Հեղափոխական ու հակահեղափոխական արագաչափերը (տեսանյութ).

7or.am Երեկ մի ուշագրավ հայտարարություն էր տարածվել։ «Փետրվարի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին՝Վերին Պտղնիգյուղի վարչական տարածքումտեղադրվածարագաչափը ոմն Աբո վնասել է: Պարզվել է, որ Աբոն Աբովյան քաղաքիբնակիչ, 1977 թ. ծնվածԱլբերտ Խ.-ն է: Նա բացատրություն է տվել, որ արագաչափը փետրվարի 25-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, դիտավորյալ ինքն է կոտրել, քանի որ տվյալարագաչափը 3 անգամ լուսանկարահանել էիրեն, ինչի համարենթարկվել է վարչական պատասխանատվության: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»: Եթե հիշում եք, նախորդ տարվա ապրիլ–մայիսին Նիկոլ Փաշինյանը Գյումրիից Երևան էր քայլում՝ ճանապարհին վնասելով արագաչափերը։ «Սերդեչնի պրիվետ ատ Հարութինա Զիմզիմովա» ասելով՝ Փաշինյանը արագաչափ վնասելու ֆլեշմոբ էր անում։ Արագաչափ վնասելը դարձավ «թավշյա» բրենդներից մեկը։ Մինչ այդ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ արագաչափերը պետք է վերացնել, քանզի դրանք լավ բան չեն, համ էլ հարստացնում են Սաշիկին։ 2018–ի մայիսին Փաշինյանը դարձավ «ժողովրդի վարչապետ» և մոռացավ ամեն ինչ։ Նա արագաչափերը ոչ թե վերացրեց, ինչպես խոստացել էր, այլ շատացրեց։ Նրա թիմակից նախկին ոստիկանն էլ հայտարարեց, որ Սաշիկն արագաչափերի հետ որևէ կապ չունի։ Հիմա հետթավշյա Հայաստանում նյութեր են նախապատրաստում ոմն Ալբերտ Խ.–ի դեմ, որը նյարդայնացել է այն բանից, որ արագաչափն իրեն 3 անգամ նկարել է, ու այդ նյարդային վիճակում վնասել է Երևան–Սևան մայրուղու վրա գտնվող արագաչափը։ Ալբերտ Խ.–ն, ամենայն հավանականությամբ, թունդ հեղափոխական է։ Նիկոլական։ Նա արագաչափը վնասել է, թերևս, ոգեշնչվելով Փաշինյանի արած քայլերից։ Դժվար է ասել, թե արդյոք Ալբերտ Խ.–ն արագաչափը վնասելուց հետո նիկոլավարի օգտագործե՞լ է «Սերդեչնի պրիվետ ատ Հարութինա Զիմզիմովա» նախադասությունը, թե՞ ոչ, բայց դա էական չէ։ Էականն այն է, որ Ալբերտ Խ.–ն կարող է հակահեղափոխական հռչակվել, քանզի այն, ինչ կարելի էր հեղափոխական Նիկոլին, չի կարելի հակահեղափոխականության ճանապարհը բռնած Ալբերտ Խ.–ին, որը հաստատ ապրիլյան օրերին փողոց փակած կլինի իր ավտոմեքենայով, որին Նիկոլի արագաչափերը հասցրել են 3 անգամ նկարել։ Հիմա հարց է առաջանում։ Եթե Նիկոլի դեմ և՛ թավշյա, և՛ հետթավշյա օրերին նյութեր չեն նախապատրաստվել ոստիկանությունում, ապա ինչո՞ւ է նյութ նախապատրաստվում Ալբերտ Խ.–ի դեմ։ Ի՞նչ է՝ կան հեղափոխական ու հակահեղափոխակա՞ն արագաչափեր։ Ինչո՞վ է Ալբերտ Խ.–ն տարբերվում Նիկոլ Փ.–ից։ Իսկ ո՞վ ասաց, որ եթե երկակի ստանդարտներ կիրառվեն ու Ալբերտ Խ.–ն դատվի ՀՀ օրենսդրությամբ, ապա «թավշյա» օրերին օրենսդրաիրավական հետապնդումից խուսափած Փաշինյանը վաղը կամ մյուս օրը չի ընկնի «լեռների օրենքի» հոդվածի տակ։ Ի դեպ, Նիկոլն ասել է, որ կառավարության դռները ջարդող մարդիկ ճիշտ են անում, քանզի դա իրենց դուռն է, ինչ ուզեն՝ կանեն։ Իսկ արագաչափերը ՀՀ հպարտ քաղաքացիներինը և, մասնավորապես, Ալբերտ Խ.–ինը չե՞ն։ Մի խոսքով, նյութեր նախապատրաստելիս ոստիկանությունը պետք է հեղափոխություն–հակահեղափոխություն դիլեման էլ հաշվի առնի ու հասկանա, որ եթե Ալբերտ Խ.–ի դեմ նյութեր է նախապատրաստում, ապա այդ նյութերին կից նաև Նիկոլի նյութերը պետք է նախապատրաստի ու նրան Ալբերտ Խ.–ի հետ նույն աթոռին նստեցնի։ Հայկ Ուսունց

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am