Վանեցյանը պայթեցնում է հեղափոխությունը

ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին, մեկը վերահսկողական, մյուսը գնումների բաժնի։ Այդյան եղբայրները, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի մտերիմներն են, նրանց նշանակել է Սանասարյանը՝ ամռանը։ Իրավապահ մարմինները դեռ լռում են ՊՎԾ պաշտոնյաների ձերբակալության մասին, կառույցում էլ չեն մեկնաբանում, մինչդեռ աղբյուրները պնդում են, որ ձերբակալություններն, իսկապես, եղել են, դրանք կապված են տենդերների հետ, որոնցից մեկի մասին մամուլում վերջին օրերին բազմաթիվ հրապարակումներ եղան։ Խոսքը «Գրիգոր Լուսավորիչ» եւ Վանաձորի ԲԿ-ներում դիալիզի բուժսպասարկման մրցույթի հետ կապված: Այդյան եղբայրները, ըստ տեղեկությունների, միջամտել են, որպեսզի փոխվի խաղի կանոնները եւ իրենց հովանավորյալի «Զորաշեն» ընկերությունը հաղթի ու դուրս մղվի մշտական ծառայություններ մատուցող «Ֆրիզանյուզ» գերմանական ընկերությունը։ Իհարկե, առաջիկայում հուսով ենք մանրամասներ կհաղորդեն այս ձերբակալության վերաբերյալ։ Բայց փաստն ինքնին ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի հատկապես վերջին օրերի հայտարարությունների ֆոնին, թե հակահեղափոխությունը դեռ օդում կախված է, իսկ նրա կուսակիցներն էլ բացում են փակագծերը, թե հակահեղափոխականները միջին օղակներում են, որոնք հաստատվել են նախկին իշխանությունների ժամանակ։ Եւ ահա, ԱԱԾ-ն ի դեմս Արթուր Վանեցյանի պայթեցնում է իշխանության հակակոռուպցիոն փուչիկը ու այլեւս որեւէ մեկը չի կարող թմբկահարել, թե Հայաստանում արմատախիլ են արել համակարգային կոռուպցիան, թե վերին օղակներում այլեւս կոռուպցիա չկա, գուցե ստորին օղակներում, որտեղ դեռ ՀՀԿ-ից մնացած «ժառանգությունում» հին ավանդույթները շարունակվում են, բայց հեղափոխական պաշտոնյաները մաքրամաքուր են, սուրբ ու թիկունքներին էլ հրեշտակի թեւերով։ Բայց ինչ է պարզվո՞ւմ, պարզվում է՝ նոր իշխանիկները դեռ մեկ տարին չբոլորած տալիս-անցնում են նախկիններին։ Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը կանգնի ու հերոսանա, թե տեսաք, որ չեմ խնայելու անգամ յուրայիններին, բայց դա չի փոխելու խնդրի էությունը։ Մենք տեսել ենք, որ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ բազմաթիվ այսպես կոչված «մանր ձկներ» էին բռնում, հետո էլ Սարգսյանը պարծենում էր այդ առիթներով, խնդիրն այն է, որ եթե, ինչպես Փաշինյանն է մեզ փորձում վստահեցնել, համակարգային կոռուպցիան արմատախիլ արված լիներ, եթե որեւէ պաշտոնյա վստահ լիներ, որ իրեն չի ներվելու դա, հաստատ ռիսկ չէր անի գնալ այդ քայլին։ Այնպես որ թող ոչ ոք մեզ հեքիաթ չպատմի այս մասին։ Ի դեպ, արդեն տեղեկություններ կան, որ Դավիթ Սանասարյանի օրերն էլ են հաշված, որ առաջիկայում նա հրաժեշտ կտա իր պաշտոնին: Ի դեպ, վերջին շրջանում լրատվամիջոցները գրում են, որ Վանեցյան-Սանասարյան հարաբերություններն առանձնապես աչքի չեն ընկնում ջերմությամբ: Անի Սահակյան

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am