Բացե՛ք դռները, հեղափոխությունն է անշնորհք ներխուժում

Այսօր շատ քիչ հաստատություններ են մնացել, որտեղ իշխող կուսակցությունը չի ներխուժել և ծովահրեշի նման իր հետիշխանափոխական՝ «թավշյա» թելադրանքը չի տարածել։ Այդ հաստատություններից մեկն էլ ԵՊՀ-ն է, որտեղ ուսումնառել եմ ես ու որի թերությունների մասին բարձրաձայնելու, օրինակ՝ սփյուռքահայ ուսանողներից համատարած կաշառք վերցնելու մասին մամուլում հրապարակված հոդվածիս համար բակալավրիատի վերջին կուրսում քիչ էր մնում՝ ինձ հեռացնեին համալսարանից։ Բայց ինչպես այն ժամանակ էի պնդում, որ իշխանությունն իրավունք չունի քիթն անգամ մտցնել պետհամալսարան և այն օգտագործել իր ճղճիմ քաղաքական նպատակների համար, նույնպես հիմա եմ ասում՝ ձեռքներդ հեռո՛ւ մայր բուհից, հանգի՛ստ նստեք տեղներդ կամ վե՛ր կացեք ու քայլեք հեռու։ Հիշում եք, որ Գյումրիից-Երևան գալուց մինչև Ազատության հրապարակ հասնելը քայլարածներն անցան նաև ԵՊՀ-ի կողքով ու շնորհքով ներխուժելով հասան ռեկտորի դռան մոտ՝ հայտարարելով, թե իրենք ազատագրում են համալսարանը ստրկությունից ու կուսակցականացումից։ Հիմա իրենք են բազմել մերժվածների աթոռներին ու իրենք են նախկինների նման քաղաքական խաղեր փորձում տալ մայր բուհում ու այնտեղ ևս հաստատել իրենց միանձնյա դիկտատուրան։ Ինչպես կասեր դասականը՝ թան էլ չէ, փռթած մածուն։ Քննադատությունը դրական և նույնիսկ անհրաժեշտ բան է, բայց եթե այն առողջ է և առանց քաղաքական ու անձնական վենդետաների ենթատեքստի։ Իսկ այն գործելաոճը, որը մերժելի էր նախկինում, չի կարող այսօր ընդունելի լինել, ինչքան էլ որ անունը դրվի թավշյա և ոչ բռնի։ Գծեր կան, որոնք հատել չի կարելի։ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video) Ուժեղ կայծակի հետևանքով ենթակայան է վթարվել. 11 գյուղեր հոսանքազրկվել են Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հ1-ի. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը․ «Հետք» Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Այնթապում ծեծկռտուք է տեղի ունեցել. մանրամասներ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. «Փաստ» Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ» Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am