել ենք 15 միլիոն դոլար կամ 7 միլիարդ 300 մլն դրամ: Այսինքն`50 մլն դրամը, կներեք, բայց ես չեմ համարում, որ խոշոր գումար է»: Հակոբյանն ասել է, թե նախկինում ևս ԶՊՄԿ-ի կողմից մեծ չափերի բարեգործություններ են կատարվել: Հիշեցնենք, որ ինչպես Աննա Հակոբյանի նշյալ հիմնադրամն է հավաքված գումարը տրամադրում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը, այնպես էլ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարեգործական՝ Նվիրիր կյանք հիմնադրամն էր: Վահե Հակոբյանը վստահեցրել է, որ իրենք նաեւ տիկին Ռիտայի հիմնադրամին են գումար փոխանցել. «Մեզ համար միևնույն է, թե ով ինչ հիմնադրամ է ղեկավարում: Մենք փոխանցել ենք նախկին իշխանությունների ժամանակ, փոխանցում ենք հիմա և կփոխանցենք մյուս իշխանությունների ժամանակ: Հիշեցնենք, որ անցած տարի վարչապետի հանձնարարականով սեպտեմբեր ամսվանից ստուգումներ էին սկսվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Այստեղ ստուգումներն ավարտվել էին այս տարվա հունվարի 21-ին, բայց որևէ լուրջ խախտում չհայտնաբերվեց: Հնարավո՞ր է, որ, եթե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 51 մլն դրամ չփոխանցեր վարչապետի տիկնոջ հիմնադրամին, ստուգումների արդյունքում «հետաքրքիր դեպքեր» բացահայտվեին , հարցին Հակոբյանը պատասխանել է. «Ստուգումները կավարտվեր այնպես, ինչպես որ հիմա ավարտվել է: Ե՛վ հարկային մասով, և՛ բնապահպանական: Այսինքն՝ Դուք ակնարկում եք, որ ես ասեմ՝ մենք գումար ենք տվել դրա դիմա՞ց, դա հիմարություն է»: Իհարկե, Վահե Հակոբյանի ամեն ինչ կարող է ասել, սակայն առնվազն հիմար է պետ լինել, հավատալու համար իր խոսքերին: Մի պարզագույն փաստ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2018 թվականի հազար խոշոր հարկատուների ցանկից արդեն ակնհայտ է դառնում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախկինում հարկեր է թաքցրել, բայց թե ինչպես ստուգումների արդյունքում դա չեն հայտնաբերել, կարելի է կռահել: Այսպիսով՝ 2017-ին խոշոր հարկատուների ցանկում հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող կոմբինատը 2018-ին բարձրացել է երկրորդ տեղ, 2018-ին վճարել է 41 մլրդ դրամի հարկ, սակայն նախորդ՝ 2017թ․-ին, վճարել էր ընդամենը 18,7 մլրդ դրամի հարկ։ Այսինքն՝ նրա հարկերը 2018-ին կրկնակիից ավելի աճել են: Իսկ ինչու է այս ամենը անտեսվել, կարծում ենք շատ պարզ, որովհետեւ Վահե Հակոբյանը մուծվել է վարչապետի տիկնոջ հիմնադրամին: Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանի այն հայտարարությանը, թե դա առանձնապես մեծ գումար չէ, անշուշտ, մենք նույնպես կարծում ենք, որ մարզպետ աշխատած տարիներին Երեւանից Սյունիք ուղղաթիռով գնացող մարդու համար, դա կարող է անգամ թեյավճար էլ լինել, Վահե Հակոբյանի եւ նրա ընտանիքի ունեցվածքը, առհասարակ, գլխապտույտ է առաջացնում, սակայն մենք առաջարկում ենք պարոն Հակոբյանին առնվազն ամիսը մեկ անգամ նման ոչ խոշոր գումարով աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին: Անի Սահակյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am